ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի աղմկահարույց գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպանը բացարկ հայտնեց դատարանին 10/02/2014 12:58 | Քրեական խրոնիկոն
Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուղաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործով նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանին:
Հայկ Ալումյանն արձանագրեց, որ դատավորը բնակվում ու աշխատում է Սյունիքի մարզում, որի մարզպետ է նշանակվել գործով տուժող Լորետա Բարսեղյանի ամուսինը:
Ի դեպ, Հայկ Ալումյանն ընդգծեց, որ տուժող բառն ասում է չակերտների մեջ: Ըստ պաշտպանի՝ բացառված չէ, որ դատավորն ունենա, օրինակ, շինարարության թույլտվություն ստանալու կամ նրա ընտանիքի անդամները մարզային ենթակայության որևէ հիմնարկում՝ մանկապարտեզ, դպրոց, հիվանդանոց և այլն, աշխատանքի անցնելու խնդիր ունենան, և այդպիսով հայտնվեն տուժողի ամուսնու իրավասության ներքո:
Այս հանգամանքն առնվազն անկողմակալ դիտորդի մոտ կարող են կասկածներ առաջացնել դատարանի անկողմնակալության հարցում:
Ինքնաբացարկն ընդունելու համար Հայկ Ալումյանի ներկայացրած նոր հիմքը Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնում վերանշանակվելու առիթով նրան մարզպետարանի աշխատակիցներին ներկայացնելու արարողությանը մարզպետի հայտարարությունն է:
Ըստ այդմ, մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլորից և նշել, որ չորս սյուները՝ կայազորը, Ազգային անվտանգության ծառայությունը, դատախազը, դատարանի նախագահն ու ոստիկանապետը, այսուհետ ևս միասին կհամագործակցեն ի շահ Սյունիքի մարզի ու պետության:
Հայկ Ալումյանն ընդգծեց, որ դատարան ասելով՝ մարզպետը նկատի է ունեցել համակարգը, որի մաս է կազմում նաև նախագահող դատավորը:
Միայն այն, որ մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ոստիկանությունը չի կարողանում բերման ենթարկել դատարան, համագործակցության արգասիքներից մեկն է:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ Տիգրան Խաչատրյանը ճանապարհին է և կներկայանա դատարան:
Մեղադրող Կարեն Հարությունյանը չհամաձայնեց դատարանի վրա մարզպետարանի ու մարզպետի հնարավոր ներգործության մտքի հետ՝ ընդգծելով, որ դատարանն առաջնորդվում է օրենսդրությամբ, իսկ անկողմակալ դիտորդի մոտ դատարանի անկողմանակալության կասկածների վերաբերյալ հարցը թողեց դատարանի հայեցողությանը: Նույնպիսի դիրքորոշում հայտնեց նաև Ռուբեն Սահակյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ