ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանը կրկին անգամ խոսել է Ադրբեջանում հայատյացության, ռասիզմի եւ անհանդուրժողականության մասին 09/30/2014 14:34 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ստրասբուրգում այսօր շարունակվել է ԵԽԽՎ նստաշրջանը, որի օրակարում քննարկվել է Եվրոպայում ռասիզմն ու անհանդուրժողականությունը կանխելու ռազմավարություն մշակելու հարցերը։
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին անգամ խոսել է Ադրբեջանում հայատյացության, ռասիզմի եւ անհանդուրժողականության մասին։ Հայ պատգամավորը կոչ է արել միջազգային իրավունքին համապատասխան՝ հստակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ այդ երկրի նախագահի հանդեպ՝ պետականորեն քարոզվող հակահայության համար։
Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասել է.
Հարգելի նախագահ, հարգարժան գործընկերներ,
Այն, ինչ կատարվում է այսօր Եվրոպայում՝ ռասիզմի, անհանդուրժողականության եւ ատելության այս հաղթարշավը, ուղղակի զարհուրելի է։ Եւ մեր գործընկերները շատ ճիշտ թիրախ են ընտրել՝ առաջարկելով մշակել հստակ ռազմավարություն՝ կանխելու ռասիզմն ու անհանդուրժողականությունը։ Միանշանակ համաձայն եմ զեկուցողների հետ, որ Եվրոպայում այլեւս խիստ հրատապ է դարձել ռասիզմի, ատելության եւ անհանդուրժողականության դեմ ոչ
թե աստիճանական, այլ համալիր ռազմավարական լուծումներ գտնելը։
Սակայն, հարգարժան գործընկերներ, մեզ չի հաջողվի կանխել ռասիզմի այս հաղթարշավը, եթե կոնկրետ եւ իրական քայլեր չձեռնարկենք ՝ պատասխանատվության ենթարկելու այն անձանց ու առաջին հերթին պաշտոնյաներին, ովքեր հենց իրենք են ռասիզմի եւ անհանդուրժողականության թիվ մեկ քարոզիչները։
Ընդամենը շաբաթներ առաջ, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանի նախագահը, իր դեսպանների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարեց. մեջբերում եմ՝ «Ադրբեջանի նպատակը Հայաստանին պատանդ պահելն ու արնաքամ անելն է»։ Իսկ օգոստոսի 6-ի իր ելույթում, որը, ի դեպ, տեղադրված է Ալիեւի պաշտոնական կայքում, Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ «Եթե հայկական ֆաշիստական պետությունը չհրաժարվի իր կեղտոտ քայլերից, ապա հայկական պետության գոյությունը հարցականի տակ կհայտնվի»։
Սրանք ընդամենը պատառիկներ են Ալիեւի եւ նրա կլանի հակահայ, ռասիստական ելույթներից ու կոչերից, որ հնչում են ամեն օր։ Հիմա, հարգելի խորհրդարան, ի՞նչ է սա, եթե ոչ ԵԽ անդամ երկրի ղեկավարի կողմից ռասիզմի, ատելության պետականորեն ողջունվող քարոզ եւ հային գենետիկորեն թշնամի հռչակելու ազգային ծրագիր։
Բերեմ եւս մեկ օրինակ։ Հունգարիայի իշխանությունների հետ հանցավոր համաձայնության արդյունքում Ադրբեջանին արտահանձնվեց հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովը։ Ու եւս մեկ մեջբերում Ադրբեջանի նախագահից՝ «Ինձ չի հետաքրքրում, թե ո՞վ ինչ է ասում Սաֆարովին Բաքու վերադարձնելու հետ կապված։ Ես վերադարձրեցի ադրբեջացնի սպային եւ լավ արեց»։ Ահա այսպես, հարգելի գործընկերներ։
Իսկ այս օգոստոսի 8-ին Ադրբեջանում դաժանորեն սպանվում է սահմանին մոլորված եւ գերի ընկած հայ երիտասարդ Կարեն Պետրոսյանը։ Ընդ որում՝ Կարենին նվաստացնելու ողջ տեսարանը ցուցադրվում է այդ երկրի թիվ մեկ լրատվամիջոցներով։ Իսկ հայ քաղաքացուն նվաստացումների ենթարկողներից մեկը ադրբեջանցի գեներալ Աքպերովն էր, ով ՄԻԵԴ-ում անցնում էր իր հայրենակցին սպանելու գործով։
Ուստի՝ հարգելի զեկուցողներ, հարգարժան խորհրդարան, մենք իրապես շատ ակտուալ խնդիր ենք այսօր քննարկում։ Սակայն այստեղ հնչած ցանկացած հայտարարություն գրոշի արժեք չի ունենա՝ եթե մենք չբարձրացնենք Եվրոպայի թիվ մեկ ռասիստներին պատասխանատվության ենթարկելու հարցը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից