ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատժից վաղաժամկետ ազատման հստակ սահմանված չափանիշներ չկան 10/23/2014 23:25 | ԼՐԱՀՈՍ
«ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով աշխատաժողովին այսօր քննարկվեցին ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի առկա իրավիճակը, գործող մեխանիզմի թերությունները, ինչպես նաև համակարգի բարեփոխման և արդյունավետության բարձրացման ուղիները:
Աշխատաժողովը կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցաբար` Եվրոպական միության և «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանը փաստեց, որ բավականաչափ դիմում-բողոքներ են ստանում դատապարտյալներից, Մարդու իրավունքների պաշտպանից՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման բնագավառի վերաբերյալ:
Դեռևս 2008թ. Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում են պատժից վաղաժամկետ ազատման հստակ սահմանված չափանիշները:
Ըստ Բալայանի` Արդարադատության նախարարությունն ավարտել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշների ներդրման վերաբերյալ հայեցակարգի նախագծի մշակումը:
Դատապարտյալի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննարկելիս մի քանի չափանիշներ կան, որոնք վարչական հանձնաժողովը պետք է հաշվի առնի: Դրանք են` արդյո՞ք դատապարտյալը օրենքով սահմանված նվազագույն պատիժը կրել է, թե ոչ, արդյո՞ք դատապարտյալը դրական է բնութագրվում, կա դատապարտյալի համաձայնությունը, ինչպես նաև հաշվի են առնվում տույժերն ու սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների արդյունքները:
ՔՀԻ-ի իրավաբան Տաթևիկ Ղարիբյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկը մեծ դերակատարում ունի պայմանական վաղաժամկետ ազատման հարցի որոշման գործընթացում, սակայն այլ հարց է, թե որքանո՞վ է դա ճիշտ:
Ըստ բանախոսի, որոշակի կոռուպցիոն ռիսկերից և չարաշահումներից խուսափելու նպատակով ավելի նպատակահարմար կլիներ, որ պատիժը կիրառող հիմնարկը եւ պայմանական վաղաժամկետ ազատման որոշում կայացնող մարմինը տարանջատված լինեին:
Ինչ վերաբերում է անկախ հանձնաժողովին, որը բաղկացած է 8 հոգուց` ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, ապա նրանք, ըստ Տ.Ղարիբյանի, որոշումներ են կայացնում գերատեսչությունների շահերից ելնելով: Նրանց որոշումները ոչ միայն պատճառաբանված չեն, այլ նաև ենթակա չեն բողոքարկման:
Նշված բոլոր խնդիրները ստեղծում են մի վիճակ, որի պայմաններում անկախ հանձնաժողովներն արդյունավետ չեն գործում:
«Կոշ» ՔԿՀ-ի պետի տեղակալ Սամվել Գուրջանյանը համամիտ չէր այս մոտեցմանը` նշելով, որ նման մոտեցմամբ առաջնորդվելու դեպքում չկա որեւէ երաշխիք, որ երրորդ անձը չի կոռումպացվի եւ կկարողանա օբյեկտիվ որոշում կայացնել` առանց դատապարտյալին ճանաչելու:
«Ընդհակառակը` այսօր պետք է խրախուսվի հիմնարկի աշխատակցի դերը, քանի որ հենց նա է այն անձը, ով դատապարտյալին պետք է ասի` հարգելիս, դու քեզ խելոք պահի, ընդգրկվիր այս կամ այն աշխատանքներում, որ ես միջամտեմ քո վաղաժամկետ պայմանական ազատմանը», - ասաց Ս.Գուրջանյանը:
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու անկախ հանձնաժողովին ներկայացված միջնորդագրերը 2006 թվականին կազմել են 85 տոկոս, իսկ 2013թ.՝ 18 տոկոս, ինչը փաստում է, որ հետզհետե նվազում է վարչական հանձնաժողովի կողմից անկախ հանձնաժողովին ներկայացվող միջնորդագրերի թիվը:
Ի դեպ, քննարկման ընթացքում նաեւ նշվեց, որ անկախ հանձնաժողովները, ստացված միջնորդագրերի 30 տոկոսն են հավանության արժանացնում և ուղարկում վարչակազմին:
Իսկ վարչական հանձնաժողովները հիմնականում ներկայացնում են միջին ծանրության հանցագործություն կատարած դատապարտյալների գործերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել