ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը պատասխանել է «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ-ին 10/01/2014 11:24 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմը պատասխանել է «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ-ի հարցմանը:
Պատասխանում մասնավորապես ասվում է.
«Հայտնում ենք, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 02-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգով ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ՝ Կարգ) հստակ սահմանված է մրցույթի միայն հարցազրույցի
փուլին զանգվածային լրատվության միջոցների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցության հնարավորություն, ընդ որում նշված գործընթացը ենթակա է կանոնակարգման Հանձնաժողովի կողմից սահմանված Այսպես՝ որպես մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցության կարգավորում, Կարգով սահմանված է հարցազրույցի օրից առնվազն երկու օր առաջ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին
համապատասխան դիմում ներկայացնելու ընթացակարգը, որի վերաբերյալ մանրամասները համաձայն նույն կարգի ենթակա են հրապարակման մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը հրապարկելու հետ միասին հրապարակվող՝ հարցարզրույցի անցկացման օրը, ժամը եւ վայրը պարունակող ծանուցմամբ:
Հարկ է նշել, որ առ 29.09.2014 թ. որեւէ զանգվածային լրատվության միջոց կամ հասարակական կազմակերպություն չի ներկայացրել պահանջ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ փաստաթղթեր ներկայացրած հավակնորդների վերաբերյալ վարվող գրանցամատյանին ծանոթանալու վերաբերյալ:
Ինչ վերաբերվում է «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ կողմից «մրցույթի բոլոր փուլերի նկատմամբ դիտարկում իրականացնելու համար հավատարմագիր տրամադրելու» վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացված դիմումին ապա հարկ է նշել, որ նման գործընթաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցույթը կանոնակարգող որեւէ կարգով սահմանված չէ:
Սա տրամաբանական է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներին եւ հասարակական կազմակերպություններին ուղղված հարցազրույցին մասնակցելու ընթացակարգը եւ պայմանները պարունակող ծանուցման տեքստը ենթակա են հաստատման միայն հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերի ստուգման շրջանակներում անցկացվող Հանձնաժողովի նիստին:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ Հանձնաժողովի հիշյալ նիստին որեւէ կազմակերպությանը կամ ԶԼՄ-ին մասնակցելու հավատարմագիր տրամադրելը դրա ընթացակարգի կանոնակարգված եւ հրապարակված չլինելու պարագայում կհանդիսանար կամայական մոտեցում եւ դրանով իսկ կխախտվեին այլ հասարակական կազմակերպությունների կամ զանգվածային լրատվության միջոցների
ներկայացուցիչների իրավունքները:
Հարկ է նաեւ անդրադառնալ մամուլում մրցույթին մասնակցելու հավակնորդների քանակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությանը:
Այս կապակցությամբ ուշադրության է արժանի այն փաստը, որ մրցույթին մասնակցելու նպատակով համապատասխան դիմում ներկայացնելու համար սահմանված է եղել 20-օրյա ժամկետ, որի ավարտից հետո արդեն իսկ դիմած անձինք ունեին հնարավորություն 3-օրյա ժամկետում վերացնել փաստաթղթերի թերությունները:
Այս պարագայում առնվազն անհասկանալի է եւ նպատակների տեսակետից խիստ կասկածելի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Հանձնաժողովի գործունեության ապահովման շրջանակներում իրականացվող գործունեության նկատմամբ որեւէ անվստահությունը այն պարագայում, երբ մրցույթի մասնակցության առաջին դիմումը ներկայացվել է միայն 22.09.2014 թվականին, այսինքն մրցույթի հրապարակման պահից 18 օր անց, իսկ դիմած անձանց քանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընթացակարգի թափանցիկությունը եւ հրապարակայնությունն ապահովելու նպատակով, ժամանակ առ ժամանակ՝ ելնելով մասնակիցների քանակի փոփոխությունից, հրապարակվել է:
Հարկ է նաեւ նշել, որ մասնակիցների քանակի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է ոչ կանոնավոր, ինչը պայմանավորված էր եւ՛ հետագայում անձամբ ներկայանալու պայմանով էլեկտրոնային փոստով հավակնորդների կողմից դիմումներ ներկայացնելու, եւ՛ փաստաթղթերը փոստային ծառայության միջոցով ՀՀ արդարադատության նախարարության քարտուղարություն մուտքագրվելու Անդրադառնալով հավակնորդների գրանցամատյանը դիտարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացված դիմումներին եւ ս.թ. սեպտեմբերի 24-ի ժամը 18.00-ից հետո ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից դիմումներ ստանալու վերաբերյալ ենթադրություններին՝ հայտնում ենք, որ հավակնորդների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող գրանցամատյանը դիտարկելու մասին դիմում ՀՀ արդարադատության նախարարություն է մուտքագրվել միայն 29.09.2014 թվականին «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ-ի կողմից եւ 30.09.2014 թվականին մեկ ԶԼՄ Ինչ վերաբերվում է սահմանված 20 օրյա ժամկետի ավարտից հետո ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից փաստաթղթեր ընդունելու վերաբերյալ հայտարարությանը՝ հարկ է նշել, որ նույն «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող մրցույթի հավակնորդներից մեկը անձամբ ներկա է գտնվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում եւ ծանոթացել է ինչպես գրանցամատյանին, այնպես էլ աշխատակազմի գործունեությանը: Նման պայմաններում, բնականաբար, վերջինս չէր կարող տեղեկացված լինել էլեկտրոնային փոստով ներկայացված դիմումի կամ փոստային ծառայության միջոցով ՀՀ արդարադատության նախարարության քարտուղարություն մուտքագրված փաստաթղթերի փաթեթի առկայության մասին, ինչը հնարավոր է տեղիք է տվել վերջինիս ենթադրելու, որ ինքը հանդիսանում է մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրած վերջին դիմումատուն:
Հաշվի առնելով մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակի Հանձնաժողովի կողմից հաստատված լինելու հանգամանքը, ինչպես նաեւ նպատակ ունենալով ապահովել մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը՝ հայտնում ենք, որ մրցույթին մասնակցելու նպատակով դիմում ներկայացրած բոլոր հավակնորդների վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաեւ գրանցամատյանը հասու են ծանոթացման համար եւ համապատասխան հասարակական կազմակերպությունները եւ զանգվածային լրատվության միջոցները նախապես ծանուցման պայմաններում կարող են ծանոթանալ բոլոր փաստաթղթերին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից