ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախաքննական մարմինը Ավետիք Բուդաղյանի հանդեպ խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը. Հայկ Ալումյան 10/16/2014 14:47 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Այսօր դատարանում ներկայացվեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի ու վերջինիս ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքները:
Դիմողները պահանջում են վերացնել մահվան հիմքով Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին և դրա հիման վրա մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ քննիչի ու դրանց դեմ կողմի բողոքը մերժելու մասին զինվորական դատախազի որոշումները:
Ըստ Հայկ Ալումյանի՝ այդ որոշումներն ակնհայտ անհիմն են ու անօրինական և ընդունվել են՝ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու դիտավորությամբ:
Հայկ Ալումյանը նշեց, որ դեպքի ժամանակ 4 հրազենային վնասվածք ստացած ու դրա հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի մասով նախաքննական մարմինը գտել է, որ նա ենթակա է քրեական պատասխանատվության՝ սպանության փորձ կատարելու ու ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար, սակայն որոշել է քրեական հետապնդում չիրականացնել՝ Ավետիք Բուդաղյանի մահվան հիմքով:
Նախաքննական մարմինն այս որոշումը կայացնելիս հիմնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի վրա, ըստ որի՝ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու բացառող հանգամանք է անձի մահը:
Դիմող կողմը, հիմնվելով նույն այդ կետի շարունակության վրա, այն է՝ «բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքները վերականգնելու համար», գտնում է, որ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:
Դիմող կողմը գտնում է, որ խախտվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված թեկուզ մահացած մարդու արդար դատաքննության իրավունքը. քննչական մարմինը չէ, որ պետք է անձին մեղավոր կամ անմեղ ճանաչեր: Ուստի՝ դիմող կողմը պահանջում է, որպեսզի նախաքննական մարմնի՝ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացվի ու այն քննվի դատարանում ու հաստատվի Ավետիք Բուդաղյանի անմեղությունը:
Կողմը գտնում է, որ անտրամաբանական է նախաքննական մարմնի եզրահանգումը, որ Սուրիկ Խաչատրյանի մեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծի է ենթարկել միայն Զարզանդ Նիկողոսյանը, ընդ որում՝ նախաքննական մարմինն աներկբա ընդունել է դա՝ հիմնվելով հենց Զ.Նիկողոսյանի ցուցմունքի վրա առ այն, որ ծեծի ընթացքում Սուրիկ Խաչատրյանն անխռով ննջելիս է եղել:
Հայկ Ալումյանը անհամոզիչ է համարում այս փաստարկը՝ ենթակա անձ հանդիսացող Զարզանդ Նիկողոսյանը չէր համարձակվի առանց Սուրիկ Խաչատրյանի հրահանգի վիճաբանել, առավել ևս՝ հարվածել Սուրիկ Խաչատրյանի կողմից իր մեքենան նստելու համար հրավիրված անձին՝ Ավետիք Բուդաղյանին:
Այդ դեպքում հետևելով նույն նախաքննական մարմնի տրամաբանությանը՝ Ավետիք Բուդաղյանը վրեժխնդիր լինելու ցանկություն կունենար ոչ թե Սուրիկ Խաչատրյանի, այլ՝ իրեն ծեծող Զարզանդ Նիկողոսյանի հանդեպ:
Հայկ Ալումյանը նշեց նաև, որ նախաքննական մարմինը չի պարզել, թե երբ ու ում կողմից են պատճառվել Ավետիք Բուդաղյանին պատճառված 4 և Արտակ Բուդաղյանի մեկ հրազենային վնասվածքները:
Տեսագրությունից պարզ երևում է, ըստ Հայկ Ալումյանի, որ Ավետիք Բուդաղյանի միակ գործողությունը եղել է դեպքի վայրից հեռացնել եղբորը՝ Արտակ Բուդաղյանին, մինչև այն պահը, երբ հակառակ կողմի կրակոցներից ծանր մարմնական վնասվածք է ստացել Արտակ Բուդաղյանը:
Միայն դրանից հետո Ավետիք Բուդաղյանը երկու անգամ կրակել է: Այս մաին է վկայում այն փաստը, որ դեպքի վայրից հայտնաբերվել է 15 պարկուճ, որոնցից միայն երկուսն է կրակվել Ավետիք Բուդաղյանի կողմից: Ըստ նախաքննական մարմնի` Ավետիք Բուդաղյանի վրա վերջին կրակոցի ձայնը ուժգին է եղել, որովհետև միաժամանակ երկու հոգի՝ Զարզանդ Նիկողոսյանն ու Տիգրան Խաչատրյանն են կրակել, ընդ որում` արդեն մահամերձ, գետնին ընկած Ավետիք Բուդաղյանի վրա:
Այս ամենով հանդերձ՝ նախաքննական մարմինը հանգել է սխալ եզրահանգման, որ Ավետիք Բուդաղյանը հարձակվողն է եղել և տակտիկական խորամանկ հնարք կիրառելով` հաջորդ երկու որոշումներում հանգել, որ պաշտպանվողներն էլ եղել են Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը, ովքեր գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, ու այդ հիմքով դադարեցրել նրանց քրեական հետապնդումը:
Հաջորդ դատական նիստում իրենց առարկություններով հանդես կգան քննիչն ու դատախազը, ապա դիմող կողմը, դրանց հիման վրա, կներկայացնի իր ամփոփիչ դիտարկումները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից