ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օտարերկրացիների հաշվեհամարներից հափշտակել էր գումարներ ու «փողերը լվացել» 10/20/2014 15:44 | Քրեական խրոնիկոն
Տարբեր օտարերկրյա քաղաքացիների բանկային քարտերի հաշիվներից հափշտակված զգալի չափերով գումարն օրինականացնելու վերաբերյալ գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:
Դատարանն ապացուցված է համարել, որ ՀՀ քաղաքացի, 25-ամյա Արմեն Սադովնիչիյը, 2013 թվականի հոկտեմբերի 25-ին համացանցի միջոցով իմանալով թվով 4 օտարերկրացիների բանկային քարտերի ամբողջական տվյալները, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ նշված քարտերի հաշիվներից հափշտակել է զգալի չափերով` 283.600 ՀՀ դրամ գումար: Ապա հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների ծագման աղբյուրը, տեղաշարժը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով կատարել է մի շարք բանկային և այլ փոխանցումներ ու փոխարկումներ, այդ թվում`օգտագործելով էլեկտրոնային վճարային համակարգեր, այնուհետև կանխիկացրել և տնօրինել է հափշտակված գումարները, որով իսկ օրինականացրել է դրանք։
Այսպես, նպատակ ունենալով վերոհիշյալ բանկային քարտերի հաշվեհամարներից գումարներ հափշտակել, ապա՝ դրանց ծագման աղբյուրը և տեղաշարժը թաքցնելով և խեղաթյուրելով օրինականացնել, նախապես, մինչև գումարների հափշտակությունը, համացանցի «www.facebook» և «www. odnoklassniki.ru» սոցիալական կայքերում տեղադրել է աշխատանքի առաջարկի հայտարարություն` ներկայացնելով, թե իբր «Վեստիբյուլար» անվամբ կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում համագործակցել ցանկացող անձանց` օրական 5000 ՀՀ դրամ աշխատավարձով, որի արդյունքում հավաքագրել է ՀՀ երեք քաղաքացիների և հասանելիություն ստացել «Իդրամ» համակարգում գրանցված նրանց հաշիվներին, դրանց տնօրինման համար պահանջվող գաղտնաբառերին և ֆինանսական գործարքներ իրականացնելու համար նախատեսված PIN ծածկագրերին: Դրանից հետո էլ՝ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին, հափշտակել է օտարերկրացիների բանկային քարտերի հաշիվներից զգալի չափերով` 283.600 ՀՀ դրամ գումար:
Հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 283.600 ՀՀ դրամ գումարի ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով Ա.Սադովնիչիյը հափշտակված գումարներն ուղղակիորեն չի փոխանցել «WebMoney» համակարգի իր անվամբ հաշվեհամարին, այլ փոխանցել է «Իդրամ» համակարգի հավաքագրված երեք ՀՀ քաղաքացիների հաշվեհամարներին, այնուհետև 283.600 ՀՀ դրամը փոխակերպելով 683 ԱՄՆ դոլարի՝ նույն օրը` 2014 թվականի հոկտեմբերի 25-ին, 584 ԱՄՆ դոլարը փոխանցել է «WebMoney» համակարգի իր կողմից օգտագործվող էլեկտրոնային քսակին, իսկ 99 ԱՄՆ դոլարը` նույն համակարգի՝ իր կողմից օգտագործվող մեկ այլ էլեկտրոնային քսակին։
Փոխանցված 584 ԱՄՆ դոլար գումարը Ա.Սադովնիչիյը նույն օրը փոխանցել է իր էլեկտրոնային քսակին։ Արդյունքում՝ փոխանցումներից առաջացող պահումներով էլեկտրոնային քսակին մուտքագրվել է հանցավոր ճանապարհով ստացված 677 ԱՄՆ դոլար գումար, որը տնօրինել է իր հայեցողությամբ, մասնավորապես՝ կրկին փոխարկելով այդ գումարից 172.000 ՀՀ դրամ՝ 2013 թվականի հոկտեմբերի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում փոխանցել է «Իդրամ» համակարգի՝ իր հաշվին, իսկ մնացած մասն օգտագործել է համացանցում` վճարումներ կատարելով։
«Իդրամ» համակարգի՝ իր հաշվեհամարին պահվող 172.000 դրամից 8000 ՀՀ դրամն Ա.Սադովնիչիյն օգտագործել է՝ բջջային հեռախոսահամարը վերալիցքավորելու համար, իսկ 160.000 ՀՀ դրամը` 2013 թվականի հոկտեմբերի 29-ին փոխանցել է «Արարատ Բանկ» ՓԲ ընկերությունում բացված իր դոլարային հաշվեհամարին, որը փոխակերպվել է 395 ԱՄՆ դոլար գումարի: Դրանից հետո նույն օրն այն կանխիկացրել է «Արարատ Բանկ» ՓԲ ընկերության Էջմիածին քաղաքի մասնաճյուղում, որով իսկ հանցավոր ճանապարհով ստացված այդ գումարներն օրինականացվել են։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը, քրեական գործի նախաքննությամբ, իրեն մեղավոր է ճանաչել լիովին, զղջացել է կատարածի համար, նրա դիրքորոշումը չի փոխվել նաև դատական քննության ընթացքում: Ամբաստանյալի միջնորդությամբ՝ գործը քննվել է արագացված դատաքննության կարգով:
Դատավճռով ամբաստանյալ Արմեն Սադովնիչիյը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով, գույքի բռնագրավմամբ՝ 283.600 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք։
Դատարանը` որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ է դիտել այն, որ ամբաստանյալը զղջացել և զղջում է կատարածի համար, նախկինում դատված, արատավորված չի եղել, խնամքին են վատառողջ մայրը և թոշակառու տատը, ունի բարձրագույն կրթություն, բնութագրվում է դրականորեն։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ