ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
3 ուժերի միասնական դիրքորոշումը հայտնելու պատիվը վերապահեց Գագիկ Ծառուկյանին 10/24/2014 20:44 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Այսօր ժողովուրդը կլսի այն ելույթները, որոնց համար եկել է. Ընդդիմադիր եռյակի հերթական հանրահավաքն այսօր մեկնարկեց այս խոստմամբ: Եռյակի առաջնորդների սպասված ելույթները, ինչպես և խոստացվել էր հնչեցին:
Հատկանշական է, որ առաջինը ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդը, իսկ վերջինը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ընդ որում, թե Լևոն Տեր-Պետրոսյանը և թե’ Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց ելույթներում մի քանի անգամ շեշտեցին, որ հիմնական ասելիքն ու եռյակում կայացված որոշումներն իր ելույթում հայտնելու է Գագիկ Ծառուկյանը:
Իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես անդրադարձավ Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: «Տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու եւ կենսագործելու է ԵՏՄ-ի շրջանակներում, հետեւաբար, տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում այլեւս անիմաստ, ուշացած եւ վնասակար է»,- հայտարարեց առաջին նախագահը, հավելելով. «Նույն Արեւմուտքը ըմբռնումով է մոտենում Հայաստանի ընտրությանը, մինչդեռ այսօր մի բուռ մարդիկ մեր երկրում փորձում են հակառուսական տրամադրություններ հրահրել, առանց հասկանալու, որ Հայաստանում նման տրամադրությունների համար նպաստավոր հող չկա: Եթե լիներ, անցած տարվա սեպտեմբերից հետո թող փողոց դուրս գային»:
Անդրադառնալով եռյակի հետագա քայլերի ու մարտավարության թեմային, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «համաժողովրդական շարժման ղեկավարությունն» իր «գործողությունների ճանապարհային քարտեզն ու հստակ ժամանակացույցը» չի բացահայտելու, «քանի որ բռնապետության պայմաններում վճռական պայքարի դուրս եկած քաղաքական շարժումը չի կարող եւ իրավունք էլ չունի իր բոլոր քարտերը միանգամից բացել»:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հակառակ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարեց. «Մենք դեմ ենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, եւ համարում ենք, որ Սերժ Սարգսյանը իր առ ոչինչ ստորագրությամբ Հայաստանը տանում է սխալ ուղղությամբ»: Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ արտահայտվեց նաև Եվրոպական միությանը միանալու գաղափարին` ընդունելի համարելով արտաքին աշխարհի հետ մեր շահերից ու իրավունքներից բխող համահավասար հարաբերությունները:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօրվա հանրահավաքից հետո ազատամարտիկները պատտրաստակամություն են հայտնել Ազատության հրապարակում նստացույց սկսելու: Սակայն, այդ որոշման ընդունումը թողեց Գագիկ Ծառուկյանին: Իսկ նրանից հետո խոսափողին մոտեցած ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ նստացույց չի լինի, քանի որ դա անիմաստ է:
«Անհատական գործողությունները հաջողության չեն բերի, սկսել ենք, պիտի ավարտենք: Ես ուզում եմ ասել, որ ձեր կողքին եմ, մինչեւ խնդիրների լուծումը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը` տեղեկացնելով, որ այսօրվանից սկսած ողջ հանրապետությունում սկսվում է համաժողովրդական շարժման շտաբերի ստեղծումը` ժողովրդին արագ մոբիլիզացնելու համար: «Մենք շատ ժամանակ չունենք: Մենք պետք է փոխենք քաղաքական մենաշնորհը` խուսափելով մայդաններից, պետք է լուծենք ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները: Սա է այս իրավիճակից դուրս գալու գրագետ, օպտիմալ ճանապարհը: Եվ եթե իշխանությունները դեմ հանդես գան մեր առաջարկին, մենք երեք ուժերով փողոցում եւ հրապարակներում կանգնած կպարտադրենք իշխանափոխություն»,- ասաց նա:
Եռյակի հանրահավաքն, ըստ ձևավորված ավանդույթի ավարտվեց երթով` Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով:
Երթի ավարտին Ազատության հրապարակում հանրահավաքի ավարտը հայտարարելով ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը ասաց. «Այսօր բոլորը Գագիկ Ծառուկյանից սպասում էին իր վճռական խոսքը, և այդ խոսքը հնչեց: Դուք պիտի իմանաք մեր մտադրությունը: Մենք այս պրոցեսը չենք ձգձգելու, ոչ ոք դանդաղկոտություն ցույց չի տալու, երկրում ստեղծվել է այնպիսի կառավարման ճգնաժամ, որը այս իշխանությունները հաղթահարել չեն կարող, և որի հաղթահարման միակ ձևը ամբողջական իշխանափոխությունն է: Եվ մեր 3 ուժերի միասնական դիրքորոշումն այսօր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց: Այն է` կա’մ լինելու է սահուն իշխանափոխություն` ընտրական օրենսգրքի փոփոխությամբ, պետական ընտրական համակարգը մաքրելով ընտրակեղծիքներից և անմիջապես դրանից հետո արտահերթ ընտրություն ունենալով, կա’մ ժողովրդի կամքը կպարտադրվի համաժողովրդական շարժման ճնշմամբ: Եվ պատահական չէր Ծառուկյանի այն խոսքը, որ եթե պետք լինի մյուս անգամ հնարավոր է մենք սկսենք համազգային շուրջօրյա նստացույց Ազատության հրապարակում»:
Իսկ թե երբ կկայանա հաջորդ հանրահավաքը Զուրաբյանը խոստացավ հայտնել եռակողմ խորհրդակցություններից հետո, բայց` «շատ կարճ ժամանակում»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից