ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանական կողմը հայտարարեց, որ տուժողի ցուցմունքներն անարժանահավատ են 10/14/2014 18:02 | Քրեական խրոնիկոն
Նոր բանդայի գործով այսօրվա դատական նիստում դատարանն անցավ տուժող Բաբկեն Հովհաննիսյանի վրա հարձակման վերաբերյալ դրվագի քննությանը:
Տուժողը հայտնեց, որ զբաղվում է առևտրով ու տարադրամի փոխանակմամբ. ինքն է տնօրենը: Աշխատանքից տուն վերադառնալիս նկատել է առանց համարների «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա, մտել է շքամուտք, որտեղ թիկունքից իրեն է մոտեցել դիմակավոր մարդ՝ հրացանով:
Սկզբից մտածել է, որ կատակ է, ապա ձեռքի սպորտային պայուսակով հարվածել է դիմակավոր անձին, ապա հետապնդել շքամուտքից դուրս եկած մարդուն, երբ «արդեն բռնում էր», հրացանավորը կրակել է ոտքին, նստել «ՆԻՎԱ»-ն ու հեռացել, իսկ իրեն մարմնական վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց:
Տուժողի ցուցմունքները լի էին հակասություններով: Մասնավորապես, ըստ տուժողի, իր հասակը 180 սմ է, իսկ դիմակավոր մարդն իրենից կոլոտ էր: Մինչդեռ նախաքննության ընթացքում նա հայտնել, որ դիմակավոր անձի հասակը 175-180 սմ էր: Այս հակասության վերաբերյալ տուժողն ընդգծեց, որ «ես 180-ից բարձր եմ, ինձանից փոքր էր»:
Գնդակի «փուստ» անցնելու մասին նախաքննական ցուցմունքի վերաբերյալ տուժողը դատարանում հայտնեց, որ շրխկոց է լսել, մտածել է «օսեչկա» է:
Դատարանում տուժողը հայտնեց նաև, որ աշխատանքից տուն վերադառնալիս առևտրից գոյացած հասույթը՝ մոտ մեկ մլն դրամ, դրել է գրպանը, իսկ նախաքննության ժամանակ նա նշել էր, որ գումարը կազմել է 700-800 հազար դրամ, որն ինքը դրել էր մեքենայի բեռնախցիկում գտնվող սպորտային պայուսակի մեջ: Ի դեպ, գումարի գտնվելու «վայրի» վերաբերյալ տուժողը չբացառեց երկու տարբերակն էլ:
Շքամուտքում պայուսակով հարձակվողին հարվածելը տուժողը տեղ-տեղ «ձևակերպում էր» որպես պայուսակը «շպրտել», սակայն ի վերջո հանգեց հարվածելու տարբերակին: Նախաքննության ժամանակ նա այս մասին ընդհանրապես չէր հայտնել: Այս դիտարկմանն ի պատասխան՝ տուժողը հայտարարեց. «Չեն հարցրել, չեմ ասել»:
Հարձակվողը «փող ուզե՞լ է» պաշտպանական կողմի հարցին տուժողը հայտնեց, որ չի հիշում, ապա ավելի ուշ ասաց, որ ձեռքի պայուսակն էր ուզում խլել, իսկ նախաքննության ժամանակ տուժողն ասել էր, որ հարձակվողն ասաց՝ «փողերը դիր ու գնա»:
Պաշտպանական կողմը հայտարարեց, որ տուժողը միանգամայն տարբեր կերպ է պատասխանում մեղադրողի, պաշտպանների ու դատարանի նույն հարցին: Իսկ ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ տուժողի ցուցմունքները պետք է գնահատվեն որպես անարժանահավատ: Նա ընդգծեց, որ իր պաշտպանյալը որևէ առնչություն չունի դեպքի հետ, ինքը պարզապես ճշտում է փաստական հանգամանքները, իսկ տուժողը խուսափում է պատասխանել:
Այսօր հարցաքննվեցին նաև դրվագով երկու վկաներ: Տուժողի հարևանուհին կրակոցից 10-15 րոպե անց էր իր նկուղից դուրս եկել շենքի մոտ ու տեսել արյունաշաղախ տուժողին: Դուրս է եկել փողոց, որովհետև «մտածեցի՝ երևի մարդ խփեցին»,- դատարանում ասաց տուժողը: Մինչդեռ նախաքննության ընթացքում նա հայտնել էր, որ «մտածեցինք, որ երեխաներն ինչ-որ բան են պայթեցնում», դրա համար նշանակություն չեն տվել ձայնին:
Վկան այս հակասության մասին հարցին պատասխանեց. «Ես որսորդ չեմ, որ հասկանամ կրակո՞ց էր, թե՝ գմփոց: Վատ բան չմտածեցինք», ինչին հետևեց պաշտպանական կողմի հակադարձ հարցը՝ «մարդ խփելը վատ բան չի՞»:
Տուժողի շենքի հարևանությամբ գտնվող ավտոլվացման կետի աշխատող երիտասարդը տեսել է տուժողին ու երիտասարդին՝ զենքը ձեռքին:
«Առաջացել եմ, տեսել եմ, հետ եմ գնացել»,- ասաց վկան՝ նշելով, որ օգնություն ցույց չի տվել տուժողին, որովհետև չի հասցրել, վախեցած է եղել: Վկան նախաքննության ընթացքում այլ մանրամասներ է հայտնել, որոնց մասին չհիշատակեց դատարանում՝ պատճառաբանելով՝ «մոռացել էի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից