ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջադրվածներին «հետ դնելու» ժամանակը 10/07/2014 17:33 | Վերլուծություններ
Խորհրդային սիրված ֆիլմերից մեկում այսպիսի մի արտահայտություն կա. Ժամանակին նրան առաջադրել են հասարակական աշխատանքի և այդ պահից ոչ մի կերպ չեն կարողանում նորից հետ դնել (Когда-то её выдвинули на общественную работу и с тех пор никак не могут задвинуть обратно. “Служебный роман”):
Մեր օրերում էլ այս խոսքն իր հրատապությունը չի սպառել, նորանկախ Հայաստանում էլ, եթե նկատել եք, ում ինչ աթոռ էլ որ բաժին է հասնում, ատամներով կառչում է ու ոչ մի կերպ չի ուզում հետ գնալ: Ընդ որում, «աթոռ» ասելով միայն պաշտոնը չէ, որ պետք է հասկանանք: Այս երևույթը համատարած է, կյանքի բոլոր ոլորտներում` կառավարման, քաղաքական, մշակութային, անգամ՝ հասարակական ու իրավական:
Մեր կյանքի բոլոր ոլորտները նաև ախտահարված են «ես»-ի համախտանիշով: Յուրաքանչյուր մեկը համոզված է, որ ինքը միակն է, ով արժանի է այդ «գահին»։ Ի դեպ, այս համախտանիշով տառապողները չեն մոռանում քննադատել ու մեղադրել ուրիշներին՝ անարժան լինելու համար։
Հասարակական կառուցվածքի ամենաստորին շերտից մի փոքր վեր բարձրացած ցանկացած մեկին թվում է, ավելի ճիշտ` նրա համար անհերքելի ճշմարտություն է, որ իրենից բացի ոչ ոք չի կարող անել այն ինչ ինքն է անում, և, որ ամենակարևորն է, ինքը ճշմարիտ է միշտ` անկախ նրանից, թե ինչ է անում կամ ինչպես: Կարևորն այն է, որ նա համոզված է` ուրիշ ոչ ոք դա չի կարող անել այնպես, ինչպես ինքը:
Այստեղից էլ առաջանում են մեզանում այնքան տարածված երևույթները. Օրինակ` ոչ մեկի կարծիքը չլսելու, չհարգելու, մերժելու, ժխտելու, կամ ասենք` սեփական անձից բացի մնացած բոլորին վատաբանելու, նվաստացնելու սովորույթները: Փոխարենը` սեփական անձը միշտ գերագնահատվում է, փայփայվում, միայն թե որևէ մեկի մտքով չանցի հակառակվել, կամ քննադատել: Սրանից մեծ վիրավորանք մարդկային ցեղի այս տեսակի համար ուղղակի գոյություն չունի:
Ավելին, մի տեսակ արդեն չենք էլ պատկերացնում մեր քաղաքական գործիչներին առանց այս սինդրոմի, ինչը վարակիչ է դարձել նաեւ հասարակական եւ իրավական համայնքի շրջանում։ Թվում է, թե հասարակական սեկտորը պետք է լինի ավելի ազատամիտ, ավելի մաքուր, ավելի անկաշառ ու ավելի արդարամիտ, որ իրեն իրավունք վերապահի խոսել այլոց բացթողումների ու արատավոր դրսեւորումների մասին, առավել եւս, երբ հավակնում է դիտարկման, այլ խոսքով ասած՝ հասարակական վերահսկողության տակ վերցնել ինչ-որ մի գործընթաց։ Բայց արի ու տես, որ հենց նման ՀԿ-ներն են ավելի շատ թաթախված տարաբնույթ «խարդախությունների» մեջ։
Օրինակ՝ առաջին անգամ Հայաստանը փորձեց ավելի հրապարակային կազմակերպել ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ընտրությունը՝ հնարավորություն տալով ոլորտի մասնագետներին ինքնառաջադրվել։
Մեկ տասնյակից ավել թեկնածուներ առաջադրվեցին, ովքեր կարծում են, որ իրենց փորձառությունն ու գիտելիքները բավարար են ՄԻԵԴ-ում դատավոր աշխատելու համար։ Հանուն ճշմարտության պետք է արձանագրենք, որ թեկնածուների թվում իրոք կան արժանի անձինք, ովքեր կարող են կատարել այդ բարձր առաքելությունը, բայց կան նաեւ միջակություններ, «ես»-ի համախտանիշով տառապողներ, որոնք ուրախացան ընձեռված հնարավորության, «Պատմական պահի» համար՝ սեփական անձի քարոզչության, PR-ով զբաղվելու համար։
Համաձայնեք, որ ոչ մի իրեն հարգող մասնագետ, առավել եւս լուրջ պաշտոնի հավակնորդ իրեն թույլ չի տա իր իսկ ստեղծած ՀԿ-ին զբաղվել սեւ PR-ով՝ անվանարկելով իր մրցակիցներին։ Բայց արի ու տես, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում դատավոր աշխատելու հայտ ներկայացրած հայ թեկնածուների թվում կան հենց սեւ PR-ի ջատագով (ներ), ովքեր ոչ թե սեփական անձի առավելությունները ներկայացնելով ու գետելիքներով են փորձում ստանալ հանրության եւ մասնագիտական հանձնաժողովի վստահությունը, այլ այլոց «սեւացնելով»՝ չգիտակցելով, որ ուրշներին վարկաբեկելով նախեւառաջ վարկաբեկում է ինքն իրեն։
Իսկ եթե իր իսկ հիմնադրած ՀԿ-ն ինքնագործունեությամբ է զբաղված, կամ մյուս համահիմնադիրները գործում են առանց իր կարծիքը հաշվի առնելու, ապա դա արդեն մտահոգվելու տեղիք է տալիս, թե ինչպես կարող է անգամ ՀԿ-ում մարդու իրավունքների հավասար պաշտպանության, փոխադարձ հարգանքի, իրավամտածողության անհրաժեշտ մթնոլորտ ձեւավորել, չհաջողած անձը հավակնել ստանձնել մարդու իրավունքների պաշտպանի դերը Եվրոպական դատարանում։
Պարոնայք՝ սովորեք հանրությանը ներկայանալ Ձեր կերպարով, Ձեր անցած ուղով ու կենսագրությամբ, գաղափարներով ու ծրագրերով։
Չարախոսությունը վաղուց այլեւս սպառել է իրեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից