ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուժողը խոշտանգվել է՝ պնդում են տուժող ու պաշտպանական կողմերը 09/30/2014 22:53 | Քրեական խրոնիկոն
Կաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետի ու նույն բաժանմունքի աշխատակցի դեմ գործով հաջորդ դատական նիստում կհարցաքննվի գործով տուժողի դատաբժշկական փորձաքննություն կատարած փորձագետը: Այսպիսով դատարանը բավարարեց պաշտպանական կողմի, մասնավորապես, ՀՀ ԱՆ վերոհիշյալ բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը:
Տուժողը դատարանում բազմաթիվ անգամ պնդել է ու շարունակում է պնդել, որ նախաքննության ընթացքում աչքի տակ արյունազեղումով մեծ կապտուկը ոչ թե ընկնելու հետևանք է, ինչպես նա նշել է նախաքննության ընթացքում, այլ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրեն խոշտանգելու ու վատ վերաբերմունքի հետևանք: Տուժող Բաբկեն Բուդաղյանը դատարանում հայտարարել է, որ «այն ժամանակ ասել եմ՝ ընկել եմ, հիմա ասում եմ՝ խփել են»:
Տուժողի ներկայացուցիչ Գարիկ Մալխասյանն իր հերթին զարմանքով նկատեց, որ «ընկնելու» հետևանքով միայն աչքի տակ մեծ կապտուկ է առաջացել, այլ վնասվածքներ բացակայում են:
Սա դատարանի կողմից բավարարված միակ միջնորդությունն էր: Տուժողի ներկայացուցչի մի շարք միջնորդություններ մերժվեցին: Մասնավորապես, Գարիկ Մալխասյանը միջնորդեց նշանակել իր վստահորդի դատաբժշկական լրացուցիչ, ապա նաև լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություններ: Ըստ տուժողի ներկայացուցչի, գործում առկա դատաբժշկական փորձաքննությունը չի կատարվել Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, մասնավորապես, փորձագետի եզրակացության մեջ չեն նշվել ինչի հիման վրա է կատարվել փորձաքննությունը, գործի որ նյութերն է փորձագետն օգտագործել, ինչպիսի հետազոտություններ են կատարվել, ինչ մեթոդներ են կիրառվել, առկա են այլ բացթողումներ ևս:
Ըստ տուժողի ներկայացուցչի, առկա դատաբժշկական փորձաքննությունը ուղղորդմամբ է կատարվել՝ հաշվի առնելով վարույթ իրականացնող մարմնի ցանկությունը:
Կրկնակի փորձաքննությամբ, ըստ կողմի, փորձագետներին պետք է հարցեր ուղղվեն, թե կապտուկն ինչի հետևանք է՝ ընկնելու, ինչ-որ բանի համահարվածելու, թե ուղղակի հարվածի:
Դատարանը հանձնաժողովային կրկնակի դատաբժշկական միջնորդությունը մերժելու որոշումը կայացրեց առանց խորհրդակցական սենյակ հեռանալու՝ պարզաբանելով, որ միջնորդությունը ներկայացվեց նույն հիմքերով, ինչ և նախորդը:
Տուժողի ներկայացուցիչը նոր հիմքով միջնորդություն ևս ներկայացրեց՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակել՝ պարզաբանելու տուժողի ատամի կոտրվելու պատճառը, մասնավորապես, ի՞նչ առարկայի ներգործությամբ է այն կոտրվել, հնարավո՞ր է, որ այն կոտրվեր ձեռքով հարվածելու հետևանքով:
Տուժողի հայտարարության համաձայն, արդեն վերջերս, այլ գործի շրջանակում ձերբակալվելուց հետո «օպեր Արթուրը» իրեն առաջարկել է փոխել Սահակ Հարությունյանի վերաբերյալ ցուցմունքը, այսինքն՝ տալ ցուցմունք ամբաստանյալի դեմ, և ստանալով մերժում՝ օպերը հարվածել է իրեն ու կոտրել ատամը:
Դատարանը որոշեց միջնորդությանն անդրադառնալ վերջնական դատական ակտում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից