ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ տղամարդը կնոջը պարտադրել է խմբակային սեքս՝ սպառնալով զրկել մայրական իրավունքից.Դատավճիռ 10/21/2014 10:53 | Քրեական խրոնիկոն
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել՝ սեփական կնոջը սեռական շահագործման ենթարկելու, խմբակային սեքս պարտադրելու համար։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կարենը (անունը փոխված է) կնոջն ստիպել է իր հետ միասին սեռական հարաբերություն ունենալ այլ տղամարդու հետ` պատճառաբանելով, թե դրանով կինն իրեն ոչ միայն գերհաճույք կպատճառի, այլև կապացուցի, որ սիրում է իրեն:
Բացի այդ, անծանոթ տղամարդն այդ ամենի դիմաց նաև վճարելու է:
Շուրջ երկու ամիս համոզելուց հետո կինը համաձայնել է: 2010 թվականին Երևան քաղաքի Զաքյան փողոցում գործող հյուրանոցում նրանք հանդիպել են ինտերնետային կայքի միջոցով ծանոթացած ոմն Ակայի հետ, ով Կարենին 20 000 դրամ գումար է տվել:
Դրանից հետո, երբ կինը հայտարարել է, որ այլևս նման բանի չի մասնակցի, ամուսինը սպառնացել է, թե տեղի ունեցածի մասին լուրեր կտարածի ինտերնետում և կզրկի կնոջը մայրական իրավունքից: Սպառնալով ու ծեծելով կնոջը` ամուսինը 2010 թվականի վերջերից մինչև 2013 թվականի հունիս ամիսը նրան շուրջ 20 անգամ ենթարկել է սեռական շահագործման:
odnoklassniki.ru և знакомства@mail.ru կայքերում ծանոթանալով մի քանի տղամարդկանց հետ` վերջիններիս զույգերի մասնակցությամբ սեռական հարաբերություններ են ունեցել նրանց հետ, իսկ ստացած գումարներն ամուսինը ծախսել է իր ցանկությամբ:
Դատարանում կինը պատմել է, որ ամուսնության հենց առաջին տարում ամուսինը, ինտերնետային պոռնկագրական կայքեր այցելությունների արդյունքում, իրեն խմբակային սեռական հարաբերությունների առաջարկություններ է արել:
Մի անգամ էլ այգում զբոսնելիս իրենք հանդիպել են անծանոթ մի տղամարդու: Ամուսինն ասել է, որ նրա հետ պայմանավորվել է սեռական հարաբերություններ ունենալու շուրջ և սեղմելով իր ձեռքը՝ ստիպել է լռել: Հետո միասին գարեջուր են խմել, գնացել Զաքյանի փողոցի վրա գտնվող հյուրանոցը:
Մյուս անգամ նույնը կրկնվել է Ավան Առինջում գտնվող մի համալիրում, որտեղ ինքն ստիպված կատարել է ինչպես ամուսնու, այնպես էլ՝ անծանոթ տղամարդու տարբեր տեսակի սեքսուալ ցանկությունները: Հանդիպումից հետո Կարենն ստացել է 25.000 ՀՀ դրամ գումար: Հետո եղել են այլ տղամարդիկ ու զույգեր:
Օրինակ` Գոքոր և Նառա անուններով զույգի հետ առաջին ինտիմ հարաբերության համար Կարենը գումար է վերցրել, սակայն դրանից հետո համարում էին որպես փոխադարձ հաճույք, թեև Գոքորը Միքայելին 3-5 000 դրամի չափով գումար էր տալիս` ձեռքի ծախսի համար:
Տղամարդկանցից մեկը` 50 տարեկան, Գևորգ անունով մեկը, եկել էր գյուղում գտնվող իրենց վարձակալած տուն: Նա Միքայելին 10.000 ՀՀ դրամ գումար է տվել: Նրանք ընթրել են, Կարենը և Գևորգն օղի են խմել, ինքը` մեկ բաժակ գինի: Կարենը և Գևորգը նույն սենյակում պառկած են եղել: Ինքը քնեցրել է երեխային և մտել սենյակ, Գևորգը նրան իր մոտ է կանչել, ամուսինն էլ գլխով համաձայնության նշան է արել: Իր և Գևորգի միջև տեղի է ունեցել սեռական հարաբերություն, որին Կարենը չի մասնակցել:
Խմբակային սեռական հարաբերություններ ամուսնական զույգն ունեցել է նույնիսկ Կարենի կնքահոր որդու հետ:
Ի վերջո կինը փախել է տնից ու զանգահարել մորը: Մորն ամեն բան պատմելուց հետո հարևաններից մեկը կնոջն ու երեխային իր ավտոմեքենայով տարել է Երևան` մոր տուն:
Հասնելով Երևան` կինը պարզել է, որ մայրն արդեն դիմել է ոստիկանություն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ