Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

ԼՂՀ-ում էլեկտրաէներգիայի նոր սակագինը կսուբսիդավորվի 10/14/2014   18:34  |  ԼՐԱՀՈՍ

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործադիրը հավանություն է տվել մի շարք օրենքների նախագծերի փաթեթին՝ այն սահմանված կարգով ԱԺ ներկայացնելու համար:

Մասնավորապես՝ ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով և նույն փաթեթով առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ավելի հստակեցնել պետական ծառայությունների տիպերի հիմքով տրվող աշխատավարձերի դասակարգումը՝ առանց փոփոխելու հաստատված դրույքաչափերը: Վարչապետ Ա. Հարությունյանը, անդրադառնալով ներկա քաղաքականությանն ու որոշված դրույքաչափերին, ընդգծել է, որ աշխատավարձերի և թոշակների առումով ԼՂՀ-ն պետք է ՀՀ-ում գործող նույն քաղաքականությունը վարի:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ներկայացնելով ««Կուսակցությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, դրա ընդունումը պայմանավորել է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և ֆինանսական գործունեության վերահսկողության արդյունավետության բարձրացմամբ: Փոփոխություններով առաջարկվում էր, մասնավորապես, արգելել կուսակցությունների գույքի նվիրատվությունը: Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների ընդհանուր չափը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հազարապատիկը:

Գործադիրը հավանություն է տվել նաև ««ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն ուղարկել Ազգային ժողովի քննարկմանը: Ինչպես նշել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Մարտունու շրջանի Ճարտար և Ղուզե Ճարտար համայնքների միավորմամբ: Արդյունքում կարիք կա Ճարտար համայնքում փաստացի ձևավորված նոր բնակավայրին իրավական կարգավիճակ, իսկ միավորված համայնքին՝ քաղաքի կարգավիճակ տրամադրելու:

Արտադրական ենթակառուցվածքների նախարարության առաջարկով՝ կառավարությունը փոփոխություն է կատարել ընթացիկ տարվա փետրվարի 11-ի ընդունած «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը հաստատելու մասին» N 57 որոշման մեջ: Ներկայացնելով փոփոխության անհրաժեշտությունը՝ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ այն պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 10-ից  ուժի մեջ մտած էլեկտրաէներգիայի նոր սակագներով: Որոշմամբ ավելացվել է բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի որոշ մասի սուբսիդավորման չափը 3.55 դրամով՝ այն հասցնելով համապատասխանաբար ցերեկային սակագների համար 16.85 դրամի, իսկ գիշերային սակագների համար՝ 11.85 դրամի: Որոշման ընդունմամբ բնակչության կողմից ցերեկային և գիշերային ժամերին սպառվող էլեկտրաէներգիայի համար գործելու է 25 դրամ սակագինը:

Կառավարությունը քննության է առել կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկված 2011թ. հունիսի 21-ի N 410 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Ընդունված որոշման արդյունքում այսուհետ բացի նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, արհեստագործական և բարձրագույն կրթության հաստատություններից, ԿԳ նախարարության կողմից  կրթական գործունեության համար լիցեզիաներ կտրամադրվեն նաև բժշկական հաստատություններին: ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանն անդրադարձել է նաև ընթացիկ տարվա ուսումնական հաստատություններում սովորողների թվին՝ նշելով, որ նոր ուսումնական տարվա տվյալներով Արցախի դպրոցականների թիվը 21,745 է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 332-ով:

Գործադրի 2005 թվականի դեկտեմբերի 20-ի N 556 որոշման մեջ կատարված փոփոխություններով կարգավորվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ԼՂՀ քաղաքացիներին ցուցաբերվող անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման մեխանիզմները: Որոշման գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Գործադրի ղեկավարի հարցին ի պատասխան՝ առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանը հավելել է, որ նշյալ արտոնություններից օգտվող սոցիալական խմբերի ցանկը փոփոխության չի ենթարկվում որոշման ընդունմամբ:

Կառավարությունն ընդունել է ««Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտեր սահմանելու և կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը: Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի խոսքով՝ զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման գործընթացով պայմանավորված՝ որոշումով նախատեսվում են զբաղվածության պետական կարգավորման, պլանավորման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման նոր մոտեցումներ: Կառավարության ղեկավարի հարցմանն ի պատասխան՝ Ս. Ավանեսյանը զեկուցել է հոկտեմբերի 19-ին նախատեսված աշխատանքի տոնավաճառի կազմակերպման ընթացքի մասին: Վարչապետը հորդորել է նրան մեծ ուշադրություն դարձնել գործատուների և աշխատանք փնտրողների միջև կայուն կապ ստեղծելու վրա՝ օգտագործելով նաև առցանց հարթակները: Ա. Հարությունյանը կարևորել է աշխատանքի շուկայի թափանցիկության ու ճկունության խթանումը՝ դաշտում մրցակցություն ստեղծելու տեսանկյունից:

Ընդունելով կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և թաղման նպաստի չափը սահմանելու մասին» N 11 և «Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակները հաշվարկելու մասին» որոշումների մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծերը՝ գործադիրը սահմանել է զինվորական ծառայության մեկ տարվա ստաժի արժեքը 1300 դրամ: Հաստատվել են նաև այլ տիպի զինվորական կենսաթոշակների չափերը: Երկրորդ նախագծի ընդունմամբ սահմանվել է նախկինում նշանակված զինվորական կենսաթոշակները վերահաշվարկելու համար հիմք ընդունվող զինծառայողի անձնական գործակիցը որոշելու կարգը:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ներկայացրած նախագծով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ԼՂՀ կառավարության 2010թ. հունվարի 26-ի N 32 որոշման մեջ: Ըստ նրա՝ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանումների, քանակի և երկարությունների փոփոխության հետ կապված անվանացանկերի ճշգրտմամբ: Որոշմամբ հստակեցվում է ԼՂՀ տարածքում նշյալ անվանացանկն՝ ըստ ճշտված անվանումների և երկարության չափերի, քանակների, որը հնարավորություն կտա ճիշտ կազմակերպել և ծրագրավորել ճանապարհների շահագործման, պահպանման, սպասարկման գործընթացը: Որոշմամբ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվել են երեք խմբի՝ միջպետական, պետական և տեղական նշանակության :

Նիստի ավարտին Տող գյուղում կայանալիք գինու փառատոնի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես է եկել ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ով, մասնավորապես, նշել է, որ այն կկայանա   հոկտեմբերի 18-ին, ժամը 12-ին, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

 

 

 


Արխիվ

[]