ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորները քննարկում են բացակա գործընկերոջ փոխարեն գրանցվելու կամ քվեարկելու կանխարգելման հնարավորությունը 09/29/2014 17:55 | ԼՐԱՀՈՍ
«Ժառանգություն» խմբակցության անդամները դեռևս 2012թ. Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրել Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակն է կանխարգելել այլ պատգամավորի փոխարեն գրանցվելու եւ/կամ քվեարկելու արատավոր դեպքերը:
Այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ ներկայացվեց նախագծի լրամշակված տարբերակը, որը գլխադասային հանձնաժողովում քննարկումների արդյունքում ձեռքբերված փոխզիջումային տարբերակ է:
Նախկինում հեղինակներն առաջարկում էին բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորի նկատմամբ ավելի խիստ մոտեցում ցուցաբերել, մասնավորապես ԱԺ նիստը վարողի կողմից օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնել:
Նաեւ հաշվի առնելով, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված կարգապահական միջոցներն ունեն բավականին մեղմ բնույթ, առաջարկվում էր լրացնել նոր կետով, ըստ որի բացական պատգամավորի փոխարեն գրանցվող եւ/կամ քվեարկող պատգամավորի նկատմամբ սահմանվում է առավել խիստ կարգապահական միջոց, քանի որ նման արարքը համարվում է պաշտոնական կեղծիք:
Ներկայիս նախագծով առաջարկվում է ամրագրել, որ բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող եւ/կամ քվեարկող պատգամավորը համարվում է կարգազանց պատգամավոր, որի նկատմամբ նիստը վարողը պետք է ձեռնարկի ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված կարգապահական միջոցները:
Գործող կանոնակարգով կարգազանց են համարվում այն պատգամավորները կամ Ազգային ժողովի նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի` ԱԺ կանոնակարգ-օրենքից բխող պահանջները եւ կատարում են այս օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:
Ի դեպ՝ գործող կանոնակարգ-օրենքի համաձայն, կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետեւյալ կարգապահական միջոցները. զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով, խոսափողի անջատում, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, հեռացում` մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից` դահլիճում ներկա լինելուց, զրկում` մինչեւ 6 օր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում:
Ընդ որում՝ այս կարգապահական միջոցները, որպես կանոն, նիստը վարողը կիրառում է մեղմից դեպի խիստը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ