Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»

Ջրծաղիկի գործով մեղադրողը կաշկանդված է. Պաշտպան 10/01/2014   14:15  |  Քրեական խրոնիկոն


2011թ. բանակում զինծառայող Հայկ Խաչատրյանի՝ ջրծաղիկից մահանալու գործով այսօրվա դատական նիստում դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ դատարան հրավիրել և հարցաքննել կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը մասնակցած 4 անձանց:

Ըստ մեղադրողի կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ որոշակի հարցերի պատասխանները տրվել են թերի, ուստի՝ մեղադրողը միջնորդեց դատարան հրավիրել հանձնաժողովային փորձագետների՝ 2 վարակաբանի և 2 վիրաբույժի:
Պաշտպանական կողմն առարկեց մեղադրողի միջնորդության դեմ:

Ամբաստանյալ Մինաս Մկրտչյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում նշանակվել են մի շարք փորձաքննություններ և սույն փորձաքննության եզրակացությունը համադրելով մյուս 2 փորձաքննությունների եզրակացությունների հետ՝ պաշտպանական կողմը գտնում է, որ որևէ շեղում չի եղել նախկինում տրված եզրակացություններից և բոլոր այն հարցերը, որոնք առաջ է քաշում մեղադրողը, այդ հարցերի պատասխանները տրվել են և նորից փորձագետներին հրավիրելը և հարցաքննելը գործի շահերից և ողջամտության ժամկետներից չի բխում:

Պաշտպանը հավելեց, որ դատարանում հարցաքննված փորձագետ Մելանյա Շմավոնյանը նշել է, որ որևէ կերպ հնարավոր չի եղել կանխել այդ հիվանդության ելքը:

Ավելին, ամբաստանյալների գործողությունները որևէ պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան հետ:

Ըստ ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Լևոն Պողոսյանի էլ մեղադրողը պետք է մեկ միջնորդություն կատարեր և հրաժարվեր մեղադրանքից: Պաշտպանը գտնում է, որ մեղադրողը կաշկանդված է և չի կարողանում ինքնուրույն ներկայացնել այդ մեղադրանքից հրաժարվելու միջնորդությունը:

Ի պատասխան պաշտպանի հայտարարությանը՝ մեղադրողը նշեց, որ բացարձակապես կաշկանդված չէ և ենթարկվում է միայն օրենքին և օրենքի սահմաններից դուրս չի գալիս:

Այնուամենայնիվ դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը: Հիշեցնենք, որ փորձագետներին առաջադրվել էին շուրջ 42 հարցեր:

Մասնավորապես, ըստ փորձագետների եզրակացության՝ Ջրծաղիկի ախտորոշվելուց հետո տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր  միջոցառումները կազմակերպվել են, սակայն նոր աշխատանիշներ ի հայտ գալուց հետո՝ սուր ցավեր որովայնում, որոշվել է թողնել հիվանդին հոսպիտալում՝ վիրաբույժի հսկողության տակ, քանի որ հոսպիտալը հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր, իսկ «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը»՝ մոնոպրոֆիլ:

Հարցին, թե մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանին «Նորք» մասնագիտացված կլինիկա մեկ օր ժամկետով տեղափոխելը կասեցնելը,  նպաստե՞լ է հիվանդության զարգացմանը և հիվանդի մահվանը, եթե՝ այո, ապա՝ ինչո՞վ, փորձագետները պատասխանել են, որ ուշացում չի եղել, հիվանդը գտնվել է հսկողության տակ, բազմապրոֆիլ հիվանդանոցում:

Հնարավո՞ր էր՝ կոնկրետ դեպքում առավել վաղ կանխատեսել, ախտորոշել և կանխել ջրծաղիկի վիսցերալ ձևի զարգացումը հարցին էլ տրվել է պատասխան, որ հնարավոր չէր կանխատեսել, ախտորոշել և կանխել ջրծաղիկի վիսցերալ ձևի զարգացումը, քանի որ հիվանդությունն ընթացել է կայծակնային:

Հիվանդի հոսպիտալում պահվելու դեպքում վիրաբուժական հետազոտության հետ համակցված հակավիրուսային և դեզինտոքսիկացիոն բուժում պե՞տք է շարունակվեր թե՝ ոչ և ի՞նչ ծավալով, ու՞մ պարտականության մեջ էր մտնում նշված թերապիայի կազմակերպումը, վիրաբուժական հետազոտության ընթացքում ինչպիսի՞ բացթողումներ են թույլ տվել բաժանմունքի վարիչ Մինաս Մկրտչյանը, հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը և վիրաբույժները, հարցին էլ փորձագետները պատասխանել են, որ ըստ հիվանդության պատմության տվյալների՝ ջրծաղիկի բուժման համար սպեցիֆիկ հակավիրուսային բուժման կարիք չի եղել, իսկ դեզինտոքսիկացիոն բուժում հիվանդն ստացել է:

Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի կողմից բացթողումներ չկան:

Եթե նույնիսկ մինչև 29.12.2011թ. Հայկ Խաչատրյանը ստանար հակավիրուսային դեղորայքի ներարկում, հնարավոր չէր լինի կանխել ջրծաղիկի վիսցերալ կայծակնային ձևի զարգացումը: Մահվան ելքը ջրծաղիկի վիսցերալ ձևի ժամանակ անխուսափելի է:

Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին:


 


Հարակից հրապարակումներ`

15:02 18/09/2014  |  Քրեական խրոնիկոնՋրծաղիկի գործով կողմերին ժամանակ տրամադրվեց՝ լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալու համար
17:59 25/03/2014  |  Քրեական խրոնիկոնՋրծաղիկի գործով դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով
18:13 14/03/2014  |  Քրեական խրոնիկոնՋրծաղիկի գործով տուժող կողմը դատարանից պահանջում է իրավական գնահատական տալ մի շարք հարցերին
14:23 28/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՋրծաղիկից զինծառայողի մահվան գործով ամբաստանյալները հրաժարվեցին համաներումից
14:08 17/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՋրծաղիկից մահացած զինվորի գործով տուժող կողմը բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում
14:40 15/01/2014  |  Քրեական խրոնիկոնՋրծաղիկի գործով դատական նիստն այս անգամ ևս հետաձգվեց
20:06 16/12/2013  |  Քրեական խրոնիկոնՋրծաղիկի գործով դատաքննությունը կվերսկսվի
13:24 05/12/2013  |  Քրեական խրոնիկոնՄահանալը զինվորի ճակատագի՞րն էր
18:10 11/11/2013  |  ԼՐԱՀՈՍԿհարցաքննվի երկրի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը

Արխիվ

[]