ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջիկայում Եվրոպական խորհրդարանում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի խնդիրներին 10/09/2014 18:50 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է տիկին Թեոխարուսին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր վերընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Գալուստ Սահակյանը նշել է, որ քաջատեղյակ է տիկին Թեոխարուսի կենսագրությանը, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության ընթացքում նրա կողմից իրականացված մարդասիրական առաքելությանը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրան մեր երկրի հանդեպ ունեցած բարեկամական ու սրտացավ վերաբերմունքի համար և վստահեցրել, որ տիկին Թեոխարուսի հերթական այցը Լեռնային Ղարաբաղ հնարավորություն կընձեռի անմիջականորեն տեղեկանալու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ԼՂՀ իշխանությունների տեսակետներին, քանի որ նման դեպքերում չկա ավելի լավ միջոց, քան սեփական աչքով տեսնելն ու ժողովրդի հետ շփվելը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է, և Հայաստանի իշխանությունները ձգտում են այն լուծել խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է։ Այդուհանդերձ, խնդրի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից։
ՀՀ ԱԺ նախագահն իր գոհունակությունն է հայտնել Բրյուսելում ՀՀ դեսպանության և Հայ դատի գրասենյակի, մասնավորապես պարոն Գասպար Կարապետյանի հետ գոյություն ունեցող արդյունավետ համագործակցության առթիվ: Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի:
Այնուհետև Գալուստ Սահակյանը նշել է, որ ուրախ է պատվիրակության կազմում տեսնելու նաև պարոն Բեռնար Կուլիին, ով Հայոց պատմության և հայերենի իմացությամբ, միգուցե նաև հայկական մտածելակերպով հարազատ մարդ է, ում գործունեության արդյունքում է, որ Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում նախատեսվում է Լուվեն լա Նեով համալսարանի և Ստեփանակերտի համալսարանի միջև համաձայնագրի կնքում:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ քաջատեղյակ է նաև պարոն Իոաննիս Խարալամբիդիսի հեղինակած «Վարձու մարդասպանների և ահաբեկիչների ցանցը Ադրբեջանում» գրքից, որը մեծ արձագանք է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակներում:
Անդրադառնալով ԵՄ-ՀՀ համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերներից մեկը: Բազմիցս ընդգծվել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, և Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում: Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանը շարունակելու է եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնել և խորացնել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը։ Գալուստ Սահակյանը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդարանական ձևաչափը: Սա այն հարթակն է, որը տարիներ շարունակ ծառայել է քաղաքական խմբերի ներկայացուցիչների ազատ շփմանը և երկուստեք կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի ազատ փոխանակմանը:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում։ Միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, ինչպես 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնց հետագա վավերացումը Թուրքիայի իշխանությունները խայտառակ կերպով տապալեցին:
Զրույցի ընթացքում անդրադառնալով Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին՝ Գալուստ Սահակյանը շեշտել է, որ ինչպես Կիպրոսը, այնպես էլ Եվրոպական խորհրդարանը առաջիններից են, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և հույս հայտնել, որ հյուրերը կմասնակցեն 2015 թվականի ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Երևանում կայանալիք միջոցառումներին: Եվրախորհրդարանի, ինչպես նաև ամբողջ աշխարհից Հայաստան ժամանող պաշտոնյաների ներկայությունը կլինի համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունը:
Էլենի Թեոխարուսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների օրերին կլինեն հայ ժողովրդի կողքին՝ հայտնելով իրենց զորակցությունը: Նա նշել է, որ պետք է ողջ աշխարհին ուղերձ ուղարկել՝ դատապարտելով մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ նա նշել է, որ Կիպրոսն այսօր պատանդի կարգավիճակում է և դադարեցրել է բանակցությունները Թուրքիայի հետ: Նա նշել է, որ առաջիկայում ԵԽ-ում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի խնդիրներին:
Այնուհետև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ-ի հետ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման և Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում նշանակալի ավանդի համար Էլենի Թեոխարուսին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով, իսկ Բեռնար Կուլիին, Իոաննիս Խարալամբիդիսին և Գասպար Կարապետյանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից