ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի աղմկահարույց գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը լքեց դատարանի դահլիճը 10/02/2014 14:42 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դատարանն այսօր մերժեց Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուղաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ դատարանի ինքնաբացարկ հայտնելու մասին:
Ըստ պաշտպանի՝ նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանը բնակվում ու աշխատում է Սյունիքի մարզում, որի մարզպետ է նշանակվել գործով տուժող Լորետա Բարսեղյանի ամուսինը:
Ուստի՝ բացառված չէ, որ դատավորն ունենա, օրինակ, շինարարության թույլտվություն ստանալու կամ նրա ընտանիքի անդամները մարզային ենթակայության որևէ հիմնարկում՝ մանկապարտեզ, դպրոց, հիվանդանոց և այլն, աշխատանքի անցնելու խնդիր ունենան, և այդպիսով հայտնվեն տուժողի ամուսնու իրավասության ներքո: Այս հանգամանքը առնվազն անկախ դիտորդի մոտ կարող են կասկածներ առաջացնել դատարանի անկողմնակալության ու անաչառության հարցում:
Ինքնաբացարկն ընդունելու համար Հայկ Ալումյանի ներկայացրած նոր հիմքը Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնում վերանշանակվելու առիթով նրան մարզպետարանի աշխատակիցներին ներկայացնելու արարողությանը մարզպետի հայտարարությունն է:
Ըստ այդմ, մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլորից և նշել, որ չորս սյուները՝ կայազորը, Ազգային անվտանգության ծառայությունը, դատախազը, դատարանի նախագահն ու ոստիկանապետն այսուհետ ևս միասին կհամագործակցեն՝ ի շահ Սյունիքի մարզի ու պետության:
Հայկ Ալումյանն ընդգծեց, որ դատարան ասելով՝ մարզպետը նկատի է ունեցել համակարգը, որի մաս է կազմում նաև նախագահող դատավորը: Միայն այն, որ մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ոստիկանությունը չի կարողանում բերման ենթարկել դատարան, համագործակցության արգասիքներից մեկն է:
Դատարանի որոշման հրապարակումից հետո Հայկ Ալումյանը տարակուսանք հայտնեց որոշման մեջ առկա այն պնդման կապակցությամբ, թե «բացարկը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվել»:
Պաշտպանն ընդգծեց, որ ինքն առաջարկում էր ներկայացնել մարզպետի վերոհիշյալ հայտարարության տեսագրությունը, սակայն դատարանն այն չընդունեց՝ նշելով, որ ինքը մամուլից ծանոթ է դրան:
Պաշտպանն առարկեց դատարանի գործողությունների դեմ: Այն հանգամանքը, ըստ Հայկ Ալումյանի, որ մարզպետի որդուն՝ գործով վկա Տիգրան Խաչատրյանին, չեն կարողանում բերման ենթարկել դատարան, իսկ մարզպետի մյուս որդու՝ Տրդատի ներկայության մասին նիստերի քարտուղարը հայտարարում է՝ հիմնվելով սոսկ տուժող Լորետա Բարսեղյանի ասածի վրա, վկայում է այն մասին, որ դատարանը չի կարող անկողմնակալ ու անաչառ լինել այս գործով, քիչ թե շատ արդարացի ու օբյեկտիվ քննություն կատարել:
Հայկ Ալումյանը հայտարարեց նաև, որ այս գործով իր մասնագիտական պարտականությունները կատարելիս պաշտպանն ինքը նույնպես իրեն ապահով վիճակում չի զգում, հայտնի են բազմաթիվ միջադեպեր մարզպետի մասնակցությամբ:
«Ես այս դատավարությունում չեմ կարող պատշաճ որակի ծառայություններ մատուցել»,- ասաց Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ ինքը ստիպված է լքել դատավարության նիստերի դահլիճը, «եթե սա կարելի է դատավարություն համարել»:
Դատարանն իր հերթին պարզաբանեց, որ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել է Տիգրան Խաչատրյանի ներկայությունն ապահովելու համար. կայացվել է բերման ենթարկելու որոշում, ապա հանձնարարվել է ոստիկաններին ապահովել դատարանի որոշման կատարումը:
Դատարանը նաև տեղում՝ իր նիստերի քարտուղարից, պարզեց, որ իրոք վերջինս Տրդատ Խաչատրյանի ներկայության մասին տեղեկացել է նրա մորից՝ Լորետա Բարսեղյանից:
Հայկ Ալումյանը, այնուամենայնիվ, լքեց նիստերի դահլիճը, դատարանն էլ հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատավարությունից պաշտպանին հեռացնելու հարցը քննելու համար:
Մեղադրանքի կողմում հանդես եկող փաստաբան Ռուբեն Սահակյանն իր զորակցությունը հայտնեց Հայկ Ալումյանին՝ հայտարարելով, որ դատարանը տվյալ դեպքում չի կարող կայացնել դատավարությունից պաշտպանին հեռացնելու որոշում, դատական նիստը պետք է հետաձգվի:
Դատական նիստն ընդմիջվեց:
Դատարանը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց որոշումը՝ դատական նիստը հետաձգելու մասին, հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից