ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանդայի գործով նախազգուշացվեցին ամբաստանյալից մինչև մեղադրող 10/08/2014 20:35 | Քրեական խրոնիկոն
Բանդայի գործով այսօրվա դատական նիստն անցավ թեժ մթնոլորտում: Դատարանի նախազգուշացմանն արժանացան մեղադրող Սասուն Խաչատրյանը, ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը և ամբաստանյալ Դավիթ Գալստյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեցին գործից անջատված մասով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի նախաքննական ցուցմունքները: Որպես կասկածյալ տված ցուցմունքներում Ք.Ամոյանը նշել էր, որ իր հետ վերցրել է գազային ատրճանակ, որը գտել է իր տան հարակից շինությունից, և գնացել Դերժինսկի դպրոցի մոտ, այնտեղ են եղել այլ տղաներ ևս, իսկ գնացել էին «ռազբոյի» նպատակով:
Որպես մեղադրյալ հարցաքննվելու ժամանակ Ամոյանը նշել էր, որ իրեն անհասկանալի է «բանդա» հասկացողությունը, քանի որ ինքը ճանաչել է միայն Գուգոյին: Ամոյանը նաև նշել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ ավազակային հարձակում պետք է լինի, Գուգոն իրեն տվել է դիմակ, ասել՝ հագի մինչև կգամ, նա հագել է այն, սակայն մի քանի րոպե անց Ամոյանը հանել է դիմակը, քանի որ դա իր «խելքի բանը չի» ու գնացել: Որպես կասկածյալ հարցաքննվելու ժամանակ դիմակի մասին չի հայտնել, քանի որ դրանով նա ոչ մի գործողություն չի կատարել ու, բացի այդ, իրեն այդ մասին նախկինում չեն հարցրել:
Պաշտպանական կողմը նախ նշեց, որ Ամոյանի երկու ցուցմունքներում կան էական հակասություններ, ապա Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ ցուցմունքը չի ընկալվում հասարակական գիտակցությամբ, ուր մնաց թե իրավագիտակցությամբ: Պաշտպանի համար անհասկանալի է այն, որ Ամոյանը չի գնում հանցագործության, բայց դիմակ է հագնում, հետո, մի քանի րոպե անց, հանում: «Լավ, նպատակը ո՞րն է… էտ մի փուչիկ բանը ուզում եք նստցնեք մարդկանց ուղեղներում, որ գիտե՞ք, սենց էլ է լինում»,- ասաց պաշտպանը:
Հովիկ Արսենյանի հայտարարությունն առաջացրեց մեղադրողի զայրույթը, և նա՝ դիմելով պաշտպանին ասաց. «Պրոֆեսոնալ եղեք ու փաստերով խոսեք»:
Ապա պաշտպանը հայտարարեց, թե Քյարամ Ամոյանը նախաքննության ընթացքում իր այդ պաշտպանից հրաժարվել է նրա համար, որ նա ասել է՝ այդպես գրի, դա քեզ փրկում է:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն էլ իր հերթին հակադարձեց պաշտպանին՝ հարցնելով, թե ինչու իր գործընկերոջ հարցը չի բարձրացնում Փաստաբանների պալատում, եթե հավաստի տեղեկություններ ունի: «ժամանակի խնդիր է»,- ասաց պաշտպանը:
Մեղադրողը զայրացած հայտարարեց, որ պաշտպանը «շոու է սարքում»: Պաշտպանի խոսքերից ոգևորվեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանն ու իր պահվածքի համար նախազգուշացվեց՝ մեղադրողի նկատմամբ անվայել արտահայտություններ անելու պատճառով: Պաշտպան Արսենյանն էլ իր դատավարական իրավունքները չարաշահելու համար արժանացավ դատարանի նախազգուշացմանը: Դատարանը նաև արձանագրեց, որ պաշտպանն իր պահվածքով արդեն մի քանի անգամ բորբոքում է դատական նիստի մթնոլորտը, ինչի վառ ապացույցն է ամբաստանյալի դրսևորած վարքագիծը:
Դատարանը պաշտպանին զգուշացրեց, որ հաջորդ անգամ կրկնվելու դեպքում ստիպված կլինի դիմել Փաստաբանական պալատ՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ: «Դատարանը պաշտպանի գործողությունների մեջ դիտավորություն է տեսնում՝ դատական նիստի կարգը խանգարելու հետ կապված»,- նշեց նախագահող դատավորը:
Մեղադրողը ևս նախազգուշացվեց՝ առանց դատարանի թույլտվության հայտարարություններ անելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան