ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկքաղաքացին ու քաղաքացին փորձել են հաճախորդների բանկային քարտերից գումարներ հափշտակել 10/11/2014 18:32 | Քրեական խրոնիկոն
Բանկային կեղծ քարտերով տարբեր անձանց պատկանող բանկային հաշվեհամարներից գումարներ հափշտակելու վերաբերյալ գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:
Արագացված դատաքննության արդյունքում կայացված դատավճռով՝ ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ծնված երկքաղաքացի, 33-ամյա Ջոնը և ՀՀ քաղաքացի, 30-ամյա Արսենը մեղավոր են ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը, և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի 6 ամիս ժամկետով:
Իսկ ռեստորանի բարմեն, 22-ամյա ՀՀ քաղաքացի Մարիան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը, և դատապարտվել 3 տարվա պայմանական ազատազրկման՝ 1 տարվա փորձաշրջանով:
Նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալ Ջոնին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա Արսենի հետ, նպատակ ունենալով վճարային փաստաթղթեր հանդիսացող, գույքային իրավունքի մասին վկայող, դրանք սահմանող և տրամադրող բանկային կերծ քարտեր պատրաստել ու իրացնել, ինչպես նաև՝ պատրաստված բանկային կեղծ քարտերով գործարքներ կատարելով, տարբեր անձանց պատկանող բանկային հաշվեհամարներից գումարներ հափշտակել, նախնական համաձայնությամբ, 2012 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպել են բանկային քարտերի կեղծման ու իրացման գործընթացը:
Ջոնը և Արսենը, 2012 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նպատակադրվելով Երևանում կազմակերպել բանկային քարտերի կեղծման և այդ քարտերի իրացմամբ տարբեր անձանց հաշվեհամարներից գումարների հափշտակման գործընթացը, պլանավորել են համացանցի միջոցով ձեռք բերել բանկային քարտերի մագնիսական ժապավեններում համապատասխան տվյալներ գրառելու, կարդալու և վերծանելու համար նախատեսված հատուկ սարք:
2012 թվականի մայիսի 15-ին ստանալով պատվիրված սարքավորումը և դրա հետ առկա դատարկ մագնիսական ժապավեններով, առանց արտաքին գրառումների պլաստիկ քարտեր՝ Ջոնն Արսենի հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկել՝ տարբեր անձանց պատկանող բանկային տվյալներ հայթայթելու ուղղությամբ:
Մասնավորապես 2012 թվականի հունիս ամսին, Ջոնը և Արսենը, մասնակցելով վերջինիս ծանոթի կողմից կազմակերպված խնջույքին, օգտվելով այն հանգամանքից, որ խնջույքին մասնակցող հյուրերից մեկի ինքնազգացողությունը ոգելից խմիչքներ օգտագործելու հետևանքով վատացել Է, իսկ մնացած հյուրերը զբաղված են եղել վերջինիս օգնություն ցուցաբերելով, սկսել են խուզարկել խնջույքին մասնակից հյուրերի պայուսակները:
Խուզարկության արդյունքում նրանք «առգրավել են» մեկ անձի բանկային քարտը, իրենց մոտ եղած հատուկ սարքի գործարանային հիշողության մեջ գաղտնի գրառել քարտի մագնիսական ժապավենի համապատասխան բանկային տվյալները:
Բացի այդ, Ջոնը և Արսենը, հիշյալ անձի պայուսակից գողացել են նաև վերջինիս բանկային քարտի «pin» ծածկագիրը: Այնուհետ հատուկ սարքի և համակարգչի միջոցով պատրաստել են թվով երկու կեղծ քարտեր, որից հետո, նպատակ ունենալով ստուգել կեղծված քարտերի աշխատունակությունը, դրանք իրացնելով, բանկոմատի միջոցով ստուգել են քարտի հաշվեհամարին առկա գումարի չափը, սակայն տեսնելով, որ հաշվեհամարին առկա Է ընդամենը մոտ 46 Եվրո գումար՝ որոշել են այն չկանխիկացնել և սպասել մինչ քարտատերը խոշոր գումարով կհամալրի իր հաշվեհամարը:
Ջոնը և Արսենը 2012 թվականի հունիս ամսին ժամանել են երևանյան մի ռեստորան, որտեղ վերջինս, բանկային քարտերի տվյալներ ապօրինի ստանալու նպատակով, Ջոնին ծանոթացրել Է ռեստորանի բարմեն Մարիայի հետ, ում ծանոթացնելով իրենց «ծրագրերի» հետ և խոստանալով կեղծված քարտերի իրացումից տալ խոշոր գումարներ՝ փոխանցել են իրենց մոտ եղած քարտերից տվյալներ կարդացող ու հիշող հատուկ սարքավորումը և առաջարկել ռեստորանի այցելուներից, բանկային քարտերով վճարման դեպքում, քարտերն անցկացնել սարքի միջով և գաղտի ձայնագրել բանկային տեղեկությունները:
Մարիան, խոստանալով աջակցել բանկային քարտերի տվյալներ ապօրինի ստանալուն, Ջոնից և Արսենից ստացված սարքն օգտագործելով, 2012 թվականի հուլիսի 6-ին, ռեստորանի հաճախորդի բանկային քարտի տվյալները, նրա կողմից նշված քարտով վճարումներ կատարելիս, գաղտնի ձայնագրել է սարքում, որից հետո այն փոխանցել Ջոնին:
Դրանից հետո Ջոնի և Արսենի միջև գումարային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում վերջիններս միմյանցից բաժանվել են, ռեստորանի հաճախորդի հաշվեհամարի համապատասխան բանկային տվյալներով հատուկ սարքը մնացել է Ջոնի մոտ, իսկ վերոհիշյալ խնջույքի մասնակից անձի տվյալներով պատրաստված կեղծ քարտը՝ Արսենի մոտ:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Ջոնն ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել՝ կատարած արարքի համար, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում հղի կինը:
Ամբաստանյալ Արսենի դեպքում նույնպես հաշվի է առնվել, որ նա ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել՝ կատարած արարքի համար, բնութագրվում է դրական, ինչպես նաև այն, որ նրա խնամքին է գտնվում 2011թ. ծնված երեխան:
Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ամբաստանյալներ Ջոնն ու Արսենը լիովին վերականգնել են հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված գույքային վնասը:
Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Մարիան ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել՝ կատարած արարքի համար, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում թոշակառու մայրը և շիզոֆրենիայով հիվանդ եղբայրը, ընտանիքի միակ կերակրողն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից