ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Տեր-Առաքելյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել 10/16/2014 22:12 | Քաղաքացիական իրավունք
«Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը բողոքներ է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ իր երկու բողոքների գործերով առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանի որոշումների դեմ, որոնցով իր բողոքները մերժվել էին:
Երկու բողոքներն էլ ներկայացվել են «Յունիբանկի» վարչության նախագահ Վարդան Աթայանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու վարույթ իրականացնող մարմնի որոշման ու դրա դեմ գործարարի բողոքը մերժելու դատախազի որոշման դեմ:
Բողոքներից մեկով Մանվել Տեր-Առաքելյանը դատական կարգով վիճարկում է բանկի վարչության նախագահի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 185-րդ և 214-րդ հոդվածներով՝ խարդախություն, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, առևտրային կազմակերպության կողմից լիազորությունները չարաշահելը, իսկ մյուսով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով՝ սուտ մատնություն, քրեական գործի հարուցումը մերժելու որոշումները:
Բողոքներից մեկի համար հիմք է ծառայել քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին հետաքննիչ Ա. Հարթենյանի որոշումը և բողոքը մերժելու մասին Երևանի դատախազ Ա. Դավթյանի որոշումները:
Հետաքննիչը գտել էր, որ «Յունիբանկ» ՓԲԸ-ն վարչության նախագահ Վարդան Աթայանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 185-րդ և 214-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմի հատկանիշները:
Իսկ Երևան ի դատախազ Ա. Դավթյանի կողմից կայացված բողոքը մերժելու մասին որոշման համաձայն, «նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Վարդան Աթայանի կողմից նախնական դիտավորությամբ, լիազորությունները արաշահելով, Մանվել Տեր-Առաքելյանի գույքը հափշտակելու, ինչպես նաև վերջինիս գույքը դիտավորյալ վնասելու վերաբերյալ, ուստի Վարդան Աթայանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 185-րդ և 214-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերը, իսկ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև առկա է պայմանագրային, քաղաքացիաիրավական վեճ, որի վերաբերյալ կայացվել է դատական ակտ»:
Վճռաբեկ բողոք է ներկայացվել նաև «Յունիբանկի» վարչության նախագահ Վ.Աթայանի նկատմամբ սուտ մատնության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման համար վարույթն իրականացնող մարմնի դեմ «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի բողոքի գործով:
Բողոքի համար հիմք էին ծառայել հետևյալ հանգամանքները. 2009թ. մայիսի 25-ին «Յունիբանկի» և «Հին Էրիվանի» սեփականատիրոջ միջև կնքվել էր պայմանագիր՝ վճարումների հետաձգման մասին:
Մանվել Տեր-Առաքելյանը զարմանքով հայտնաբերել է, որ վարկի գումարների վճարումը հետաձգվել է ոչ թե մինչև 2019թ., ինչի մասին կողմերը բանավոր պայմանավորվել էին, այլ՝ մինչև 2017թ.:
Մ.Տեր-Առաքելյանն այս մասին հայտնել է Աթայանին, վերջինս հավաստիացրել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, կշտկվի: Եվ, իրոք, երկրորդ տարբերակում տեխնիկական սխալն ուղղված է եղել:
Այդուհանդերձ, 2011թ. հուլիսի 13-ին Վարդան Աթայանը դիմել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն՝ հայտարարելով, որ շտկված պայմանագրում ստորագրություններն ու կնիքը կեղծված են՝ իբրև Մ.Տեր-Առաքելյանի կողմից ֆինանսական շահույթ ստանալու նպատակով:
Փորձաքննության եզրակացությամբ, սակայն, հերքվել է այս պնդումը, այսինքն՝ որևէ կեղծիք չի հայտնաբերվել:
Մանվել Տեր-Առաքելյանը պահանջել էր քրեական գործ հարուցել Աթայանի նկատմամբ՝ զրպարտության համար, սակայն քննիչը գտել էր, որ Աթայանի դեմ քրեական գործ հարուցելու համար հիմքեր չկան:
Դատախազը մերժել էր քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքը, իսկ դատական ատյանները՝ քննիչի ու դատախազի որոշումները վերացնելու պահանջի մասին Տեր-Առաքելյանի հայցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից