ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բոլոր թեկնածուներին էլ «քրքրել են». Արա Զոհրաբյանը` ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ. Tert 10/08/2014 15:15 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Tert.am-ի տեղեկացմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ դատավորի 2 թեկնածու ուշ երեկոյան ՀՀ վճռաբեկ դատարանի շենքում են եղել, քանի որ մրցութային հանձնաժողովը թեկնածուների գրանցման հետ կապված նրանցից պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն է տեսել:
Այս մասին լրատվամիջոցին տեղեկացրել է Եվրոպական դատարանում ՀՀ դատավորի ընտրության մրցութային հանձնաժողովի անդամ Արա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը մրցույթի ավարտից հետո հայտնվել Վճռաբեկի շենքում, մինչև կեսգիշեր փակված մնացել հանձնաժողովի անդամների հետ:
«Հանձնաժողովի նիստում, երբ գնացինք որոշում կայացնելու, ինչպես հանձնաժողովի նիստը վարողը հրապարակել էր, քննարկման առարկա էր դառնալու նաև մամուլում տեղ գտած այն հարցը, որ 3 թեկնածուների գրանցման հետ կապված խնդիր կա: Եթե հիշում եք ինքս էլ հրապարակայնորեն հարցում կատարեցի և աշխատակազմից պարզաբանումներ խնդրեցի: Օրակարգի հենց առաջին հարցը նվիրված էր թեկնածուների գրանցմանը և թեկնածուներից 2-ի վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու անհրաժեշտություն առաջացավ»,- ներկայացրեց Արա Զոհրաբյանը:
Վերջինս էթիկական տեսանկյունից ճիշտ չհամարեց հրապարակել, թե ով է եղել մյուս թեկնածուն:
«Այսօր անունները հրապարակելուց հետո, ինչպես հանձնաժողովն է որոշում կայացրել, արձանագրությունը նույնպես հանրությանը հասանելի կդառնա և այնտեղ հանձնաժողովի նիստում ամբողջ տեղի ունեցածը նկարագրված է: Եվ այդ երկու թեկնածուներին հրավիրելու հանգամանքը նույնպես»,- ավելացրեց Արա Զոհրաբյանը:
Ի պատասխան հարցի, թե շատ չէին խախտումները, Արա Զոհրաբյանը նկատեց, որ որոշակի շեղումներ կան, բայց դրանք էական չեն և չեն ազդել մրցույթի վրա:
Հիշեցնենք, որ այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմը կներկայացնի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի երեք թեկնածուների անունները՝ համաձայն հարցազրույցի փուլն անցած մասնակիցների հավաքած միավորների, որոնք մինչև մրցույթի ավարտը գաղտնի են պահվում:
Ըստ գործող կարգի՝ թեկնածուներին ներկայացվող պահանջները գնահատվում են 100 միավորանոց համակարգով, որից անձնական հատկանիշները` 20, մասնագիտական որակները` 55 և լեզվական կարողությունները` առավելագույնը մինչև 25 միավոր:
Մեր տեղեկություններով՝ երեք թեկնածուներից և ոչ մեկը չի հավաքել 100 միավոր: Մամուլում նշվեց, որ հանձնաժողովը հատուկ սևեռված է եղել իրավաբան Վահե Գրիգորյանի վրա, նրան է «քրքրել»: Արա Զոհրաբյանը, ի պատասխան նկատեց, որ «բոլոր թեկնածուներին էլ «քրքրել են»»:
Նշենք, որ վերջնական ցուցակը կազմելու հաջորդ օրվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է այն հրապարակել պաշտոնական կայքերում և հրապարակման օրվան հաջորդող օրվանից սկսած մինչև մրցույթը հայտարարելու օրվան հաջորդող 50-րդ օրն այն ներկայացնել ՀՀ նախագահի հաստատմանը: Եթե ՀՀ նախագահը չի ստորագրում, անցկացվում է նոր մրցույթ:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից