ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մնում է հայտարարեն, որ Բան Կի Մունը հովանավորում է Արմեն Հարությունյանին 10/08/2014 12:57 | Վերլուծություններ
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը երեկ դատական նիստերի դահլիճում, բազմաթիվ մարդկանց՝ դատական նիստերի քարտուղարի, մեղադրողի, փաստաբանների, լրագրողների ներկայությամբ անպատասխանատու ու ստահոդ հայտարարություն արեց «Փաստինֆո»-ի հասցեին:
«Իրավապաշտպան փաստաբանը» լրատվամիջոցին, մասնավորապես, հարց-«մեղադրանք» ուղղեց՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ միակողմանի նյութեր հրապարակելու վերաբերյալ:
Մ.Շուշանյանը «խիստ մտահոգ էր», որ ըստ իրեն, «Փաստինֆո»-ն անդրադարձել է ԻՀԿ հայտարարության վերաբերյալ Արդարադատության նախարարության պատասխանին, մինչդեռ բուն հայտարարությանը չի անդրադարձել, ինչը որևէ աղերս իրականության հետ չունի:
Սակայն այդ մասին «Փաստինֆո»-ի հակափաստարկները փաստաբանին չէին հետաքրքրում, նա կոպտորեն ընդհատեց լրագրողուհուն, և դրանով միանգամայն ողջամիտ կասկած հարուցեց, որ հայտարարությունը նախատեսված էր ոչ այնքան լրագրողուհուն, որքան լսարանին և իրենից սոսկ հռետորաբանություն էր ներկայացնում:
Իսկ իրականությունը հետևյալն է՝ «Փաստինֆո»-ն անդրադարձել է թեմայի վերաբերյալ բոլոր կողմերի դիրքորոշումներին, այդ թվում` հիշատակված հայտարարությանը: Որևէ դժվարություն չի ներկայացնում ցանկացածին, այդ թվում՝ Մուշեղ Շուշանյանին, հավաստիանալ դրանում՝ այցելելով «Փաստինֆո»-ի կայքէջ «http://www.pastinfo.am/hy/node/52268» հղումով:
Թեև կարծում ենք, որ նախքան նման հայտարարությամբ հանդես գալը հարգարժան փաստաբանը պետք է փոքր-ինչ լուրջ վերաբերվեր իր խոսքին եւ նախ ճշտեր փաստերը եւ հետո միայն հանդես գար հայտարարությամբ։ Նման անպատասխանատու վերաբերմունքը փաստաբանի կողմից իր հայտարարությունների փաստական կողմին լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս։
Ընդ որում, մեր գործակալությունն առաջիններից մեկն է եղել, որն անդրադարձել է նշված կազմակերպության դիտարկումներին ու, անկեղծ ասած, չէինք էլ ենթադրում, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունն այդքան սահմանափակ պատկերացում ունի իրավունքի, խոսքի ազատության եւ բազմակարծության վերաբերյալ ընդհանրապես։
Հարգելիներս, խոսքի ազատությունը բացարձակ արժեք է եւ կարծիք ունենալը որեւէ մեկի մենաշնորհը չէ։ «Փաստինֆո»-ն անդրադարձել է ինչպես տվյալ կազմակերպության հայտարարությանը, այնպես էլ՝ արդարադատության նախարարության արձագանքին եւ, բնականաբար, հայտարարությունից բխող հարցադրումներին։
Հակընդդեմ, որոշ դեպքերում քննադատական կարծիք լսելը հատուկ մշակույթ է։ Իհարկե հասկանում ենք, որ ամեն մեկը չի կարող լինել այդ մշակույթի կրողը, բայց դա բազմակարծության կարեւոր բաղադրիչներից է։ Ու քանի դեռ այս պարզ իրողությունը չի դարձել ուղեցույց ցանկացած «իրավապաշտպան» կազմակերպության կամ անհատի համար՝ նրա գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չի կարող հավատ ներշնչել։
Հիմա դառնանք «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի տարածած հայտարարությանը, որտեղ բարձրաձայնել էր գործընթացում իրենց արձանագրած խախտումների մասին:
ԻՀԿ-ի դիտարկմամբ՝ վերջնաժամկետի ավարտից հետո փաստաթղթեր են ներկայացրել հայտատուներ, Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Հարությունյանը, ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արայիկ Մելքումյանը և Նորա Կարապետյանը:
Ի պատասխան՝ հիշյալ մրցույթն անցկացնող հանձնաժողովն իր հերթին կազմակերպության անդամներին մեղադրել է «փաստերը խեղաթյուրելու և թերի ներկայացնելու եղանակով Հանձնաժողովի գործունեությունը վատաբանելուն ուղղված կեղծ հայտարարություններ տարածելու» մեջ:
Իրականում, կարծում ենք, ԻՀԿ-ի վրդովմունքի պատճառը «Փաստինֆո»-ի վերլուծական նյութն է. լրագրողը նշել է, որ գործընթացը դիտարկող ՀԿ-ներից միայն «Իրավունքի Եվրոպա Միավորում»-ն է «աննահանջ» պայքար մղում ընդդեմ «հովանավորչության» ու «ապօրինության» դրսևորումների՝ միաժամանակ կասկածի տակ դնելով մրցույթի միակ անաչառ դիտորդը լինելու հանգամանքը. «… ստիպված ենք անկեղծ լինել ու խոստովանել, որ նույնիսկ այս կազմակերպությունը չի կարող անաչառ կերպով դիտարկել ու գնահատել դատավորի թափուր մնացած աթոռի համար ծավալված պայքարը:
Բանն այն է, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ այս ՀԿ-ին դժվար է անկողմնակալ դիտորդ համարել, քանի որ, չմոռանանք, անկողմնակալ լինելու համար առաջին պայմանը սեփական շահեր չունենալն է, մինչդեռ «Իրավունքի Եվրոպա Միավորման» դեպքում ճիշտ հակառակն է. թեկնածուներից մեկը` փաստաբան Վահե Գրիգորյանը, այս կազմակերպության ոչ թե շարքային անդամը, այլ` հիմնադիրներից մեկն է»:
«Փաստինֆո»-ի թղթակիցը չէր զլացել և այս փաստը մեկնաբանելու խնդրանքով դիմել էր Վահե Գրիգորյանին՝ նա հայտնել էր, որ դադարեցրել է իր անդամությունը կազմակերպությանը:
«ՀԿ-ում իմ անդամությունը ոչ թե կասեցրել եմ, այլ այն առհասարակ դադարեցրել եմ հենց այն պատճառաբանությամբ, որ այս իրավապաշտպան ՀԿ կողմից դիտորդություն իրականացնելը այն գործընթացի նկատմամբ, որում ես մասնակից եմ, կարող է հանրության աչքում ստվերել թե' այդ դիտորդական գործընթացը, թե' իմ ընտրվելու դեպքում մրցույթը եւ այն վարող մրցութային Հանձնաժողովի գործունեությունը:
Իմ անդամությունը «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ում կասեցնելու փոխարեն դադարեցրել եմ, քանի որ այն կասեցնելու դեպքում դեռ շարունակվում է կապվածությունը կազմակերպության հետ, իսկ դադարեցվելու դեպքում այն անմիջապես եւ ամբողջությամբ դադարում է»,- նշել էր Վահե Գրիգորյանը:
Հետաքրքիր կլինի իմանալ, որտե՞ղ է այստեղ «թաքնվում» միակողմանիությունը:
Հասկանալի է, որ ԻՀԿ ներկայացուցիչներն իրենց ստահոդ եզրահանգումներում անկեղծ չեն նույնիսկ իրենք իրենց հետ: Նրանց տրամաբանությունը հանգեցնում է ոչ թե հովանավորչության կամ այլնի բացահայտմանը, այլ՝ սոսկ աբսուրդների ու զավեշտների թատրոնի: Նրանց տրամաբանությանը հետևելով՝ կարելի է հանգել զավեշտալի ու պարզունակ եզրահանգման՝ որ, օրինակ, թեկնածուներից Արմեն Հարությունյանը հովանավորվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից, քանի որ պաշտոնավարել է ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից