ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողությանը 10/11/2014 16:12 | ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և դպրոցի բացման նպատակով Հայաստան ժամանած բազմաթիվ հյուրերի հետ այսօր մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համալիրի՝ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցմանն ու գործարկմանը բերած ակնառու ավանդի, Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի զարգացմանը և միջազգային գիտակրթական համագործակցությանը նպաստելու, կրթական ծրագրերի իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի, Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ներդրած անձնական մեծ ավանդի համար դպրոցի ծրագիրը կյանքի կոչած մի խումբ մարդիկ ՀՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: Միջոցառման ժամանակ Հանրապետության Նախագահը շնորհավորել և հանձնել է ՀՀ պետական պարգևները:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ
Սիրելի՛ բարեկամներ, հյուրեր,
Այսօր բոլորիս համար տոնական և ուրախալի օր է: Այս արարողությամբ պաշտոնապես բացվում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի քոլեջը, որը Հայաստանում ավելի շատ հայտնի է որպես «Դիլիջանի միջազգային դպրոց»:
Ես շուրջբոլորս նայելով՝ ասում եմ՝ երանի այն երեխաներին, որ սովորելու են այստեղ: Եվ սա իսկապես ինձ համար շատ մեծ և կարևոր միջոցառում է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ սա Հայաստանում վերջին տարիներին իրականացված ծավալուն միջազգային ներդրումային ծրագրերից մեկն է: Երբ Ռուբենն առաջին անգամ ինձ հետ խոսեց այս ծրագրի մասին, նա ինձ անմիջապես վարակեց այս ծրագրի խիստ անհրաժեշտ լինելու իր համոզման ուժով: Կարծում եմ, այստեղ հավաքվածներից շատ քչերը գիտեն, որ ծրագրի սկիզբն այնքան էլ բարենպաստ չէր: Ավելի ճիշտ՝ կարող էր թվալ, որ բարենպաստ չէր, բայց մենք թիմ ունեինք, ովքեր համոզված էին այս դպրոցի անհրաժեշտության մեջ և կարողացան այնպես անել, որ Ռուբենը և իր ընկերները կասկած չունենան մեր ցանկության հետ կապված:
Սա մի ծրագիր էր, որ այլ դեպքերում կարող էր անհասկանալի թվալ. մեծ ներդրում է, բայց շահույթ չի հետապնդում: Մեր, ցավոք սրտի, շահերով առաջնորդվող դարում մարդկանց աչքերը հաճախ սևանում են մեծ գումարներից ու շահույթ ստանալու մոլուցքից:
Բայց հուրախություն բոլորիս ո՛չ Ռուբենը, ո՛չ Վերոնիկան, ո՛չ այս ծրագիրը հովանավորած մարդիկ այդպիսիք չեն: Եվ չափազանց կարևոր է, որ այս ծրագիրն իրականացնելու առաջարկը համընկավ Հայաստանի ապագայի շուրջ մեր ռազմավարական նպատակադրման հետ:
Մենք չենք պատրաստում որևէ մեկի հետ մրցակցել բնական պաշարների և սեփական երկրի ընդերքի շահագործմամբ: Ընդերքի անդառնալի մաշումը որևէ տեղ անվերջ լինել չի կարող՝ դրա հնարավորությունները սահմանափակ են: Մեր ընտրած ճանապարհը այլ է. մենք հետևողականորեն զարգացնելու ենք մարդկային կապիտալը՝ օգտվելով մարդու ստեղծագործական բոլոր հնարավորություններից: Հայերի ուսումնատենչությունը, ստեղծագործական տաղանդը, գործարար հաջողությունները միշտ և ամենուր հիացմունք են առաջացրել: Եվ եթե որևէ բնական պաշար անխուսափելիորեն սպառվելու է, ապա մարդկային այս որակն այդ վտանգին չի ենթարկվում:
Այո՛, մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե նավթով, գազով, խավիարով, այլ Մատենադարանով, «Թումո» կենտրոններով, Դիլիջանի միջազգային դպրոցով և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր ձեռքբերումներով: Եվ հենց այս պատճառով էլ ապագան մերն է լինելու: Ապագայում մենք մեզ ավելի վստահ ենք զգալու:
Եվ այս դպրոցի մեկ կարևորագույն հատկանիշն էլ միջազգային լինելն է: Մեր պատմությունը և ներկան ապացուցում են, որ հայկական տաղանդի լավագույն բացահայտման համար անհրաժեշտ է ամենալայն համաշխարհային համատեքստ: Հայաստանը փոքր է հայերի համար: Մենք երբեք չենք պարփակվել մեր սեփական սահմանների մեջ և չենք պարփակվելու: Մենք պետք է բաց լինենք աշխարհի հանդեպ, մշտապես ընդօրինակենք, տեղայնացնենք և զարգացնենք ամեն մի առաջադեմ նորույթ:
Իհարկե, ուրախալի է, որ Դիլիջանի միջազգային դպրոցում հավաքվել է լուրջ մասնագետների մի շատ լավ թիմ աշխարհի տարբեր երկրներից և դա հարստացնելու է ոչ միայն այս դպրոցի աշակերտներին, այլև նոր հնարավորությունների դուռ է բացելու մեր երկրի համար: Դպրոցն իր գաղափարախոսությամբ քարոզում է հավիտենական ու բարի արժեքներ՝ իր հարկի տակ միավորելով աշխարհի տարբեր երկրներից ժամանող ուսանողների: Եվ այդ փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտը շատ թանկ է մեզ համար:
Այժմ մի բան ասեմ, որ կարող է շատ-շատերին անիրականալի թվալ կամ շատ տարօրինակ թվալ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ:
Սիրելի՛ բարեկամներ,
Այս դպրոցն իրականություն դարձնելու գործում միավորվել էին մասնավորի և պետության ջանքերը: Եվ սա ամենալավ առիթն է, որպեսզի ես խորին շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ կերպ մասնակցել են այս դպրոցի կայացման գործում: Իհարկե, առաջին հերթին Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդն են, Գագիկ Ադիբեկյանը, Օլեգ Մկրտչյանը, Վլադիմիր Ավետիսյանը և շատ ու շատ մարդիկ, ովքեր չեն ցանկացել, որպեսզի իրենց անունը հնչի: Ես խնդրում եմ նրանց էլ ծափահարեք:
Ռուբե՛ն և Վերոնիկա՛, մենք, իրոք, երախտապարտ ենք ձեզ: Մենք երախտապարտ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր կա՛մ ֆինանսական միջոցներով, կա՛մ իրենց բարի խոսքով, կա՛մ ձեզ ոգևորելու առումով մասնակցել են այս, չեմ վախենում այդ բառից, պատմական կառույցի կայացմանը: Եվ մենք ձեզնով հպարտ ենք:
Ես շնորհավորում եմ բոլորիս մեկ անգամ ևս այս հոյակապ օրվա՝ դպրոցի բացման առիթով, իսկ Դիլիջանի միջազգային դպրոցին մաղթում եմ բարի երթ:
Եվ ուզում եմ դպրոցին երկու գիրք նվիրել, որ շատ խորհրդանշական են: Սրանք այն գրքերն են, որտեղ ամփոփված են մեր պատմական հուշարձանների մեծ մասի մասին տեղեկություններ. Լուվրում և Վենետիկում կայացած ցուցահանդեսների գրքերն են:
Շնորհակալություն:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից