Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ)
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ)

Գոնե մեկ անգամ ցույց տան, որ Սյունիքում էլ ՀՀ օրենքները գործում են. Հայկ Ալումյան 10/23/2014   23:38  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Սյունիքի մարզպետի կինը՝  Լորետա Բարսեղյանը, ով մարզպետի առանձնատան մոտ հայտնի միջադեպի գործով ճանաչվել է որպես տուժող, հրաժարվել է ցուցմունք տալուց, մասնավորապես՝ պաշտպանական կողմի հարցերին պատասխանելուց:

Մասնավորապես, Լորետա Բարսեղյանը չի ցանկացել  պատասխանել, թե «Որտե՞ղ և քանի՞  տեսախցիկ կա Ձեր  առանձնատանը»,  «Որտե՞ղ է եղել Սուրիկ  Խաչատրյանի ննջասենյակը, սպառնալիքների ձայները, որոնց մասին նշում է  տուժողը, հնարավո՞ր էր, որ  չլսվեր ննջասենյակում, որտեղ Սուրիկը Խաչատրյանը գտնվում էր»,  «Ի՞նչ առնչություն ունեն Ձեր ընտանիքի հետ Զարզանդ Նիկողոսյանը և Նիկոլայ Աբրահամյանը»: Սակայն տուժողը պատասխանել է ըստ ամենայնի «անվտանգ» հարցին, թե ով է Արագած Ղևոնդյանը՝ Սուրիկ Խաչատրյանի վարորդն է: 

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը,  դատարանն ամեն անգամ հարցին պատասխանելուց հրաժարվելուց հետո պարզաբանում էր.  «Դուք պարտավոր եք պատասխանել հարցերին, առաջարկում եմ պատասխանել», սակայն ապարդյուն: Ի վերջո, դատարանը գնահատեց, որ տուժողը հրաժարվում է հարցերին պատասխանել: «Մենք եզրակացությունները կանենք, դատարանն էլ եզրակացություններ արեց»,- ասաց պաշտպանը:

Տուժողը ցուցմունք է տվել 10-15  վայրկյան տևողությամբ իրադարձությունների վերաբերյալ՝ այն պահից հետո, երբ տեսել է ինչպես է ընկել  Արտակ Բուդաղյանը, ինքն էլ՝ Լորետան, ընկել է,  դրանից հետո սթրեսային վիճակի պատճառով ոչինչ չի հիշում:

Մայրը երկու տարբերակ ուներ՝ կամ ասել, որ իրականում  Բուդաղյանների կողմից սպառնալիք չի եղել, այդ ժամանակ կարձանագրվի, որ իր որդին՝ Տիգրան Խաչատրյանն իրավաչափ չի գործել ու պետք է պատասխան տա,  կամ պետք է ներկայացներ, որ Բուդաղյանները ռեալ սպառնալիք էին ներկայացնում, այդ ժամանակ իր որդու կրակոցներն եղել են իրավաչափ: Լորետա Բարսեղյանը, բնականաբար, գիտակցելով, որ իր ցուցմունքից է կախված իր որդու ճակատագիրը, խտացրել է գույները՝ ներկայացնելով, որ  «Արտակ Բուդաղյանը շատ սարսափելի սպառնալիքներ էր տալիս»:

Հայկ Ալումյանը նկատեց, որ տուժողի ցուցմունքներն աստիճանաբար էվոլյուցիա են ապրել՝  այն պահից սկսած, երբ  հավանաբար քննիչները վերջնականապես հրահանգավորվել են,  թե ինչպես պետք է փորձեն «օգնել» Տիգրան Խաչատրյանին ու Զարզանդ Նիկողոսյանին, այդ ժամանակ արդեն Լորետա Բարսեղյանի  ցուցմունքներում հառնել են Արտակ   Բուդաղյանի սպառնալիքները: Այդ ժամանակ է ի հայտ եկել նաև «վարկածը», թե, իբր, «Ավետիքն հենց իր մեքենայից իջավ՝  իր ձեռքին էլ կար ատրճանակ»: Մինչդեռ տեսանյութից երևում է, որ Ավետիք Բուդաղյանը խաղաղարար դեր էր կատարում, փորձում էր, ի դեպ՝  Լորետա Բարսեղյանի հետ,  ընդհարման հատվածից հեռացնել Արտակ Բուդաղյանին:  Ավետիքի ձեռքում զենք  հայտնվում է այն բանից հետո,  երբ Տիգրանը կրակում  է ու վիրավորում Արտակին:

Հատկանշական է, որ  Ավետիքի վրա վերջին կրակոցի ձայնը շատ տարբերվում է Զարզանդ Նիկողոսյանի ու Տիգրան Խաչատրյանի նախորդ կրակոցներից: Փորձագետի եզրակացության համաձայն, այդ տարբերությունը կարող է պայմանավորված լինել  նրանով, որ ոչ թե ուրիշ զենքից են կրակել, այլ  արձակվել են  երկու միաժամանակյա կրակոցներ: «Զարզանդ Նիկողոսյանն ու Տիգրան Խաչատրյանը միաժամանակ կրակում են  Ավետիքի վրա, երբ որ նա արդեն ընկած է,  էլի ինքնապաշտպանություն չի ստացվում»,- ասաց Հայկ Ալումյանը:

Դատարանում հարցաքննվել է նաև Խաչատրյանների ընտանիքի փաստաբանի միջնորդությամբ հրավիրված փորձագետը, ով կազմել էր Սուրիկ Խաչատրյանի  առանձնատան խոհանոցում տեսախցիկի ձայնագրության վերծանումները:  Փորձագետը, սակայն, եկել  ու իր ցուցմունքով ամրապնդել է այն, ինչի մասին բարձրաձայնում էր պաշտպանական կողմը:

Փորձագետը,  մասնավորապես,  հաստատել է, որ խոհանոցի խոսակցությունն հենց այնպես է եղել, ինչպես արձանագրվել է  վերծանումներում:

«Քանի որ այդ ապացույցը շատ լուրջ հարվածում է ու հերքում է տեղի ունեցածի մասին Սուրիկ Խաչատրյանի կողմի վարկածը, դրա համար իրենց  փաստաբանները շատ  կենտրոնացած էին ապացուցելու, որ գուցե փորձագետը ինչ-որ մի բան լավ չի լսել, գուցե բարբառը լավ չի հասկացել, գուցե ինչ-որ բառի փոխարեն ինչ-որ ուրիշ բառ է լսել: Փորձագետը բացառեց, որ կարող է ինչ-որ մի բան սխալ  գրած լինել, նա ասել է, որ եթե ինքը ինչ-որ տեղ կասկածում է, նշում էր ոչ թե բառ, այլ բազմակետ է դնում, այսինքն՝ այն,  ինչ գրված է, դա այն է, ինչի վրա փորձագետն ընդհանրապես չի կասկածում:

Ձայնագրություն-ապացույցը  պայմանականորեն կարելի է երեք մասի բաժանել:  Առաջին հատվածն առնչվում է անմիջականորեն մինչև հրաձգության սկսվելու ժամանակահատվածին.  Զարզանդ  Նիկողոսյանը շատ հստակ անկեղծանում է, որ  Սուրիկ Խաչատրյանն է ավտոմեքենայի մեջ հարվածներ հասցրել Ավետիք Բուդաղյանին,  Զարզանդը,  մասնավորապես,  ասում է.  «Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջացրին»: Ավտոմեքենայի մեջ բացի Զարզանդից ու Ավետիք Բուդաղյանից եղել են Սուրիկ Խաչատրյանն ու վարորդը, ուստի Զարզանդի  ասածը  կարող է վերաբերվել Սուրիկ Խաչատրյանին ու վարորդին:

Երկրորդ հատվածը առնչվում է բուն հրաձգությանը՝ երբ հրաձգությունը սկսվում է,  կանայք գոռում են՝  «Տիգրան, չկրակես, Տիգրան,  չկրակես: Թաղեմ բոյդ, ինչի՞ կրակեցիր»:  Հայկ Ալումյանն ընդգծեց՝ ի՞նչ  պաշտպանության մասին կարող է խոսք լինել, երբ «Տիգրանի հարազատ կանայք գոռում են՝  Տիգրան,  մի կրակիր»:

Ձայնագրության մեջ արտացոլվել են  նաև դեպքերի ավարտից ու ոստիկանության գալուց հետո քննարկումները, մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանի խոհանոցում մերձավորները մտածում են, թե ինչպես  անեն,  զենքերն  ինչպես  թաքցնեն.  Զարզանդն  ասում է՝  կտրեմ զենքը,   նոր հանձնեմ, մի ուրիշն ասում է՝  օրինականները տանք,  թող գնան, մյուսն էլ ասում է՝  ո՞ւր  է  այստեղ օրինական, օրինական չկա: Հետագայում «խուզարկության արձանագրությունում տեսնում ենք 7  զենք՝ բոլորը օրինական»:  Հայկ Ալումյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները չէին պատկերացնում, որ տեսախցիկը նաև ձայնագրում է, արդյունքում՝  «մենք այսօր ունենք մի ապացույց, որը պարզապես անգնահատելի է»:

Հայկ Ալումյանը նշեց նաև, որ բերման ենթարկվելուց հետո յուրաքանչյուր նիստին պարտաճանաչորեն ներկայանում է Տիգրան Խաչատրյանը:  «Նա ըմբռնեց, որ  դատարանը ատյան է, որին անհրաժեշտ է հարգել, նրա կանչով ներկայանալ: Եթե  մինչև այդ ոստիկանները չէին համարձակվում զանգահարել ու ասել՝  Տիգրան ջան,  խնդրում ենք արի, մի անգամ բերեցին, սկսեց բարեխիղճ ներկայանալ: Ինչքան կարևոր է, որ գոնե  մեկ անգամ մարդուն ցույց են տալիս, որ Սյունիքում էլ ՀՀ օրենքները գործում են»:

 


Հարակից հրապարակումներ`

14:47 16/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախաքննական մարմինը Ավետիք Բուդաղյանի հանդեպ խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը. Հայկ Ալումյան
13:20 17/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲուդաղյանները հուսահատված չեն. վաղ թե ուշ մեղավորները կպատժվեն
13:17 13/02/2014  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազը` Բուդաղյանների գործի շուրջ
14:25 13/01/2014  |  Քրեական խրոնիկոն Հայկ Ալումյանի բողոքների քննության գործով դատարանին քննիչը տրամադրեց փաստաթղթերի ցուցակները
12:01 04/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկ Ալումյանի երկրորդ դիմումի գործով եւս դատավորը դիմեց դատարանի նախագահին
16:35 18/10/2013  |  ԼՐԱՀՈՍԲուդաղյանները մրցում են Սուրիկ Խաչատրյանի, դատախազության և դատարանի հետ (Տեսանյութ)
09:37 16/10/2013  |  Մամուլ«ՀՐԱՊԱՐԱԿ»: Ըստ Հայկ Ալումյանի` քննիչը հայտնել է, որ Ավետիք Բուդաղյանին մեքենայում ծեծելիս Սուրեն Խաչատրյանը մեքենայում քնած է եղել
09:43 21/09/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»:4 միլիոն դոլար կաշառքի մասին մասին իմացել են facebook-ի գրառումներից և ասեկոսեներից
11:02 19/09/2013  |  Մամուլ«168 ԺԱՄ»: Հայկ Ալումյան. «Հրաժարվում են նյութերը տրամադրել»
10:23 10/09/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: «Սուրեն Խաչատրյանը տղային պահել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որ նա ապահովության մեջ լինի»

Արխիվ

[]