ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ջրծաղիկի գործով մեղադրողը կաշկանդված է. Պաշտպան 10/01/2014 14:15 | Քրեական խրոնիկոն
2011թ. բանակում զինծառայող Հայկ Խաչատրյանի՝ ջրծաղիկից մահանալու գործով այսօրվա դատական նիստում դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ դատարան հրավիրել և հարցաքննել կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը մասնակցած 4 անձանց:
Ըստ մեղադրողի կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ որոշակի հարցերի պատասխանները տրվել են թերի, ուստի՝ մեղադրողը միջնորդեց դատարան հրավիրել հանձնաժողովային փորձագետների՝ 2 վարակաբանի և 2 վիրաբույժի:
Պաշտպանական կողմն առարկեց մեղադրողի միջնորդության դեմ:
Ամբաստանյալ Մինաս Մկրտչյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում նշանակվել են մի շարք փորձաքննություններ և սույն փորձաքննության եզրակացությունը համադրելով մյուս 2 փորձաքննությունների եզրակացությունների հետ՝ պաշտպանական կողմը գտնում է, որ որևէ շեղում չի եղել նախկինում տրված եզրակացություններից և բոլոր այն հարցերը, որոնք առաջ է քաշում մեղադրողը, այդ հարցերի պատասխանները տրվել են և նորից փորձագետներին հրավիրելը և հարցաքննելը գործի շահերից և ողջամտության ժամկետներից չի բխում:
Պաշտպանը հավելեց, որ դատարանում հարցաքննված փորձագետ Մելանյա Շմավոնյանը նշել է, որ որևէ կերպ հնարավոր չի եղել կանխել այդ հիվանդության ելքը:
Ավելին, ամբաստանյալների գործողությունները որևէ պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան հետ:
Ըստ ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Լևոն Պողոսյանի էլ մեղադրողը պետք է մեկ միջնորդություն կատարեր և հրաժարվեր մեղադրանքից: Պաշտպանը գտնում է, որ մեղադրողը կաշկանդված է և չի կարողանում ինքնուրույն ներկայացնել այդ մեղադրանքից հրաժարվելու միջնորդությունը:
Ի պատասխան պաշտպանի հայտարարությանը՝ մեղադրողը նշեց, որ բացարձակապես կաշկանդված չէ և ենթարկվում է միայն օրենքին և օրենքի սահմաններից դուրս չի գալիս:
Այնուամենայնիվ դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը: Հիշեցնենք, որ փորձագետներին առաջադրվել էին շուրջ 42 հարցեր:
Մասնավորապես, ըստ փորձագետների եզրակացության՝ Ջրծաղիկի ախտորոշվելուց հետո տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները կազմակերպվել են, սակայն նոր աշխատանիշներ ի հայտ գալուց հետո՝ սուր ցավեր որովայնում, որոշվել է թողնել հիվանդին հոսպիտալում՝ վիրաբույժի հսկողության տակ, քանի որ հոսպիտալը հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր, իսկ «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը»՝ մոնոպրոֆիլ:
Հարցին, թե մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանին «Նորք» մասնագիտացված կլինիկա մեկ օր ժամկետով տեղափոխելը կասեցնելը, նպաստե՞լ է հիվանդության զարգացմանը և հիվանդի մահվանը, եթե՝ այո, ապա՝ ինչո՞վ, փորձագետները պատասխանել են, որ ուշացում չի եղել, հիվանդը գտնվել է հսկողության տակ, բազմապրոֆիլ հիվանդանոցում:
Հնարավո՞ր էր՝ կոնկրետ դեպքում առավել վաղ կանխատեսել, ախտորոշել և կանխել ջրծաղիկի վիսցերալ ձևի զարգացումը հարցին էլ տրվել է պատասխան, որ հնարավոր չէր կանխատեսել, ախտորոշել և կանխել ջրծաղիկի վիսցերալ ձևի զարգացումը, քանի որ հիվանդությունն ընթացել է կայծակնային:
Հիվանդի հոսպիտալում պահվելու դեպքում վիրաբուժական հետազոտության հետ համակցված հակավիրուսային և դեզինտոքսիկացիոն բուժում պե՞տք է շարունակվեր թե՝ ոչ և ի՞նչ ծավալով, ու՞մ պարտականության մեջ էր մտնում նշված թերապիայի կազմակերպումը, վիրաբուժական հետազոտության ընթացքում ինչպիսի՞ բացթողումներ են թույլ տվել բաժանմունքի վարիչ Մինաս Մկրտչյանը, հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը և վիրաբույժները, հարցին էլ փորձագետները պատասխանել են, որ ըստ հիվանդության պատմության տվյալների՝ ջրծաղիկի բուժման համար սպեցիֆիկ հակավիրուսային բուժման կարիք չի եղել, իսկ դեզինտոքսիկացիոն բուժում հիվանդն ստացել է:
Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի կողմից բացթողումներ չկան:
Եթե նույնիսկ մինչև 29.12.2011թ. Հայկ Խաչատրյանը ստանար հակավիրուսային դեղորայքի ներարկում, հնարավոր չէր լինի կանխել ջրծաղիկի վիսցերալ կայծակնային ձևի զարգացումը: Մահվան ելքը ջրծաղիկի վիսցերալ ձևի ժամանակ անխուսափելի է:
Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
- 11/24/2024 10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից