ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյան. Այս օրենքը նշանակում է քցել, կոտրել, հերթական անգամ արհամարհել սահմանապահ համայնքների բնակիչներին 10/23/2014 15:00 | ԼՐԱՀՈՍ
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, դեմ կքվեարկի կառավարության կողմից ներկայացված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծին, ինչքան էլ փորձ արվի նախագծի շուրջ ձևավորել համաձայնության մթնոլորտ, եթե դրանում փոփոխություններ տեղի չունենան, այսինքն՝ ուղղակի հասցեական օգնութուն չտրվի սահմանապահ համայնքներին:
Այս մասին պատգամավորը հայտնեց վերոհիշյալ օրինագծի և կից մի շարք օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթի քննարկման ժամանակ:
Պատգամավորի պարզաբանմամբ՝ ինքը դեմ կքվեարկի, քանի որ կառավարության օրինագիծը չի արտացոլում այն խոստումները, որոնք տրվել են հայ-ադրբեջանական սահմանին օգոստոսյան լարվածության օրերին պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների՝ տարածաշրջան կատարած այցերի և բնակչության հետ հանդիպումների ժամանակ: Ըստ նրա՝ նախագծով ընդամենն առաջարկվում է սահմանամերձ համայնքներում գործող կրպակներին, խանութներին ազատել հարկերից, եթե վերջիններս վարեն որոշակի հաշվապահություն, իսկ օրենքով սահմանված բազմաթիվ պայմանները խախտելու դեպքում, ըստ պատգամավորի, «տնով-տեղով տոկոսի տակ կընկնեն, ամեն ինչ կկորցնեն»:
«Այս օրենքը նշանակում է ամառային հայրենասիրական ուտուշ-խմուշներից, սրտաճմլիկ կենացներից հետո քցել, կոտրել, հերթական անգամ արհամարել սահմանապահ համայնքների բնակիչներին, ովքեր քնում, արթնանում, ապրում ու իրենց երեխաներին դպրոց են ուղարկում ադրբեջանական սնայպերների ուղիղ նշանառության ներքո: Բայց քաղաքական վերնախավի քցելու այս մոտեցումը ինձ համար ամենևին էլ զարմանալի չի, որովհետև այս դահլիճում էլ, կառավարությունում էլ, իշխանական և քաղաքական վերնախավում էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ժողովրդին խաբելու, քցելու ավելի քան հարուստ փորձ ունեն: Կներեք, այդ բազմությանը միանալու ցանկություն ամենևին չունեմ»,- հայտարարեց նա:
Ն.Փաշինյանը նկատեց, որ ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավորների ճնշող մեծամասնության և ԲՀԿ պատգամավորների մի մասի ջանքերով արգելափակվեց սահմանապահ համայնքների մասին իր կողմից ավելի վաղ ներկայացրած օրինագծի ընդգրկումը ԱԺ օրակարգ:
Օրինագծով, որը պետական բյուջեի վրա 2,5 մլրդ դրամ էր արժենալու, այսինքն՝ նույնքան, որքան կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, բայց, ի տարբերություն վերջինի, նպատակաուղղված էր Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանից առավելագույնը երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող համայնքների բնակիչների հոգսերը թեթևացնելուն: Ի թիվս այլ արտոնությունների՝ մասնավորապես առաջարկվում էր ՀՀ պետական բյուջեի միջոցներից փոխհատուցել սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձավճարի 50 տոկոսը, նաև ազատել հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդդիմադիր պատգամավորի ելույթին արձագանքեց, թե «որևէ գաղափար չի մեռնում», ապա կարծիք հայտնեց, որ «կգա ժամանակը՝ այդ հարցն էլ կքննարկվի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ