Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Նախարարը խուսափեց հղի կանանց հանդիպելուց 10/23/2014   15:12  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին մի քանի տասնյակ ապագա մայրեր, ովքեր եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու կառավարության օրենսդրական վերջին նախաձեռնության դեմ, որով իշխանությունները մտադիր են կրճատել աշխատող մայրերին հղիության ու հետծննդյան արձակուրդի ընթացքում տրվող նպաստների չափը:

Հղի կանայք կառավարությունից պահանջում էին դադարեցնել «փայ մտնելու» քաղաքականությունը և իրենց ապագա երեխաներից չվերցնել ծնողի արդար աշխատանքով վաստակած միջոցները:

Բանն այն է, որ կառավարության հաստատած այս նախագծով նախատեսվում է մեկ տարուց պակաս աշխատող մորը երեխայի ծննդյան արձակուրդի ընթացքում տրամադրել իր միջին աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարի նույն հիմնարկում աշխատանքային ստաժի դեպքում՝ 60 տոկոսը, իսկ 3 և ավելի տարիների ստաժի դեպքում՝ 80 տոկոսը: Փոխարենը այս կանանց չվճարված գումարները կառավարությունը մտադիր է հատկացնել չաշխատող մայրերին: Ինչպես հղիներն էին այսօր ասում` իրենց փողերով մյուսներին լավություն անելու տարբերակով:

Այն պահին, երբ հղի կանայք կառավարության շենքի դիմաց սոցիալական արդարություն էին պահանջում, ՀՀ սոցիալական ապահովության հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության մամուլի սրահում լրագրողներին էր ներկայացնում օրենսդրական այս նախաձեռնության հիմնավորումները: Նախարարի խոսքով՝ կառավարությունն առաջնորդվել է հենց սոցիալական արդարությունը վերականգնելու ցանկությամբ, քանզի այս փոփոխությունը թույլ կտա վճարել նաև չաշխատող մայրերին: Դե իսկ քանի որ բյուջեում բավարար միջոցներ չկան, դա անում է աշխատող մայրերի հաշվին:

Կառավարության բակում հավաքված ապագա մայրերն իհարկե այս կարծիքը չեն կիսում, ավելին` մատնանշում էին, թե ցանկության դեպքում որտեղ կարելի է գտնել անհրաժեշտ գումարները:

«Մենք երկու օրինակ ենք բերել մեր նամակում. Ս.թ. մայիսի 22-ին ՀՀ ԱԺ-ն հավանություն տվեց «Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով ՀՀ ներկրվող թանկարժեք ավտոմեքենաները ազատվեցին 20 % ակցիզային հարկից, 2010 թվականից ի վեր ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Շքեղության հարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն այդպես էլ չի ընդգրկվել ԱԺ օրակարգ: Այսինքն, մենք ասում ենք, որ կան այլ լծակներ ու մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել չաշխատող կանանց մայրության նպաստը հոգալու համար»,- նեկայացնելով ՀՀ վարչապետին հասցեագրված նամակի բովանդակության մի հատվածը՝ նշեց «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամներից մեկը:

Իսկ սոցապ նախարարն այդ պահին կառավարության շենքի ներսում վիճակագրական որոշ տվյալներ էր հրապարակում լրատվամիջոցների ներկայացուցիչներին` ներկայացնելով նպաստի այս տեսակի գրանցած թռիչքային աճը:

«Այս նպաստների համար պետական բյուջեով նախատեսված ծախսերն ավելացել են շուրջ 3 անգամ»,- նշեց Արտեմ Ասատրյանն ու հավելեց. «2014թ. համար նախատեսված 8.5 մլրդ-ից հասնելով 12 մլրդ դրամի: Նախատեսվում է, որ տարին կամփոփվի 12 մլրդ դրամով»:

Սոցապ նախարարը հիշեցրեց, որ նույն կերպ ժամանակավոր անաշխատունակության նպաստ են ստանում ոչ միայն հղի կանայք, այլև, ասենք, ինչ-որ հիվանդության պատճառով որոշ ժամանակ աշխատանքի չգնացող մյուս բոլոր աշխատողները: Եվ կառավարության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծնվող երեխաների թիվը չի աճում, հիվանդացության աճ ևս չկա: Փոխարենը աճել են դեպքերը, երբ հղիության արձակուրդ են գնում վերջին 1-2 ամսվա ընթացքում աշխատանքի ընդունված կանայք: «Եվ ստացվում է, որ այն գումարները, որոնք նախատեսված են պետական բյուջեով այդ ծրագրերի իրականացման համար, չեն բավարարում»,- ասաց նախարարը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ օրինագիծը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, իրենք պատրաստ են քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և որ երկուշաբթի օրն այս հարցի շուրջ խորհրդարանական լսումներ են նախանշված, որոնց արդյունքում ձևավորված վերջնական նախագիծն էլ  կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:

Ասուլիսի ավարտին լրագրողները նախարարին տեղեկացրեցին, որ կառավարության շենքի դիմաց հավաքված են հղի կանայք և հետաքրքրվեցին, արդյոք նախարարը դուրս կգա շենքից ու նրանց հետ կքննարկի խնդիրը: Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ նրանց հետ կհանդիպի իր մամուլի քարտուղարն ու հետո իրեն կփոխանցի նրանցից ստացած նամակը: Դրանից հետո նախարարը շտապեց կառավարության շենքից հեռանալ հետնամուտքով` խուսափելով հղի կանանց հետ հանդիպելուց:

Հղիներն էլ իրենց նամակը վարչապետին հանձնեցին նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանի ձեռամբ:

 

 


Արխիվ

[]