Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բանդայի գործով նախազգուշացվեցին ամբաստանյալից մինչև մեղադրող 10/08/2014   20:35  |  Քրեական խրոնիկոն

Բանդայի գործով այսօրվա դատական նիստն անցավ թեժ մթնոլորտում: Դատարանի նախազգուշացմանն արժանացան մեղադրող Սասուն Խաչատրյանը, ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը և ամբաստանյալ Դավիթ Գալստյանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեցին գործից անջատված մասով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի նախաքննական ցուցմունքները: Որպես կասկածյալ տված ցուցմունքներում Ք.Ամոյանը նշել էր, որ իր հետ վերցրել է գազային ատրճանակ, որը գտել է իր տան հարակից շինությունից, և գնացել Դերժինսկի դպրոցի մոտ, այնտեղ են եղել այլ տղաներ ևս, իսկ գնացել էին «ռազբոյի» նպատակով:

Որպես մեղադրյալ հարցաքննվելու ժամանակ Ամոյանը նշել էր, որ իրեն անհասկանալի է «բանդա» հասկացողությունը, քանի որ ինքը ճանաչել է միայն  Գուգոյին: Ամոյանը նաև նշել է, որ ինքը տեղյակ չի եղել,  որ ավազակային հարձակում պետք է լինի, Գուգոն իրեն տվել է  դիմակ,  ասել՝   հագի մինչև կգամ, նա հագել է այն, սակայն մի քանի րոպե անց Ամոյանը հանել է դիմակը, քանի որ դա իր «խելքի բանը չի» ու գնացել: Որպես կասկածյալ հարցաքննվելու ժամանակ դիմակի մասին չի հայտնել,  քանի որ դրանով նա ոչ մի գործողություն չի կատարել ու, բացի այդ, իրեն այդ մասին նախկինում չեն հարցրել:

Պաշտպանական կողմը նախ նշեց, որ Ամոյանի երկու ցուցմունքներում կան  էական հակասություններ, ապա Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ ցուցմունքը չի ընկալվում հասարակական գիտակցությամբ, ուր մնաց թե իրավագիտակցությամբ: Պաշտպանի համար անհասկանալի է այն, որ Ամոյանը չի գնում հանցագործության, բայց դիմակ է հագնում,  հետո,  մի քանի րոպե անց,  հանում:  «Լավ,  նպատակը ո՞րն է… էտ մի փուչիկ բանը ուզում եք նստցնեք մարդկանց ուղեղներում, որ գիտե՞ք, սենց էլ է լինում»,- ասաց պաշտպանը:

Հովիկ Արսենյանի հայտարարությունն առաջացրեց մեղադրողի զայրույթը,  և նա՝   դիմելով պաշտպանին ասաց. «Պրոֆեսոնալ եղեք ու փաստերով խոսեք»:

Ապա պաշտպանը հայտարարեց, թե Քյարամ Ամոյանը նախաքննության ընթացքում իր այդ պաշտպանից հրաժարվել է նրա համար, որ նա ասել է՝   այդպես գրի,  դա քեզ փրկում է:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն էլ իր հերթին հակադարձեց  պաշտպանին՝ հարցնելով, թե  ինչու իր գործընկերոջ հարցը չի բարձրացնում Փաստաբանների պալատում,  եթե հավաստի տեղեկություններ ունի: «ժամանակի խնդիր է»,- ասաց պաշտպանը:

Մեղադրողը զայրացած հայտարարեց, որ պաշտպանը «շոու է սարքում»: Պաշտպանի խոսքերից ոգևորվեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանն ու իր պահվածքի համար նախազգուշացվեց՝ մեղադրողի նկատմամբ անվայել արտահայտություններ անելու պատճառով: Պաշտպան Արսենյանն էլ իր դատավարական իրավունքները չարաշահելու համար արժանացավ դատարանի նախազգուշացմանը: Դատարանը նաև արձանագրեց, որ պաշտպանն իր պահվածքով արդեն մի քանի անգամ  բորբոքում է   դատական նիստի մթնոլորտը, ինչի  վառ ապացույցն  է ամբաստանյալի դրսևորած վարքագիծը:

Դատարանը պաշտպանին զգուշացրեց, որ հաջորդ անգամ կրկնվելու դեպքում ստիպված կլինի դիմել Փաստաբանական պալատ՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ: «Դատարանը պաշտպանի գործողությունների մեջ դիտավորություն է տեսնում՝ դատական նիստի կարգը խանգարելու հետ կապված»,- նշեց նախագահող դատավորը:

Մեղադրողը ևս նախազգուշացվեց՝ առանց դատարանի թույլտվության  հայտարարություններ անելու համար:

 

 

 


Արխիվ

[]