ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային օլիմպիկական կոմիտեն դատի է տվել էկոնոմիկայի նախարարությանը 10/13/2014 14:48 | Վարչական իրավունք
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության:
Օլիմպիական կոմիտեն պահանջում է չեղյալ հայտարարել տարիներ առաջ գործակալության կողմից գրանցված ապրանքային նշանը, քանի որ այն նախորդ հինգ տարիների ընթացքում չի օգտագործվել: Իսկ ապրանքային նշանը ուղիղ կապ ունի օլիմպիական խորհրդանիշի հետ և կրկնում է դրա 5 օղակների գույները:
Ի դեպ, դատական հայցը նոր չէ. ՄՕԿ-ը այն ներկայացրել է դեռևս կես տարի առաջ՝ ապրիլի 10-ին, բայց վարչական դատարանը հայցը 6 ամիս ուսումնասիրելուց հետո որոշել է այն վերահասցեագրել այլ դատարան:
«Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ դատարանը եկավ այն եզրահանգման, որ հայցադիմումը ենթակա է վերահասցեագրման ընդհանուր իրավասության դատարանին»,- ասված է վարչական դատարանի որոշման մեջ:
Իսկ պատճառաբանությունը հետևյալն է. ՙՎարչական դատարանում անձը կարող է բողոքարկել վարչական մարմնի այն գործունեությունը (անգործությունը), որը կատարվել է հանրային իրավունքի (ոչ մասնավոր) բնագավառում իրականացված վարչարարության շրջանակներում»։
Մինչդեռ, տվյալ հայցով, «ակնհայտորեն երևում է, որ հայցվորը չի վիճարկում վարչական մարմնի ոչ գործողությունը և ոչ էլ անգործությունը, իսկ թիվ 13843 ապրանքային նշանի պետական գրանցման վերացումը կապվում է ոչ թե հանրային իրավունքի բնագավառում վարչական մարմնի ոչ իրավաչափ գործելակերպով, այլ` մասնավոր-քաղաքացիական իրավահարաբերությունների շրջանակներից առնչվող որոշակի փաստի գոյությամբ (ապրանքային նշանը նախորդ հինգ տարիների ընթացքում օգտագործված չլինելու փաստը)»։
Այլ կերպ ասած՝ տվյալ հարցի շուրջ ՄՕԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության միջև վեճը բխում է ոչ թե հանրային, այլ` մասնավոր-քաղաքացիական իրավահարաբերություններից, ուստի և՝ ընդդատյա չէ վարչական դատարանին:
Դատարանը որոշել է հայցը վերահասցեագրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ հոկտեմբերի 15-ին արդեն նշանակվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի հայցով նախնական դատական նիստը:
Ի դեպ, նշենք, որ վեճի առարկա դարձած ապրանքային նշանը մտավոր սեփականության գործակալության կողմից գրանցվել է 2008թ. մայիսի 4-ին՝ 10 տարի ժամկետով՝ մինչև 2018թ. մայիսի 4-ը:
Օլիմպիական խորհրդանիշի հետ առնչություն ունեցող ապրանքային նշանի օգտագործման իրավունքը տրվել է Աբովյան քաղաքում գրանցված «Մարինա-Արթուր» ՍՊԸ-ին՝ ոչ ալկոհոլային և թույլ ալկոհոլային ըմպելիքների արտադրության նպատակով: Սակայն, ինչպես պնդում է միջազգային օլիմպիական կոմիտեն, ապրանքային նշանը գրանցման օրից այդպես էլ չի օգտագործվել:
Իսկ թե ինչու է այս պարագայում ՀՀ պետական մարմինը հրաժարվում կատարել միջազգային կռույցի պահանջը, թերևս պարզ կդառնա դատական քննության ավարտին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ