ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաղորդում հանցագործության մասին. Պահանջում են քրեական գործ՝ Վաղարշ Աբրահամյանի նկատմամբ 10/01/2014 16:47 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին` «Ոսկու շուկայի» տնօրեն Վաղարշ Աբրահամյանի արարքին պատշաճ որակում տալու և իրավասության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում` քրեական գործ հարուցելու պահանջով։
Հիշեցնենք՝ այսօրվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքի դեմ բողոքող մանր ու միջին գործարարների շարքերում են նաև այս շուկայի տարածքում առևտուր անող վաճառականները: Դա դուր չէր եկել շուկայի սեփականատիրոջը, և նա սեպտեմբերի 25-ին, շրջելով շուկայի սրահում, իր օգնականներին հրահանգել էր «դուրս շպրտել» այն սեղանները, որոնց առջև այդ պահին առևտրականներ կանգնած չէին։
Իսկ դրանից հետո՝ լրագրողի հետ զրույցում, Վաղարշ Աբրահամյանը չէր հերքել, որ իր գործողությունները կապված են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ ոսկու շուկայի աշխատակցիների բողոքի ցույցին մասնակցելու հետ։
«Հիմա շրջում ենք շուկայում, որ տեսնենք՝ ով չի էկել, որ կարգի հրավիրենք»,- ասել էր նա՝ հավելելով, որ «միջոցներ են ձեռնարկում», որպեսզի Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցողները հետ գան, իսկ չգալու դեպքում սպառնում է «իրենց տեղերը տալ ուրիշին»։
Ոսկու շուկայի սեփականատիրոջ այս պահվածքը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն որակում է որպես մարդու հիմնարար իրավունքների՝ ազատ արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքների, կոպիտ խախտում:
«ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածը սահմանում է. «Oրինական հավաքներ անցկացնելուն խոչընդոտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու համար՝ կախված քաղաքական կամ այլ հայացքներից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին: Գտնում ենք, որ արարքում առկա է նաև հայացքներն արտահայտելու հիման վրա խտրականության տարրը»,- ասված է Գևորգ Կոստանյանին և Վլադիմիր Գասպարյանին կազմակերպության ուղղած հաղորդման մեջ:
Թե որքանո՞վ այս հաղորդումը հիմք կհանդիսանա՝ Վաղարշ Աբրահամյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար, պարզ կդառնա ապագայում, իսկ մինչ այդ պարզապես հիշեցնենք, որ ոստիկանությունն արդեն այս հարցին առիթ ունեցել է անդրադառնալու` հայտարարելով, որ գործ չի հարուցվել, քանի որ հանցագործության մասին հաղորդում չի ստացվել։
Ի դեպ, նույն պատճառաբանությամբ խնդրին չի անդրադարձել նաև ՄԻՊ-ը` հայտնելով, որ վաճառականներից և ոչ ոք շուկայի տնօրենի արաքների մասին բողոք չի ներկայացրել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ