ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում 10/02/2014 14:33 | ԼՐԱՀՈՍ
Այսօր ԵԽԽՎ-ն հրատապ կարգով քննարկել է «Մարդկության դեմ սպառնալիքը՝ առաջացած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից. բռնությունը քրիստոնեաների, ինչպես նաեւ կրոնական ու էթնիկ այլ համայնքների հանդեպ» թեմայով զեկույցը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հյուսիսային Իրաքում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմց եզդիների հանդեպ իրականացվող ցեղասպանության մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանը կանգնեցնել 21-րդ դարի նորագույն ցեղասպանությունը.՝ «Պիտի անել հնարավորը՝ այս անմարդկային ցեղասպանությունը կանգենցնելու, սովի մատնված փախստականներին օգնելու համար: 100 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը եւ ես շատ լավ գիտեմ, թե ի±նչ է նշանակում միջազգային հանրության լռությունն ու անգործությունը»,- ասել է ԲՀԿ պատգամավորը:
Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասել է.
Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ
«Այն, ինչ կատարվում է այսօր Հյուսիսային Իրաքում, այլ կերպ, քան ցեղասպանություն՝ բնորոշել հնարավոր չէ£ Անգամ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր պատկերացնել, որ 21-րդ դարում հնարավոր են նման վայրագություններ: «Իսլամիստական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը Իրաքի հյուսիսում իրական ցեղասպանություն է իրականացնում. հողին են հավասարեցվում եզդիների եւ քրդերի տները, գնդակահարվում, մորթվում են բոլոր այն եզդիները, ովքեր չեն համաձայնում կրոնափոխ լինել:
Ծայրահեղականների կարգախոսն է՝ «Իսլամ, կամ մահ»: Հայտնի են հարյուրավոր դեպքեր, երբ երեխաներին ողջ-ողջ թաղել են մոր աչքի առաջ, իսկ մայրերին բռնաբարել ու սպանել երեխաների աչքի առաջ: Հազարավոր եզդիների, հատկապես կանանց ու երեխաների, անարգելուց հետո, վաճառում են որպես ստրուկ: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ «Իսլամիստական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից անարգանքի ենթարկված կանայք, վերադառնալով Սինջար լեռան վրա գտնվող փախստականների ճամբարը, իրենց հայրենակիցներին խնդրել են սպանել իրենց:
Ու երբ վերջիններս հրաժարվել են, աղջիկներն ինքնասպանություն են գործել՝ նետվելով ժայռից: Հազարավոր եզդի փախստականներ մահանում են սովից եւ ջրի պակասից:
Այս ամենը զարհուրելի է եւ այս ամենը տեղի է ունենում այսօր, ողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ: Ինչպիսի՞ հրեշ պետք է լինել՝ մանկահասակ երեխաների ողջ-ողջ թաղելու համար: Ինչպիսի՞ հրեշ պետք է լինել՝ իր մասնագիտական պարտականությունը կատարող ամերիկացի լրագրողին հրապարակային գլխատելու համար:
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, «Իսլամական պետության» ծայրահեղականները ականապատել ու պայթեցրել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի՝ Սիրիայի Դեր Զորի Սուրբ Նահատակաց հայկական եկեղեցին:
Ինձ համար, որպես հայի, այսօր այս ամենի մասին խոսելը կրկնակի ցավ է, որովհետեւ հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իմ 1.5 միլիոն հայրենակիցներ տեղահանվեցին ու ենթարկվեցին ցեղասպանության: 100 տարի առաջ նույն կերպ օսմանական հրեշները ողջ-ողջ թաղում էին երեխաների ու հղի կանանց, սպանում, ավիրում եւ թալանում: Մենք պիտի թույլ չտանք, որպեսզի պատմությունը կրկնվի:
Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բացի դատապարտող հայտարարություններից, հստակ քայլեր ձեռնարկվեն պատժելու ահաբեկիչ իսլամիստներին ու նրանց հովանավոր երկրներին, որոնք հետեւողականորեն շարունակում են զենք ու գումար մատակարարել ահաբեկիչներին:
Պիտի անել հնարավորը՝ այս անմարդկային ցեղասպանությունը կանգենցնելու, սովի մատնված փախստականներին օգնելու համար: 100 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը եւ ես շատ լավ գիտեմ, թե ի՞նչ է նշանակում միջազգային հանրության լռությունն ու անգործությունը»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ