ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարարը խուսափեց հղի կանանց հանդիպելուց 10/23/2014 15:12 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին մի քանի տասնյակ ապագա մայրեր, ովքեր եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու կառավարության օրենսդրական վերջին նախաձեռնության դեմ, որով իշխանությունները մտադիր են կրճատել աշխատող մայրերին հղիության ու հետծննդյան արձակուրդի ընթացքում տրվող նպաստների չափը:
Հղի կանայք կառավարությունից պահանջում էին դադարեցնել «փայ մտնելու» քաղաքականությունը և իրենց ապագա երեխաներից չվերցնել ծնողի արդար աշխատանքով վաստակած միջոցները:
Բանն այն է, որ կառավարության հաստատած այս նախագծով նախատեսվում է մեկ տարուց պակաս աշխատող մորը երեխայի ծննդյան արձակուրդի ընթացքում տրամադրել իր միջին աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարի նույն հիմնարկում աշխատանքային ստաժի դեպքում՝ 60 տոկոսը, իսկ 3 և ավելի տարիների ստաժի դեպքում՝ 80 տոկոսը: Փոխարենը այս կանանց չվճարված գումարները կառավարությունը մտադիր է հատկացնել չաշխատող մայրերին: Ինչպես հղիներն էին այսօր ասում` իրենց փողերով մյուսներին լավություն անելու տարբերակով:
Այն պահին, երբ հղի կանայք կառավարության շենքի դիմաց սոցիալական արդարություն էին պահանջում, ՀՀ սոցիալական ապահովության հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության մամուլի սրահում լրագրողներին էր ներկայացնում օրենսդրական այս նախաձեռնության հիմնավորումները: Նախարարի խոսքով՝ կառավարությունն առաջնորդվել է հենց սոցիալական արդարությունը վերականգնելու ցանկությամբ, քանզի այս փոփոխությունը թույլ կտա վճարել նաև չաշխատող մայրերին: Դե իսկ քանի որ բյուջեում բավարար միջոցներ չկան, դա անում է աշխատող մայրերի հաշվին:
Կառավարության բակում հավաքված ապագա մայրերն իհարկե այս կարծիքը չեն կիսում, ավելին` մատնանշում էին, թե ցանկության դեպքում որտեղ կարելի է գտնել անհրաժեշտ գումարները:
«Մենք երկու օրինակ ենք բերել մեր նամակում. Ս.թ. մայիսի 22-ին ՀՀ ԱԺ-ն հավանություն տվեց «Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով ՀՀ ներկրվող թանկարժեք ավտոմեքենաները ազատվեցին 20 % ակցիզային հարկից, 2010 թվականից ի վեր ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Շքեղության հարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն այդպես էլ չի ընդգրկվել ԱԺ օրակարգ: Այսինքն, մենք ասում ենք, որ կան այլ լծակներ ու մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել չաշխատող կանանց մայրության նպաստը հոգալու համար»,- նեկայացնելով ՀՀ վարչապետին հասցեագրված նամակի բովանդակության մի հատվածը՝ նշեց «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամներից մեկը:
Իսկ սոցապ նախարարն այդ պահին կառավարության շենքի ներսում վիճակագրական որոշ տվյալներ էր հրապարակում լրատվամիջոցների ներկայացուցիչներին` ներկայացնելով նպաստի այս տեսակի գրանցած թռիչքային աճը:
«Այս նպաստների համար պետական բյուջեով նախատեսված ծախսերն ավելացել են շուրջ 3 անգամ»,- նշեց Արտեմ Ասատրյանն ու հավելեց. «2014թ. համար նախատեսված 8.5 մլրդ-ից հասնելով 12 մլրդ դրամի: Նախատեսվում է, որ տարին կամփոփվի 12 մլրդ դրամով»:
Սոցապ նախարարը հիշեցրեց, որ նույն կերպ ժամանակավոր անաշխատունակության նպաստ են ստանում ոչ միայն հղի կանայք, այլև, ասենք, ինչ-որ հիվանդության պատճառով որոշ ժամանակ աշխատանքի չգնացող մյուս բոլոր աշխատողները: Եվ կառավարության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծնվող երեխաների թիվը չի աճում, հիվանդացության աճ ևս չկա: Փոխարենը աճել են դեպքերը, երբ հղիության արձակուրդ են գնում վերջին 1-2 ամսվա ընթացքում աշխատանքի ընդունված կանայք: «Եվ ստացվում է, որ այն գումարները, որոնք նախատեսված են պետական բյուջեով այդ ծրագրերի իրականացման համար, չեն բավարարում»,- ասաց նախարարը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ օրինագիծը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, իրենք պատրաստ են քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և որ երկուշաբթի օրն այս հարցի շուրջ խորհրդարանական լսումներ են նախանշված, որոնց արդյունքում ձևավորված վերջնական նախագիծն էլ կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:
Ասուլիսի ավարտին լրագրողները նախարարին տեղեկացրեցին, որ կառավարության շենքի դիմաց հավաքված են հղի կանայք և հետաքրքրվեցին, արդյոք նախարարը դուրս կգա շենքից ու նրանց հետ կքննարկի խնդիրը: Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ նրանց հետ կհանդիպի իր մամուլի քարտուղարն ու հետո իրեն կփոխանցի նրանցից ստացած նամակը: Դրանից հետո նախարարը շտապեց կառավարության շենքից հեռանալ հետնամուտքով` խուսափելով հղի կանանց հետ հանդիպելուց:
Հղիներն էլ իրենց նամակը վարչապետին հանձնեցին նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանի ձեռամբ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից