ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տղան հերքում է, որ անչափահաս ազգականի հետ սեռական հարաբերություն է ունեցել 10/24/2014 23:29 | Քրեական խրոնիկոն
Անչափահաս ազգականուհու հետ նրա իսկ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու համար 19-ամյա Շմավոնը դատապարտվել է ազատազրկման 5 ամիս ժամկետով:
Ըստ մեղադրանքի` տղան անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել մի քանի անգամ, ինչպես աղջկա տանից քիչ հեռու գտնվող այգում, այնես էլ երիտասարդի կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ:
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, խափանման միջոց ընտրվելով հրամանատարության հսկողության հանձնելը:
Երիտասարդը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ավելին` նա նշել է, որ աղջկա հետ ազգականներ են, ում հետ ծանոթացել է իր ազգականի կողմից կազմակերպված խնջույքի ժամանակ:
Ըստ տղայի` աղջկա հետ չփվել է ամուսնության նպատակով, նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել, իսկ աղջկա կողմից նկարագրված սեռական հարաբերություններ ունենալու վայրը շատ մարդաշատ է, այդ իսկ պատճառով սեռական հարաբերություն ունենալու ցանկություն ունենալու դեպքում այլ վայր կընտրեր:
Տղան, գտնվելով զինծառայության մեջ, գյուղում շրջանառվող այդ լուրի մասին տեղեկացել է մորից: Ավելին նա նաև նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է աղջիկն այդպիսի լուրեր տարածել, քանի որ իրենց հարաբերությունները թշնամական չեն եղել: Ըստ նրա աղջիկը ցանկացել է իր հետ ամուսնանալ:
Ըստ տուժող աղջկա ցուցմունքի, նրանք սկզբում շփվել են որպես քուր և եղբայր, ապա Շմավոնը խոստովանել է, որ սիրում է իրեն և սկսել են շփվել հեռախոսազանգերի միջոցով: Իրենց հանդիպումներից մեկի ժամանակ տղան իրեն համոզել է եւ սեռական հարաբերություն են ունեցել:
Աղջիկը պատմել է, թե դրանից հետո վախեցել է, գնացել է տուն` լոգանք ընդունել և պառկել քնելու: Իսկ հաջորդ օրը լվացել է տաբատը, իսկ ներքնաշորերը` այրել: Երկրորդ անգամ սեռական հարաբերություն են ունեցել 4 օր անց, իսկ երրորդը` տղայի ավտոմեքենայի մեջ, երբ վերջինս զանգահարել էր եւ խնդրել հանդիպել` ասելով, որ բանակ է մեկնում:
Ըստ աղջկա ցուցմունքի, նա ընկերուհուց տեղեկացել է, որ գյուղում լուրեն են պտտվում, թե ինքը հղի է եւ պատմել է մորը:
Անչափահաս աղջիկը նաև նշել է, որ նախկինում որեւէ մեկի հետ նա սեռական հարաբերություն չէր ունեցել:
Դատաբժշկական փորձաքննությամբ աղջկա կուսաթաղանթի անատոմիական ամբողջականության խախտման վաղեմությունը կոնկրետ որոշել հնարավոր չի եղել դեպքի վաղեմության պատճառով, սակայն չի բացառվում, որ դրա խախտումը նաև տուժողի հայտարարած ժամանակին եղած լինի:
Դատարանը, վերլուծելով ամբաստանյալի դատաքննության ընթացքում տված ցուցմունքներն ու հայտարարությունները, դրանք համադրելով գործում առկա այլ ապացույցների հետ և գնահատելով համակցության մեջ, գտնել է, որ ամբաստանյալի կողմից ներկայացված փաստարկները անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն չունենալու մասով իրականությանը չեն համապատասխանում, ավելին՝ հերքվում են, իսկ նրան մեղսագրված հանցանքը հաստատվում է քրեական գործով վարույթի ընթացքում ձեռք բերված և դատարանում հետազոտված թույլատրելի, վերաբերելի և հավաստի ապացույցների բավարար համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
Դատարանը որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք հաշվի է առել այն, որ նա ծառայության ընթացքում դրական է բնութագրվել, նրա ծնողները ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարության կողմից պարգևատրվել են շնորհակալական նամակով, նախկինում դատապարտված չի եղել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ