ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սուրիկ Խաչատրյանը չեմ, որ մի հատ էլ պաշտոն տա». Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալ 10/15/2014 17:21 | Քրեական խրոնիկոն
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես կգան ամբաստանյալներ Վահե Մկրտչյանը, Միսակ Առաքելյանն ու Ալբերտ Մարգարյանը:
Նրանք այսօրվա դատական նիստում հայտարարեցին, որ պատրաստ չեն ներկայացնել իրենց պաշտպանական ճառերը, ժամանակ խնդրեցին դատարանից ճառերը պատրաստելու համար:
Երկու օր անց տեղի ունենալիք դատական նիստում ամբաստանյալների պաշտպանական ճառերի հրապարակումից հետո կողմերը կօգտվեն ռեպլիկի իրենց իրավունքից, ապա վերջին խոսքով հանդես կգան ամբաստանյալները և դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:
Իսկ այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես եկան գործով մյուս ամբաստանյալները, այդ թվում՝ Շանթ Հարությունյանն ու նրա անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը:
Ամբաստանյալների պաշտպանական ճառերը քաղաքա կան ուղղվածություն ունեին: Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը անդրադարձ կատարեց պատմությանը, և, մասնավորապես, ռուս-թուրքական պայմանագրերին, Շանթ Հարությունյանը գաղափարակցի ճառում «պատմական սխալներ» գտավ:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը, ով Երկրապահ կամավորական միության անդամ է, 20 տարի ծառայել է բանակում, մայորի զինվորական կոչում ունի, մեղադրողի կողմից անչափահաս Շահեն Հարությունյանին 5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին միջնորդությունը որակեց որպես անբարոյական: Նա պարզաբանեց, որ անչափահասն ընդամենը փորձել է պաշտպանել հորը՝ Շանթ Հարությունյանին, ոստիկանների բռնությունից:
Ճառերում դժգոհություններ հայտնվեցին նաև Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու կապակցությամբ, ինչի հետևանքով Հայաստանի կդառնա Ռուսաստանի ծայրամաս, կկորցնի իր անկախությունը ու կկործանի պետականությունը: Ամբաստանյալներն հայտարարեցին, որ իրենք հեղափոխական քաղբանտարկյալներ են և դատվում են՝ հայրենասիրության ու արժանապատվություն ունենալու համար:
«Հայաստանում կա մեկ ընդդիմություն, և այդ ընդդիմությունն այս դահլիճում է»,- հայտարարեց Արմեն Հովհաննիսյանը: Նա հայտարարեց նաև, որ եթե իր ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ինչ-որ բան պատահի, ապա ինքը վստահ կլինի, որ դա իշխանության վրեժխնդրության արդյունքն է:
Ամբաստանյալ Հայկ Հարությունյանը նշեց, որ իրենց միակ մեղքն այն է եղել, որ բողոքել են անտարբերության դեմ, իսկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերը նա որակեց որպես «ոստիկանական գերազանց կազմայերպած պրովոկացիա»: Ընդգծելով, որ ինքը երբեք գետին ընկած մարդուն չէր հարվածի՝ ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն դատում են ազատամտության ու հայրենանվիրության համար:
Ամբաստանյալը հայ ժողովրդից ներողություն խնդրեց, որ միայն մեկ տարի առաջ են սկսել պայքարել՝ «թալանչի իշխանավորներից ստրկական գերության համարժեք վիճակում գտնվող ժողովրդին ազատելու» համար:
Պահեստազորի գնդապետ Վարդան Վարդանյանը նշեց, որ Մաքսային միությանը միանալուց հետո «ինձ ուղարկելու են Ռուսաստան նստելու՝ ինձ մաքսազերծելու են, նո՞ր ուղարկեն»: Նա դժգոհություն հայտնեց ռուս պաշտոնյայի հայտարարության կապակցությամբ, թե «Ադրբեջանը մեր ռազմավարական դաշնաիկիցն է»: Նա խորհուրդ տվեց ռուսներին կողմնորոշվել՝ ով է, ի վերջո, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը:
«Մեր երկրում արդարություն չկա, ուստի չկա նաև արդարադատություն, մեր մոտ արդարադատություն գոյություն ունի միայն արդարներին դատելու համար»,- ասաց ամբաստանյալը՝ հավելելով՝ «Սուրիկ Խաչատրյանը չեմ, որ մի հատ էլ պաշտոն տա»:
Այսօրվա դատական նիստում պաշտպաններից վերջինը պաշտպանական ճառը հրապարակեց ամբաստանյալ Ալեք Պողոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Նա միջնորդեց դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը ու կայացնել արդարացման դատավճիռ:
Մեղադրանքը «աչքաչափով է գրվել»՝ չհիմնավորված ու չստուգված տվյալների ու ենթադրությունների հիման վրա: Մեղադրանքն առաջադրվել է՝ հիմք ընդունելով ոստիկան տուժողների ցուցմունքները այն դեպքում, որ ամբաստանյալների ցուցմունքներն անարժանահավատ են որակվել: Ըստ պաշտպանի՝ գործը քաղաքական հաշվեհարդարի, հանցավորության դեմ պայքարի պատրանք ստեղծելու նպատակ ունի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել