ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնությունների օրենսդրական փաթեթում ներառված են խնդրին չվերաբերող օրինագծեր 10/22/2014 17:40 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի քննարկմանը կառավարության կողմից ներկայացված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթն ամբողջության մեջ, «որպես տնտեսական մտածողության արգասիք, կապ ունեցող նախաձեռնություններ են, բայց կարգավորման առարկայի անունից իրար հետ այդքան էլ կապ չունեն»: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում՝ օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Նա, մասնավորապես, մատնանշեց փաթեթում ներառված եկամտային հարկի մասին օրենքում լրացումը, ըստ որի՝ մասնավորապես առաջարկվում է օրենքով սահմանված կարգով վճարված եկամտային հարկը հետ վերադարձնել ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես՝ նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարանի ձեռք բերման նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:
Ս.Ֆարմանյանն ընդգծեց, որ որոշ մտահոգություններ այստեղ տեսնում է. «Եթե շատ անկեղծ լինեմ, ապա նախագիծն ընթերցելուց հետո իմ մոտ ստեղծվում է տպավորություն, որ Երևանում կան կառուցված բազմաբնակարան շենքեր, այդ շենքերի բնակարաններն իրացնելու համար անհրաժեշտ է նման օրենսդրական փոփոխություն անել, որպեսզի այդ տները վաճառվեն:
Հակառակ պարագայում՝ որևէ փաստարկ չկա հիմնավորելու հակառակը, թե ինչու եկամտային հարկից նման արտոնություններ տրամադրել միայն բազմաբնակարան շենքերից կամ հիմնական կառուցապատողից գնողներին: Ենթադրենք՝ մարդն ապրում է Շիրակի մարզի իքս գյուղական համայնքում, վճարում է եկամտահարկ և ցանկանում է իր համար սեփական տուն կառուցել: Հիմա ինչպե՞ս ենք այդ մարդուն ասելու, որ ո՛չ, դու եկամտահարկը պետք է վճարես, բայց Երևանում ապրող Սամվել Ֆարմանյանին, որը նորակառույց շենքից ցանկանում է բնակարան գնել, պետք է եկամտահարկը հետ վերադարձնենք»:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը կոչ արեց կառավարությանը՝ վերանայել այս խտրական մոտեցումը, նաև հավելեց, որ օրենքով օգտագործվող բազմաբնակարան շենքերի ձևակերպումները «էկվիվալենտ են Երևանում կառուցված բազմաբնակարանների հետ»:
Ս.Ֆարմանյանը հայտարարեց, որ միանում է քննարկման ժամանակ այլ պատգամավորների կողմից հնչեցրած առաջարկներին և առաջարկում է գոնե մինչև երկրորդ ընթերցում առանձնացնել փաթեթում ներառված օրինագծերը և վերանայել իր մատնանշած օրինագծի ձևակերպումները:
Ի դեպ, հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ավելի վաղ վստահեցրել էր, որ խմբակցությունը կառավարությանն առաջարկելու է մինչև երկրորդ ընթերցում փաթեթից առանձնացնել սահմանամերձ համայնքներին անմիջականորեն վերաբերող օրինագծերը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ