ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բուրգի» գործով տուժողը համաձայն չէ, որ «Մոսկվիչկաները» կապ չունեն» 10/21/2014 17:24 | Քրեական խրոնիկոն
Ոստիկանության համակարգում «ֆինանսական բուրգի» գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի դատաբժշկական փորձաքննությունը կատարած փորձագետներից մեկը՝ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ամբաստանյալի գլխուղեղի շրջանում կիստայի չափերի առկա մեծացումը էական նշանակություն չունի՝ հիվանդության ծանրագույն բարդացում արձանագրելու համար, այն զուտ ունի նշանակություն բուժական առումով:
Փորձագետը նշեց նաև, որ ոչ ոք չի կարող կանխագուշակել, թե երբ ու ինչպիսի տենդենցներ այս կամ այն մարդու մոտ կարող են լինել:
Փորձագետն ընդգծեց, որ ամբաստանյալի մոտ առկա են զգացողական և ոչ թե՝ շարժողական խանգարումներ: Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում եղել է նաև նյարդաբան մասնագետ, և եթե նա գտներ, որ անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն անցկացնել, այդպիսիք կանցկացվեին:
Փորձագետը պնդեց իրենց եզրակացության հետևությունն առ այն, որ Արթուր Անդրեասյանի հիվանդությունն այս պահին չի կարող առաջացնել հոգեկան հիվանդություն, ինչպես նաև՝ ցանկացած այլ հիվանդություն կամ մահ:
Ամբաստանյալի պաշտպան Մնացական Սարգսյանը հիշեցրեց, որ ըստ քրեակատարողական հիմնարկի պետի գրության, ամբաստանյյալի մոտ առկա է բացասական դինամիկա: Ըստ պաշտպանի՝ փորձաքննության եզրակացության մեջ չի նշվում, թե ում կողմից, երբ ու ինչ մեթոդիկայով է կատարվել փորձաքննությունը:
Մնացական Սարգսյանը միջնորդեց նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն. դատարանը մերժեց միջնորդությունը՝ հիմնվելով նաև փորձագետի հիշյալ հարցաքննության վրա:
Դատական նիստում ցուցմունքներ տվեց գործով տուժող, «ՎՏԲ բանկ»-ի աշխատակից Երվանդ Ներսիսյանը: Նա հայտնեց, որ երբ ինքը աշխատում էր «Յունիբանկում», Արթուր Անդրեասյանը դիմել է հիպոթեքային վարկ ստանալու համար՝ ներկայացնելով 170 հազար դոլար վարկի հայտ: Բանկը հայտը բավարարել է 130 հազար դոլարի չափով: Ըստ տուժողի՝ մինչ վարկը տրամադրելը կատարվել է տեղազննություն, պահանջվել են փաստաթղթեր, այդ թվում՝ ֆիսկալ հաշվետվություններ:
Մեկ տարի անց Արթուր Անդրեասյանը նորից է դիմել՝ այս անգամ 40 հազար դոլարի սպառողական վարկ ստանալու համար: Հաշվի առնելով Արթուր Անդրեասյանի վարկային «մաքուր» պատմությունը՝ տուժողն Արթուր Անդրեասյանին է վստահել նաև սեփական միջոցները՝ 120 հազար դոլար՝ 1,6 տոկոսով, ընդհանուր առմամբ ամբաստանյալը վճարել է 11 900 դոլար կազմող տոկոսները:
Մինչև այժմ ամբաստանյալը, ըստ տուժողի, մայր գումարը չի վերադարձրել: Սկզբնապես ամբաստանյալը, հիշատակելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի (Ներսիկ Նազարյանը Արթուր Անդրեասյանի կնքահայրն է) ու Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի հետ իր կապերը, ասել է, որ բիզնեսում խնդիրներ չկան ու չեն կարող լինել:
Սակայն ավելի ուշ Արթուր Անդրեասյանն ասել է, որ պաշտոնատար անձինք բարձր տոկոսներով պարտք են տվել իրեն, ինքը սխալ է հաշվարկել բիզնեսը և մեծ պարտքեր կուտակել, մասնավորապես՝ Բաբակեխյաններն էլ իրենից «խլել են» իր տարածքը՝ պարտքերի դիմաց:
Տուժողը վստահ է, որ Արթուր Անդրեասյանը խաբեությամբ տիրացել է իր գումարներին, և դրանք գտնվում են շրջանառության մեջ` Ներսիկ Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» խանութների ցանցի փոխանակման կետերում, ու եկամուտներ են բերում:
Թեև քննությունը գտել է, որ «Մոսկվիչկաները կապ չունեն», տուժողը համաձայն չէ այդ գնահատականի հետ, բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ ու մերժվել:
Տուժողը պնդեց, որ Արթուր Անդրեասյանն իրեն ասել է, որ հիշյալ խանութների ցանցում գործող «փոխանակման կետերն իմն են, ես եմ աշխատեցնում»: Ավելին, փոխանակման կետերի աշխատողներից լսել է, որ մեծ գործարքների դեպքում անհրաժեշտ է դիմել տնօրենին՝ Արթուրին:
Ամսվա կտրվածքով Արթուր Անդրեասյանը, ըստ նրա, երեք փոխանակման կետերից ուներ 9 մլն դրամի եկամուտ:
Տուժողը հերքեց իր իսկ նախաքննական ցուցմունքում պնդումը, թե Արթուր Անդրեասյանը «Եվրոֆուտբոլ»-ով խաղադրույքներ է տանուլ տվել, ըստ տուժողի՝ դա քննիչի ուղղորդման արդյունքն է:
Տուժողը պնդեց իր գումարային պահանջն ամբաստանյալից՝ 120 հազար դոլարի չափով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից