ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկին ոստիկանը հայտարարեց, որ պահպանել է հասարակ քաղաքացուց մինչև Նախագահին, սակայն այսօր հանիրավի դատվում է 10/06/2014 18:33 | Քրեական խրոնիկոն
Ավազակային հարձակման, տուժող կնոջն ու նրա անչափահաս դստերը առևանգելու, կնոջը բռնաբարելու ընդհանուր առմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն այսօր միջնորդեց կարճել քրեական գործի վարույթը, քրեական հետապնդումը դադարեցնել և Էդգար Վարագյանին արդարացնել:
Պաշտպանը իր նկատառումները հայտնեց իր պաշտպանյալի՝ հանցագործությանը առնչվելու վերաբերյալ: Նա նշեց, որ, իր անձնական կարծիքով, չի բացառվում, որ հանցագործությունը կատարած լինի իր պաշտպանյալը, սակայն որևէ կոնկրետ և ուղղակի ապացույց այդ մասին գործում առկա չէ: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց մի շարք քննչական գործողությունների վրա, որոնցում արձանագրեց խախտումներ կամ կասկածներ, որ դրանց ընթացքում կարող էին խախտումներ լինել:
Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ առաջին իսկ պահից խախտվել է իր պաշտպանյալի՝ պաշտպան ունենալու իրավունքը: Նա հիշեցրեց նաև, որ իր պաշտպանյալի նկատմամբ նախաքննության ընթացքում հնարավոր բռնությունների վերաբերյալ ժամանակին քննություն է կատարվել:
Ամբաստանյալ Էդգար Վարագյանն իր հերթին ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ, արձանագրելով, որ ինքը ժամանակին «պահել ու պահպանել է հասարակ քաղաքացուց մինչև Նախագահին», նա պահանջեց, որ իր պաշտպանական ճառի ժամանակ դատարանում լայնորեն ներկայացված լինի հանրությունը, պաշտոնատար անձինք կամ նրանց ներկայացուցիչները: Մասնավորապես, խոսքը Արդարադատության նախարարի, Գլխավոր դատախազի, Ոստիկանապետի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, Մարդու իրավունքների պաշտպանի, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և այլոց մասին է:
Դատարանն ամբաստանյալի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինքը որևէ գործառույթ չունի դատավարության մասնակիցներ, կողմեր կամ վկաներ չհանդիսացող անձանց դատարան հրավիրելու: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ընդգծեց, որ ամբաստանյալը զրկված չէ իր գործի և իր անմեղության վերաբերյալ ինչ-ինչ պաշտոնատար անձանց դիմումներ հղելու հնարավորությունից:
Ամբաստանյալը ոչ ավել, ոչ պակաս 1 ամիս ժամանակ պահանջեց իր պաշտպանական ճառը պատրաստելու համար՝ նշելով, որ ինքը հնարավորություն չի ունեցել ՔԿՀ-ի պայմաններում նախապատրաստել ճառը՝ «շատ ժամանակ գետնին եմ քնում»:
Ամբաստանյալը հայտարարեց, որ մինչև պաշտպանական ճառը մտադիր է միջնորդություններով հանդես գալ, սակայն, ինչպես պարզվեց ավելի ուշ, այդ միջնորդություններն արդեն մեկ անգամ ներկայացվել են և անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել:
Մինչ դատական նիստը սկսելը և հետո դատական նիստի ընթացքում ամբաստանյալի ու նրա հարազատների «ուշադրության կենտրոնում» հայտնվեց մեղադրող Գևորգ Գևորգյանը, ով ինչպես հայտնի է հիմնավորված էր համարել մեղադրանքը ողջ ծավալով ու միջնորդել ամբաստանյալին դատապարտել 18 տարվա ազատազրկման:
Դատարանը մեղադրողի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար մինչև դատավարության ավարտը դատարանի դահլիճից դուրս հրավիրեց ամբաստանյալի մորը, իսկ ամբաստանյալին նախազգուշացրեց, որ նույն ճակատագրին կարժանանա նաև ինքը, եթե շարունակի անհարգալից վերաբերմունք դրսևորել:
Դատարանն ամբաստանյալին 15-օրյա ժամկետ տրամադրեց՝ պաշտպանական ճառը նախապատրաստելու համար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել