ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիվանդի մահվան համար բուժող բժշկին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է 10/25/2014 14:59 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Սամվել Էլոյանի` բժշկական կենտրոնում մահանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ բուժող բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2013 թվականի հունվարի 02-ին՝ ժամը 20:25-ին, աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսությամբ «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերություն է ընդունվել Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, գործով տուժող Սամվել Էլոյանը, որին բուժօգնություն է ցուցաբերել և հետագա բուժումն իրականացրել «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերության ստացիոնար ծառայության վիրաբույժ-վնասվածքաբան Կ.Մհերյանը:
Ս.Էլոյանին հետազոտելու համար Մհերյանը 2013 թվականի հունվարի 03-ին՝ ժամը 00:10-ին, բժշկական կենտրոն է հրավիրել «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբույժ-էնդոսկոպիստին, ով էնդոսկոպիկ ճանապարհով հետազոտել է Սամվել Էլոյանին և ախտորոշել «Կայացած արյունահոսություն, ստամոքսի խոց, կարդիալ փականի անբավարարություն, արտահայտված դուոդենոգաստրալ ռեֆլեքս»:
Այդ պայմաններում, ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացության, Կ.Մհերյանը, շարունակելով հիվանդ Սամվել Էլոյանի բուժումը, չի ձեռնարկել բավարար և համարժեք ծավալով կոնսերվատիվ բուժմիջոցառումներ:
Մեկ օր անց՝ հունվարի 4-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Սամվել Էլոյանի վիճակը կտրուկ վատացել է, և նրա նազոգաստարալ զոնդից դիտվել է արյունային արտադրություն:
Բժիշկ Կ.Մհերյանը 2013 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 03:45-ին, Սամվել Էլոյանի անվամբ լրացված բժշկական քարտում գրառում է կատարել այն մասին, որ «Նազոգաստրալ զոնդից կա արյունային առատ արտադրություն, սրճանման բնույթի մակերեսով»: Հիվանդի մոտ դիտված կրկնակի արյունահոսության և ծայրահեղ ծանր վիճակի պայմաններում, երբ ԷԳԴՍ հետազոտմամբ հայտնաբերվել և ախտարոշվել է արյունահոսության աղբյուրը, բժիշկ Կ.Մհերյանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել՝ կյանքի ցուցումով վիրահատական եղանակով այն դադարեցնելու համար։
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ մասնագետ հրավիրելու, շտապ վիրահատական բուժում իրականացնելու փոխարեն՝ բուժող բժիշկը ժամը 06:55-ին «Վանաձորի ԲԿ» ՓԲ ընկերությունից Ստեփանավանի ԲԿ է հրավիրել էնդոսկոպիստին՝ էնդոսկոպիկ ճանապարհով հիվանդին հետազոտելու նպատակով, ինչից հետո՝ ժամը 11։30-ին, ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Էլոյանին համապատասխան ուղեգրով տեղափոխել է «Վանաձորի ԲԿ», որտեղ էլ նա նույն օրը՝ ժամը 15։35-ին, մահացել է։
Ըստ փորձաքննության եզրակացության՝ բուժվող հիվանդը մահացել է ստամոքսի փոքր կորության շրջանի խրոնիկական խոցային հիվանդության, խոցային արտաքին արյունահոսության, աղիների լուսանցքում ազատ արյան առկայության, ներքին օրգանների սակավարյունության հետևանքով առաջացած հեմոռագիկ շոկի պատճառով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Մհերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
2014 թվականի հոկտեմբերի 09-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ