ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ավելի հեշտ կլինի ցատկով լուսին հասնել, քան՝ արդարություն գտնել». Շանթ Հարությունյանի գործով վերջին խոսքերը 10/17/2014 17:46 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Այսօր Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց վերսկսել դատաքննությունը: Պաշտպանը նշեց, որ դատաքննության ավարտից հետո ձեռք է բերվել տեսանյութ, որը, ամբաստանյալների շահերից ելնելով, անհրաժեշտ է զննության ենթարկել:
Այն, ըստ փաստաբանի, ապացուցում է ամբաստանյալների անմեղությունը ու նրանց իրավունքների խախտումները:
Դատարանը միջնորդությունը մերժեց, քանի որ, որ ըստ դատարանի, միջնորդությունում հստակ չի նշվում, թե կոնկրետ որ հանգամանքների շուրջ է տեսանյութը:
Ինչպես ավելի ուշ պարզվեց, խոսքն ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում ՀՀ նախագահի ելույթի տեսանյութի մասին է: Դրանում, ըստ պաշտպանի, երկրի ղեկավարն ամբաստանյալներին որակել է որպես հանցագործներ: Փաստաբանը նշեց, որ միգուցե նա տիրապետում է տեղեկությունների, որոնք քննության ենթակա՞ են: Ուստի՝ պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել ՀՀ նախագահին ու հարցաքննել՝ որպես վկա:
Դատարանն այս միջնորդությունը ևս մերժեց՝ փաստելով, որ պաշտոնատար անձանց կարծիքները դատարանի համար հիմք չեն՝ դատաքննությունը վերսկսելու ու որպես վկա նրանց հարցաքննելու համար: Ինեսսա Պետրոսյանն իր հերթին հույս հայտնեց, որ դատարանը «մինչև վերջ կմնա այդ մտքին»:
Ինեսսա Պետրոսյանը դատարանին փոխանցեց 10 հազար քաղաքացիների ստորագրություններով փաստաթուղթ, որում քաղաքացիները պահանջում են ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և «ազատ արձակել քաղբանտարկյալներին»:
Այսօրվա դատական նիստում ամբաստանյալներ Վահե Մկրտչյանը, Ալբերտ Մարգարյանն ու Միսակ Առաքելյանը հանդես եկան պաշտպանական ճառերով:
Վահե Մկրտչյանը, մասնավորապես, նշեց, որ իրենք այլ արժեքներ են կրում և որպես այդպիսին՝ այլ ճանապարհ, քան դուրս գալ ու պայքարել կոռումպացված իշխանությունների դեմ, չէին տեսնում: Իշխանությունները, այդ թվում՝ մեղադրողը, Մոսկվայի հրամաններն են կատարում, դատավճիռ կայացնելուց հետո պարզ կլինի՝ դատարանը պատվեր կատարո՞ղ է, թե՝ ոչ:
«Դուրս ենք եկել առաջին հերթին արժեքներ ու դրանց մասին գաղափարներ տարածելու»,- ասաց նա:
Ամբաստանյալ Ալբերտ Մարգարյանը հայտարարեց, որ իրենց դատում են՝ Հայրենիքը սիրելու համար: Նա դժգոհություն հայտնեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու կապակցությամբ: Ըստ նրա՝ Հայաստանում տիրող իրավիճակը շատ նման է հարյուր տարի առաջվա իրադրությանը. վերաձևակերպելով «Սարոյան եղբայրներ» ֆիլմի արտահայտությունը՝ ամբաստանյալը հայտարարեց. «Բա Ղարաբաղն ի՞նչ եղավ,- ու հավելեց,- քանի դեռ կան մեր նման, Հայկ Կյուրեղյանի նման խենթերը, մենք դա թույլ չենք տա»:
Ամբաստանյալ Միսակ Առաքելյանը նկատեց, որ 15 հոգով հեղափոխություն, անգամ հեղաշրջում անել հնարավոր չէ, պարզապես իրենք իրենց գործողություններով «խփում են» Ռուսաստանին: Չընդունելով իրենց առաջադրված խուլիգանության մեղադրանքը՝ ամբաստանյալը հայտարարեց. «Ցույց տվեք մի իշխանավորի, ով ժողովրդի հետ ավելի վայելուչ է վերաբերվել, քան մենք: … Վաղվա օրը մեզանով է գալու»:
Ռեպլիկով հանդես եկած մեղադրող Գևորգ Գևորգյանը պնդեց մեղադրանքը, նշեց, որ այն լիովին ապացուցված է: «Կատարվածը հեղափոխություն չէ, ընդամենը խուլիգանություն է»,- ասաց նա:
Ամբաստանյալների վերջին խոսքերը լի էին քաղաքական գնահատականներով: Պահեստազորի գնդապետ, ամբաստանյալ Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ գնացել է Հայրենիքը պաշտպանելու, ինչպես վարվել է ողջ կյանքում: «Սա մեր երազած Հայրենիքը չէ, որ այսպես հեշտությանբ ծախվի Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին»:
Նա մեղավոր ճանաչեց Ռուսաստանի կայսրությանը՝ հայերին ռուս- թուրքական պատերազմների մեջ ներքաշելու մեջ, ռուսական շահն էր, որ ժամանակին հանգեցրեց ցեղասպանությանը: Այսօր էլ ՌԴ-ն, հեշտացնելով Հայաստանից քաղաքացիների Ռուսաստան տեղափոխվելն ու ինտեգրումը Ռուսաստանում, նպաստում է հայաթափմանը:
Ամբաստանյալը «մեղադրեց» իր պապին ու մորը՝ իր աշխարհայացքի ձևավորման հարցում և հիշելով խուլիգանության մեղադրանքը՝ ցանկություն հայտնեց, որ Վոյնիչի «Բոռը» դառնա բոլոր խուլիգանների սեղանի գիրքը:
«Մի վախեցեք հեղափոխություններից,- շարունակեց ամբաստանյալ Ալեք Պողոսյանը,- աշխարհում չկա մի հզոր պետություն, որտեղ հեղափոխություն տեղի ունեցած չլինի»:
Ամբաստանյալ Սևակ Մնացականյանը հայտարարեց, որ խուլիգանական դրդումներ չեն եղել, չէին էլ կարող լինել: Դիմելով հանրությանը՝ նա ընդգծեց. «Քանի դեռ ձեզ չեք հարգում, ձեր հետ հաշվի չեն նստելու»: Արձանագրելով, որ Հայաստանում համատարած թշվառություն է, մեծ թվով քաղաքացիներ դիմում են արտագաղթի, վտանգված է Հայոց անվտանգությունը, նա նշեց. «Ավելի հեշտ կլինի ցատկով լուսին հասնել, քան՝ արդարություն գտնել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել