ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կաշառքի չափի վերաբերյալ ստորադաս դատարանները հանգել են սխալ հետևության. Վճռաբեկ դատարանը բեկանել է 10/03/2014 17:18 | Քրեական խրոնիկոն
Ոստիկաններ Էդուարդ Զաքարյանի, Գևորգ Գևորգյանի և Վաղինակ Վարդանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ շորթմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը, առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանվել են և գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։
Վճռաբեկ դատարանն այս որոշումն ընդունել է՝ մասնակիորեն բավարարելով մեղադրող Արթուր Երիցյանի բողոքը. մեղադրողը խնդրում էր բեկանել առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի մարտի 25-ի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` Էդ.Զաքարյանին, Վ.Վարդանյանին և Գ.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով դատապարտելու համար, այսինքն՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու համար։
Ամբաստանյալներ Էդ.Զաքարյանին, Գ.Գևորգյանին և Վ.Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, առաջին ատյանի դատարանը, սակայն, դատավճռում գտել էր, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով պարզվել է, որ գործով տուժող Դավիթ Եդիգարյանի նախաձեռնած խոսակցության ընթացքում ամբաստանյալ, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը նրա հետ սակարկել է թմրանյութ օգտագործելու համար հնարավոր պատասխանատվությունից նրան զերծ պահելու համար անհրաժեշտ կաշառքի գումարի չափը` նշելով, որ, որպես կանոն, նման հարցը կարգավորվում է 5.000 ԱՄՆ դոլար կաշառքով, սակայն տվյալ դեպքում, հաշվի առնելով ընդհանուր ծանոթի` Գևորգ Մարտիրոսյանի առկայությունը՝ կարող է լուծվել 2-3.000 ԱՄՆ դոլարով։
Նույն զրույցի ընթացքում տուժող Դ.Եդիգարյանը գումարի առավելագույն չափի հետ չի համաձայնել, առաջարկել է ոչ ավել, քան 2.000 ԱՄՆ դոլար` պատճառաբանելով նման գումարի բացակայությունը։ Դրանից հետո գործով տուժող Դ.Եդիգարյանին ազատ արձակելու, պատասխանատվությունից զերծ պահելու նույն նպատակով ամբաստանյալ Էդ.Զաքարյանը 3.000 ԱՄՆ դոլար գումարի պահանջ է ներկայացրել նրա խնդրով հետաքրքրվող անձի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դ.Եդիգարյանին, ինչպես նաև՝ վերջինիս քրոջ նշանած, գործով վկա Խաչատուր Մանուկյանին։
Վերջինս պարտավորվել է 1-2 ժամվա ընթացքում հայթայթել այդ գումարը, սակայն մինչ հաջորդ օրն ընկած ժամանակահատվածում նրան և Դ.Եդիգարյանին հաջողվել է հավաքել միայն 400.000 ՀՀ դրամ գումար, ինչի մասին տեղեկացած ամբաստանյալ Էդ.Զաքարյանը, նախապես իրազեկելով օպերլիազոր Գ.Գևորգյանին և բաժանմունքի պետ Վ.Վարդանյանին, համաձայնել է որպես կաշառք ընդունել նաև այդ գումարը։
Դատարանի համոզմամբ՝ ամբաստանյալներին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներում և մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատված` սակարկությունների վերաբերյալ փաստական տվյալները չեն արտացոլվել, դրանց մասին փաստական տվյալների հիշատակումը կնպաստեր, ըստ առաջին ատյանի դատարանի, ամբաստանյալներին մեղսագրված արարքի ճիշտ որակմանը:
Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` առաջին ատյանի դատարանը հանգել է իրավաչափ հետևության այն մասին, որ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու մասով ամբաստանյալներ Էդուարդ Զաքարյանին, Գևորգ Գևորգյանին և Վաղինակ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, վերջիններս քրեական պատասխանատվության ենթակա են՝ նախնական համաձայնության գալով, շորթմամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կաշառքի չափի վերաբերյալ ստորադաս դատարանները հանգել են սխալ հետևության: Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը փաստական տվյալները պատշաճ գնահատականի չեն արժանացրել, այլ ապացույցների բավարար համակցությամբ չեն հերքել դրանք և այդ պայմաններում հաստատված են համարել Էդ.Զաքարյանի, Գ.Գևորգյանի և Վ.Վարդանյանի կողմից խոշոր չափերով` 2.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ ներկայացրած պահանջը:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ առանձնապես խոշոր չափերով կաշառքի վերաբերյալ ամբաստանյալների ներկայացրած պահանջն իրական չի եղել, հիմնավորված չեն։ Կաշառքի պահանջը, ըստ Վճռաբեկ դատարանի, եղել է իրական, մասնավորապես՝ արտահայտվել է այնպիսի եղանակով, որ տուժողի մոտ կասկած չի առաջացել, որ պաշտոնատար անձն իր կամ այլ անձի օգտին կարող է համապատասխան գործողությունը (անգործությունը) կատարել միայն ներկայացված պահանջն ի կատար ածելու դեպքում, ներկայացված պահանջը մի քանի անգամ վերահաստատվել է, ինչը վկայում է դրա նպատակաուղղվածության և ինտենսիվության մասին։
Հետևաբար, ամբաստանյալներ Էդ.Զաքարյանի, Գ.Գևորգյանի և Վ.Վարդանյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետից 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով վերաորակելու մասին որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից