Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

75-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող 26-ամյա երիտասարդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 10/07/2014   19:40  |  Քրեական խրոնիկոն

26-ամյա Արթուր Շահինյանը, ով մեղադրվում է շահադիտական դրդումներով 75-ամյա կնոջը՝ Անյա Մուսայելյանին, սպանելու մեջ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում:

Այսօր  վերջապես գործով սկսվեց դատաքննությունը: Պարզ դարձավ նաև, որ ամբաստանյալի շահերը կներկայացնի նախորդ պաշտպանը՝ Կարեն Քամալյանը, ով  նախաքննության փուլում ևս ներկայացրել է ամբաստանյալի շահերը, սակայն դատարանում ամբաստանյալը հրաժարվել էր նրա ծառայություններից:

Մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակից մասը, համաձայն որի Արթուր Շահինյանը 2013թ. հուլիսի 19-ի  գիշերը հագնելով իր հետ վերցրած բժշկական ձեռնոցները քննությամբ չպարզված անձի հետ աննկատ մուտք է գործել Էմինեսկուի փողոցի թիվ 19/Ա տուն և սկսել ոսկյա զարդեր փնտրել տան ննջասենյակում և հյուրասենյակում, ապա Մուսայելյանի որդու պահարանի դուռը բացելով դուրս է բերել մետաղյա չհրկիզվող պահարանը և դրա միջից հափշտակել է Մուսայելյանին պատկանող ոսկյա զարդերը, բացի այդ Մուսայելյանի  որդու մահացած կնոջ ոսկյա զարդերը, որից հետո Անյա Մուսայելյանը նկատել է նրան և քննությամբ չպարզված անձին և բղավել:

Արթուր Շահինյանը քննությամբ չպարզված անձի հետ հարձակվել են Անյա Մուսայելյանի վրա,  Շահինյանը նրան քաշելով տեղափոխել է տան ետնամասի բակի կողմ տանող դռան մոտ, Անյա Մուսայելյանը դիմադրել է ճանկռելով Շահինյանին և նրա քննությամբ չպարզված հանցակցին, որի արդյունքում Ա. Մուսայելյանի ձեռքի եղունգների տակ մնացել է վերջինիս արյան հետքերը:

Ա. Մուսայելյանի դիմադրությունը հաղթահարելու ընթացքում նրանք սուր կտրող ծակող գործիքով վնասել են Մուսայելյանի աջ դաստակը, իսկ Շահինյանը, ձախ ձեռքի արմունկային հատվածով սեղմելով Մուսայելյանի պարանոցից, դիտավորությամբ փորձել է խեղդամահ անել՝ անշարժացրել է նրան, պառկեցրել հատակին և նրա մատերից հանել է ամուսնական ոսկյա մատանին և մեկ ուրիշ մատանի՝ ադամանդե քարերով:

Դրանից հետո շարունակել է տան ննջասենյակում ոսկեղեն փնտրել, սակայն ոչինչ չգտնելով Շահինյանը վերադարձել է միջանցք և տեսնելով, որ Ա. Մուսայելյանը ողջ է, սողալով մոտեցել է դռանը և բացել այն, մոտեցել է, կրկին բռնել է նրա պարանոցից՝ սեղմելով, խեղդելու եղանակով դիտավորյալ կյանքից ապօրինի զրկել նրան:

Ապա գնալով խոհանոց,  վերցրել է 2 սրբիչներ, որոնցից մեկով մաքրել է հատակի արյունը, մյուսով հնարավոր բոլոր հետքերը, և քննությամբ չպարզված անձի հետ դուրս եկել տանից, դիմել փախուստի՝ Ա. Մուսայելյանին պատճառելով 4 մլն 510 հազար ՀՀ դրամի վնաս:

Արթուր Շահինյանին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:

Դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն՝ առաջինը ցուցմունք է տվել տուժողի իրավահաջորդը՝ մահացած կնոջ որդին: Նրա խոսքով՝ դեպքի օրը ինքը և որդիները Հայաստանում չեն եղել, դեպքի մասին էլ տեղեկացել է իր ընկերոջից՝ հեռախոսազանգի միջոցով:  Ըստ տուժողի իրավահաջորդի՝ ավազակային հարձակումը կատարվել է շատ հապճեպ, քանի որ թե իր կոստյումի և թե մոր շորերի գրպանում եղած գումարները չեն վերցրել:

Տուժողի իրավահաջորդը նաև նշեց, որ ցանկանում է քաղհայց ներկայացնել պահանջով, որ, բացի գույքային վնասից, իրեն փոխհատուցվի իր կողմից  փաստաբանին վճարված գումարները, մոր հուղարկավորության և գերեզմանի հարդարման  ծախսերը:

Հաջորդը հարցաքննվեց վկա Սերգեյ  Թորոսյանը: Վկան ճանաչում էր միայն ամբաստանյալին, նա տաքսու վարորդ է եղել, իսկ ամբաստանյալը օգտվել էր նրա ծառայություններից: Մի օր էլ ամբաստանյալը զանգահարել է իրեն և ասել, որ ցանկանում է իր մեքենան գնել, և նշել է, որ իր ընկերուհին է գումարը տալու, սակայն ամբաստանյալի ընկերուհին չի «հավանել» իր մեքենան և գնացել են ավտոշուկա ու այնտեղից գնել ավտոմեքենա՝ 4000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Վկան նշեց, որ այդ գումարը տրվել է ոչ իր ներկայությամբ:

Դատարանում վկան նաև նշեց, որ ամբաստանյալի վրա որևէ իր չի տեսել:

Վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում էական հակասությունների պատճառով մեղադրողը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, որտեղ նշվում է, որ մեքենան գնել են 3000 ԱՄՆ դոլարով, ամբաստանյալի մոտ 1000 դոլարից ավել գումար է մնացած եղել, բացի այդ նրա վրա եղել է նաև 2 ոսկյա շղթա՝ վկան անգամ նկարագրել էր նրանց գույն ու հաստությունը:

Ըստ այդ ցուցմունքների՝  ավտոմեքենան գնելուց 2 օր անց էլ ամբաստանյալը զանգահարել է նրան և խնդրել, որ եթե որևէ մեկը հարցնի, ապա չասի, որ կանխիկ գումարով է գնել, այլ ասի, որ ապառիկ է գնել: Վկան նաև քննիչի մոտ հայտնել է, որ այդ ժամանակ ինքը մտածել է,  որ ոստիկանության հետ կապված է երևի:

Վկան ամեն կերպ խուսափում էր այս դրվագի մասին որևէ կոնկրետ պատասխան տալուց՝ փորձելով այլ ուղղություն տանել հարցերը, սակայն դատարանը նրան հիշեցրեց կեղծ ցուցմունք տալու մասին, որին հետևեց պատասխան, որ ներկայումս չի հիշում, որ այդպիսի բան է եղել, ու նաև հավելեց, որ ինքը կեղծ ցուցմունք չի տվել, պնդելով նախաքննական ցուցմունքները, և եթե ներկայումս ինչ-ինչ բաներ չի ասում, ապա կապված է հիշողության հետ, քանի որ բավականին ժամանակ է անցել:

Նոյեմբերի 4-ին կայանալիք հաջորդ նիստում վկաների հարցաքննությունը կշարունակվի:

 

 

 


Հարակից հրապարակումներ`

19:47 23/09/2014  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Արմեն Վարդապետյանը ինքնաբացարկ է հայտնել. իր, տուժողի և ամբաստանյալի միջև ազգակցական կապ կա
12:18 11/09/2014  |  Քրեական խրոնիկոնԲութ գործիքով հարվածել է տարեց կնոջ գլխին, նրան տեղափոխել լոգարան և խեղդել
23:25 10/09/2014  |  Քրեական խրոնիկոնԱբովյանում դաժանաբար սպանել են 70-ամյա կնոջը եւ կողոպտել. Shamshyan
09:23 12/08/2014  |  ՄամուլԳյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորը պնդում է, որ ոչ իր ընտանիքը, ոչ էլ եղբայրը թշնամիներ չունեն. «Ժողովուրդ»
08:55 30/07/2014  |  ՄամուլԱրման Կատունյանի ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր. «Հայկական Ժամանակ»
13:29 29/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրման Կատունյանի ասելով՝ ինքը զենքը վերցրել է սպանվածի ավտոմեքենայից, բայց չի հիշում՝ կրակե՞լ է, թե՝ ոչ
16:52 28/07/2014  |  Քրեական խրոնիկոնԽանդի հողի վրա սպանության վարկածը դարձավ առաջնային. Ռազմական ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցը ձերբակալվել է
00:51 28/07/2014  |  Քրեական խրոնիկոնՈստիկանությունը հայտնաբերել է խանդի հողի վրա ռեկտորի եղբորը սպանած ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետին, նրան տեղափոխում են ԿՊԶ.Shamshyan
17:17 25/07/2014  |  Քրեական խրոնիկոնՌեկտորի եղբորը կարող է սպանած լինել նրա սիրուհու ամուսինը
14:46 25/07/2014  |  Քրեական խրոնիկոնՌեկտորի եղբոր սպանության մեջ կնոջ հե՞տք կա. News

Արխիվ

[]