ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրիկ Խաչատրյանին վարչապետն անձամբ է առաջարկել 10/01/2014 18:05 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելու հարցին` հայտարարելով, որ իր մոտ Ոստիկանությունից ստացված տեղեկանք կա նրա երեք դատվածությունների մասին:
«Բայց փաստորեն ձեր կառավարության հետ աշխատելով՝ ռեցիդիվիստները կարող են վերապատրաստվել: Էսօր բացեցի Սյունիքի մարզպետարանի կայքը, կարդացի նրա պաշտոնական կենսագրությունը: Երեք անգամ դատված մարդը ձեր բարձրաշխարհիկ կառավարության հետ շփվելուց հետո գիտական աշխատանք է ներկայացրել և պատմափիլիսոփայական դոկտորի գիտական աստիճան է ստացել: Հանցագործներին տանում եք կառավարություն, մի քանի տարում ռեցիդիվիստից դոկտոր-պորֆեսորի են վերածվում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` չհամաձայնելով նրա տված որակումներին:
«Սուրիկ Խաչատրյանին ես ինքս եմ առաջարկել մարզպետի պաշտոնում՝ հաշվի առնելով իր տարածքային կառավարման մարմիններում ունեցած փորձը: Համոզված եմ, որ լավ է աշխատելու, նաև հաշվի եմ առել սյունեցիների առաջարկը: Ես բազմաթիվ զանգեր ու առաջարկներ եմ ստացել, հաշվի եմ առել սյունեցիների մեծամասնության կարծիքը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, իր խոսքում վարչապետը շփոթվեց և մարզպետի փոխորեն Սուրիկ Խաչատրյանին «վարչապետ» անվանեց:
Այս հարցի վերաբերյալ հայտարարություն արեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարեց, որ գողական աշխարհից տեղեկացել է, որ մարզպետի աթոռի համար մրցույթ է հայտարարվել, բայց Սուրիկ Խաչատրյանը 47 միլիոն դոլար կաշառք է տվել՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատգամավորի հայտարարությունից զայրացավ և ասաց. «Մարզպետին նշանակում է կառավարությունը, և որևէ մրցույթ չի անցկացվել: Ես ,օգտվելով առիթից, ուզում եմ ասեմ, որ կոռեկտ չեմ համարում, երբ պատգամավորները գնում են միտինգների, հայհոյում երկրի ղեկավարներին: Հարկավոր է նման լկտի պատգամավորներին կարգի հրավիրել: Հերիք է վիրավորել, ես չգիտեմ՝ էդ ի՞նչ նամակ է, ո՞վ է փոխանցել ձեզ, ինչի՞ մասին եք խոսում:
Ես գտնում եմ, որ նման թեմաները պետք է լինեն չափի մեջ: Նման որևէ միջոց չի ազդելու կառավարության գործունեության վրա: Ամեն մարդ ինչ-որ գործողություն է սահմանում, իր չափն ու մակարդակն է ցույց տալիս, տիկին Փոստանջյան, եղեք չափի մեջ: Ուզում եմ բոլոր պատգամավորներին չափի մեջ հրավիրել, եթե չէ, մենք բազմաթիվ չափանիշներով կարող ենք օպոնենտ հանդիսանալ նման պատգամավորներին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ