ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր մանրամասներ` մեկ տարի առաջ կատարված դաժան սպանությունից 10/04/2014 14:48 | Քրեական խրոնիկոն
Մեկ տարի առաջ` 2013թ. հոկտեմբերի 24-ին, Երևանի Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկում՝ իր բնակարանում, հայտնաբերվել էր տանտիրուհու` Աննա Ստեփանյանի դին` դանակի 17 հարվածների հետքերով:
Ավելի ուշ իրավապահները պարզել էին, որ սպանությունը կատարվել էր նույն օրը՝ ժամը 15:00-17:00-ի սահմաններում: Մարդասպանը վիճաբանել էր իր զոհի հետ և սուր, ծակող-կտրող գործիքով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին` դեմքին, պարանոցին, կրծքավանդակին, ձեռքերին, ինչի հետևանքով կինը մահացել էր, իսկ մարդասպանը` փախել ոչ միայն դեպքի վայրից, այլև՝ հանրապետությունից:
Իրավապահներին, սակայն, հաջողվեց պարզել, որ սպանությունը կատարողը Երևանի բնակիչ Ռ.Հովհաննիսյանն էր: Նրան առաջադրվեց մեղադրանք և հայտարարվեց հետախուզում:
2014թ. մարտին Ռ.Հովհաննիսյանը հայտնաբերվեց, վերադարձվեց Հայաստան և կալանավորվեց:
Դրանից հետո արդեն վերսկսված նախաքննության ընթացքում ի հայտ եկան նոր հանգամանքներ:
Նախաքննությանը մոտ կանգնած աղբուներից «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ դեպքից հետո սպանվածի հարազատներն իրավապահներին հայտնել են, որ սպանության օրն իրենց տնից նաև գողություն է կատարվել: Մարդասպանը բնակարանից հափշտակել է 80.000 ՀՀ դրամ, 2 ոսկյա վզնոց, 1 ոսկյա շղթա և 2 ոսկյա մատանի:
Այս նոր հանգամանքների արդյունքում Ռ.Հովհաննիսյանին առաջադրվել է նոր մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այն է`շահադիտական դրդումներով, ծանրացնող հանգամանքով զուգորդված սպանություն կատարելու համար:
Ստացվում է, որ երիտասարդ կնոջը դաժանաբար սպանելու մոտիվացիան նրա ոսկեղենին ու տանը պահվող 80 000 դրամին տիրանալն է եղել: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Ռոբերտ Հովհաննիսյանն առաջադրված այս մեղադրանքում իրեն միայն մասնակի է մեղավոր ճանաչում և հրաժարվում է ցուցմունք տալ:
Հետաքրքրական մեկ այլ հանգամանք ևս. 2014թ. մարտին՝ կալանավորումից հետո, Ռ.Հովհաննիսյանը ենթարկվել էր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննությունների: Դրանց արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանի մոտ որևէ խրոնիկական հիվանդություն չէր հայտնաբերվել, նա ճանաչվել էր հոգեպես առողջ, այսինքն`մեղսունակ:
Սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նախաքննական մարմինը կասկածել է փորձաքննությունների այս եզրակացության իսկությանը, և հուլիսին որոշում է կայացվել՝ կրկնակի դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննություն իրականացնելու մասին: Ինչպես մեզ հայտնի դարձավ, այս նոր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Նշենք, որ Ռ.Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով և ավարտվում է նոյեմբերի 7-ին:
Իսկ նախաքննության ժամկետի ավարտը հոկտեմբերի 8-ն է: Փաստորեն մի քանի օրից այս դաժան սպանության գործի նախաքննությունը պետք է որ հասնի իր տրամաբանական հանգուցալուծմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել