ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինծառայողին դուր չէր եկել պետի նկատողությունը, իսկ վերջինիս՝ ստորադասի հակաճառելը 10/25/2014 15:16 | Քրեական խրոնիկոն
ՊՆ N զորամասում կոնֆլիկտի երկու մասնակիցն էլ՝ ստորադասն ու պետը, մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել պայմանական պատժի:
Այսպես, զինծառայող, շարքային Մհեր Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, այն է՝ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, և դատապարտվել 4 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով:
Իսկ պետը՝ զորամասի պահպանության վաշտի 1-ին դասակի հրամանատար, ենթասպա Վաղինակ Պետրոսյանը, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով և 3581-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ Զինծառայողին վիրավորանք հասցնելը և Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, և դատապարտվել երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով:
Մհեր Դավթյանի և Վաղինակ Պետրոսյանի նկատմամբ ընտրված «հրամանատարության հսկողության հանձնելը» խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ըստ մեղադրանքի՝ Մհեր Դավթյանը, պարտավոր լինելով լինել կարգապահ, հարգանք ցուցաբերել պետերի և ավագների նկատմամբ, 2014թ. ապրիլի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, զորամասի տարածքում իրեն արված դիտողության պատճառով վիճաբանել է զինվորական կոչման բերումով իր նկատմամբ պետ հանդիսացող, նույն զորամասի պահպանության վաշտի 1-ին դասակի հրամանատար, ենթասպա Վաղինակ Պետրոսյանի հետ և վերջինիս կողմից իր հասցեին կատարված սեռական բնույթի հայհոյանքներից վիրավորվելուց, իրեն ծեծելուց հետո զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն է գործադրել ենթասպա Վ.Պետրոսյանի նկատմամբ` որպես զենք օգտագործվող առարկայով` քարով, հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով Վ.Պետրոսյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Պետը՝ Վաղինակ Պետրոսյանն էլ, ըստ մեղադրանքի, պարտավոր լինելով լինել կարգապահ, հարգանք տածել այլ զինծառայողների նկատմամբ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հակաճառելու պատճառով սեռական բնույթի հայհոյանքներով վիրավորանք է հասցրել ստորադաս հանդիսացող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Դավթյանին` անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Բացի այդ, ենթասպա Վ.Պետրոսյանը վերը նշված վիճաբանության ընթացքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծեծել է շարքային Մ.Դավթյանին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Ամբաստանյալների միջնորդությամբ գործը քննվել է արագացված դատաքննության կարգով. Մհեր Դավթյանը և Վաղինակ Պետրոսյանը հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչում:
Դատարանը՝ որպես Մհեր Դավթյանի անձը բնութագրող տվյալներ, պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել, որ նա երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, հանցագործությունը պայմանավորված է եղել Վ.Պետրոսյանի հակաօրինական, հակաբարոյական վարքագծով, զղջում է կատարածի համար և հաշտվել է Վ.Պետրոսյանի հետ:
Իսկ Վաղինակ Պետրոսյանի պարագայում հաշվի է առնվել, որ նա ամուսնացած է, խնամքին են գտնվում երեք երեխաները, որոնցից մեկը 11 տարեկան է, և թոշակառու ծնողները, բնութագրվում է դրական, զղջում է կատարածի համար և հաշտվել է ամբաստանյալ Մ.Դավթյանի հետ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից