ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական կարգադրիչների ծառայությունում դիմումներն ընդունում էին ու ասում՝ «ազատ տեղ չկա, ազատ տեղ լինի, կկանչենք» 10/27/2014 17:51 | Քրեական խրոնիկոն
ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց ընդհանուր առմամբ 14 վկա: Բոլորն առնչվում էին դատական կարգադրիչների կողմից անաշխատ աշխատավարձերի յուրացումների դրվագներին:
Այսպես, վկա Էլյա Ասլանյանը հայտնեց, որ իրեն ասվել է, որ դիմել է՝ որպես դատական կարգադրիչ աշխատելու համար, սակայն իրեն ասվել է, որ իրեն կադրերի ռեզերվ կտեղափոխեն մինչև «Երևանում տեղ բացվի»: Վկան հստակ նշեց, որ խոսակցությունը եղել է Դատական ծառայության պետի տեղակալի հետ՝ Գրիգորյան ազգանվամբ:
Վկա Կարեն Միքայելյանը դիմել է Շիրակի մարզի դատարանում աշխատելու համար, միայն մեկուկես-երկու տարի անց է իմացել, որ «ընդունվել եմ աշխատանքի»: Փաստացի երկու ամիս է աշխատել. 50 հազար դրամ աշխատավարձով հնարավոր չի եղել հոգալ ընտանիքի կարիքները, ուստի՝ ազատվել է աշխատանքից:
Մի շարք վկաներ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ են իմացել, որ «աշխատում են» դատական կարգադրիչների ծառայությունում:
Այսպես, Արման Կարապետյանը Դատական կարգադրիչների ծառայությունում դիմում գրելուց 5-6 ամիս անց ազատման դիմում է ներկայացրել՝ հարկային մարմնում աշխատանքի ընդունվելու կապակցությամբ: Նախաքննության ընթացքում վկան հայտնել էր, որ «ինչ-որ տեղակալ Գրիգորյանն» ասել է, որ նշանակված է որպես դատական կարգադրիչ, երբ «քաղաք տեղափոխվի, նոր կասեն»:
Վկա Արման Մկրտչյանը, ով ճանաչեց ամբաստանյալ, Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանին, հայտնեց, որ վերջինս է հայտնել իրեն, որ «ազատ տեղ չկա, ազատ տեղ լինի, կկանչենք»: Ըստ վկայի՝ Գեղամ Գրիգորյանն ասաց, որ «գործս օդի մեջ է մնում»:
Նախաքննության ընթացքում վկան հայտնել էր, որ իրեն ասվել է, որ քանի որ ազատ տեղ չկա, աշխատավարձ չեն տալու, սակայն աշխատանքային ստաժը հոսելու է: «Աշխատանքից» ազատվելու դիմում է ներկայացրել՝ ոստիկանությունում աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Վկա Միքայել Այվազյանը ևս դիմում է ներկայացրել՝ որպես դատական կարգադրիչ աշխատանքի անցնելու համար, իրեն առաջարկվել է աշխատել Արարատի ու Վայոց Ձորի դատարանում, ինքը հրաժարվել է. իրեն հարմար չի եղել, հեռու էր, աշխատավարձն էլ՝ ցածր:
Ոստիկանության զորքերում աշխատանքի անցնելու համար աշխատանքային գրքույկն էր պետք, որը մնացել էր Դատական կարգադրիչների ծառայությունում, ուստի՝ «ահագին ժամանակ անց» ազատման դիմում է ներկայացրել: Դատարանում վկան անուններ չէր նշում, սակայն նախաքննության ընթացքում նշել էր, որ աշխատանքի շուրջ խոսակցությունը տեղի է ունեցել Գեղամ անունով անձի հետ:
Վարազդատ Ասիկյանը, ով աշխատել է որպես Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի վարորդ, հայտնեց, որ խնդրել է աշխատանքի տեղավորել իր ընկերոջ որդուն: Դիմումը ներկայացրել է Գեղամ Գրիգորյանին՝ այլ անձանց ներկայությամբ: Ըստ վկայի՝ իրեն ասել է, որ երկրորդ դիմումն էլ՝ ազատման, ներկայացնեն, նույն օրը ներկայացրել են նաև աշխատանքից ազատվելու դիմում:
Վկա Ռաֆայել Սաֆարյանին առաջարկել են աշխատել Աբովյանի դատարանում, իրեն հարմար չի եղել, հրաժարվել է: Դատավարության մասնակիցների այն հարցին, թե աշխատավարձի քարտ ու աշխատավարձ ստացե՞լ եք, վկան փաստեց՝ «Ոչ, ոչ մի բան չեմ արել»:
Վկա Հայկ Խուդոյանը հայտնեց, որ երկու ամիս փաստացի աշխատել է ու աշխատավարձ ստացել: Նրա նախաքննական ցուցմունքից պարզ դարձավ, որ նա հրամանագրվել է որպես դատական կարգադրիչ 2012թ. փետրվարի 1-ից, սակայն միայն 2013թ. հուլիսին են իրեն զանգել ու հայտնել, որ «հրամանը եղել է»:
Ամբաստանյալ, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Բագրատ Արիկյանցի դուստրն այսօր հրաժարվեց ցուցմունք տալ՝ օգտվելով մերձավոր հարազատի դեմ ցուցմունք չտալու՝ իր սահմանադրական իրավունքից:
Նախաքննության ընթացքում լրացուցիչ ցուցմունքում նա հայտնել էր, որ հայրն իրենից անձնագրի ու սոցքարտի պատճեն է խնդրել:
Հետագայում պարզվել է, որ ձևակերպված է եղել որպես դատական կարգադրիչ, չի աշխատել, աշխատավարձի պլաստիկ քարտ չի ունեցել, աշխատավարձ չի ստացել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան