ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաիրա Զոհրաբյան. Ադրբեջանը ցանկանում ձերբազատվել ԵԱՀԿ գործող ձևաչափից, քանի որ պատրաստվում է պատերազմի 09/29/2014 19:15 | ԼՐԱՀՈՍ
Ստրասբուրգում այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի հենց առաջին օրը քվեարկության է ներկայացվել ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբիի կողմից ներկայացված՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» բանաձևի որոշման նախագիծը։
Այն ներկայացվել է Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆիկ Հուսեյնովի և հունական պատվիրակության անդամ, Իլհամ Ալիևի ընտանիքի մտերմուհի Դորա Բակոյանիսի կողմից։
Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անընդունելի է համարել ներկայացված նախաձեռնությունը՝ կոչ անելով ԵԽԽՎ-ին մնալ իր մանդատի շրջանակներում ու չանել քայլել, որոնք վնասելու են բանակցային գործընթացին ու է՛լ ավելի են սրելու կողմերի միջև առկա անվստահությունը։
Իր ելույթում հայ պատգամավորը, մասնավորապես, անդադարձել է Բյուրոյի և մշտական կոմիտեի հաշվետվության այն հատվածին, որը վերաբերում է հանձնաժողովներին փոխանցվող տեքստերին և մասնավորապես՝ Սուլեյմանովի և Բակոյանիսի կողմից ներկայացված բանաձևերի առաջարկություններին տրված Բյուրոյի երաշխավորություններին։
«Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու են մեր գործընկերները նման նախաձեռնությամբ հանդես եկել։ Նրանց, որ նույնն է՝ Ադրբեջանի նպատակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալելն է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափին զուգահեռ մի նոր գործընթաց սկսելը: Ահա այս ռազմավարությունն է որդեգրել Ադրբեջանը։ Ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում ձերբազատվել ԵԱՀԿ գործող ձևաչափից: Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Բավական է միայն լսել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ, հակահայ ելույթները, կամ պարզապես հետևել այդ երկրի ռազմական բյուջեի աճի դինամիկային և ձեռք բերվող զինատեսակներին՝ խախտելով սպառազինությունների վերահսկման միջազգային ռեժիմներն ու պարտավորությունները, հասկանալու համար այդ երկրի իրական նպատակները»,-ընդգծել է Ն.Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ հասկանալի է, որ նմանօրինակ նախաձեռնություններով Ադրբեջանը փորձում է Վեհաժողովի ուշադրությունը շեղել իր երկրում քաղաքական բանտարկյալների թվի աճից և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներից: «Փաստորեն, երկիր, որը նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության երաշխավորը հանդիսացող այս կազմակերպությունը, հեղինակազրկեց այն՝ կազմակերպության արժեքների ու սկզբունքների հանդեպ իր բացահայտ արհամարհանքով»,-նշել է Ն.Զոհրաբյանը:
Հայ պատվիրակն իր ելույթում ընդգծել է, որ նմանատիպ նախաձեռնությունները ուղղակիորեն վնասելու են վերջին սահմանային լարվածությունից հետո հաստատված անչափ փխրուն կայունությունը։
«Ուզում եմ հավատալ, որ նրանք, ովքեր ստորագրել են Սուլեյմանովի և Բակոյանիսի բանաձևերի առաջարկությունների տակ, դա արել են՝ չնկատելով, որ մեծապես վնասելու են բանակցային գործընթացին։ Եկեք հիշենք, թե ի՞նչ ազդեցություն ունեցավ նույն հարցի վերաբերյալ 2005թ. բանաձևը: Պատասխանեմ՝ ոգևորվելով դրանից՝ Ադրբեջանը էլ ավելի ուժգնացրեց իր հայատյաց հռետորաբանությունը, հրաժարվեց կարգավորման ձեռք բերված հիմնարար սկզբունքներից, մերժեց Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված փոխվստահության բոլոր միջոցառումները՝ շփման գծում ավելացնելով հրադադարի խախտման դեպքերն ու մահվան ելքով սադրանքները: Այդ բանաձևի արդյունքում ԵԽԽՎ-ում երկու պատվիրակությունների միջև փոխվստահությունը հավասարվեց զրոյի: Ցավոք, սա է նման նախաձեռնությունների արդյունքը:
Մեր կազմակերպությունը հստակ մանդատ ունի՝ ջանքեր գործադրել եվրոպական տարածքում պաշտպանելու մարդու իրավունքն ու ժողովրդավարությունը։ Եւ եթե բոլորիս ցանկությունն է հասնել այս նպատակին, ապա կոչ եմ անում դրսևորել զգոնություն, խոհեմություն ու պատասխանատվություն, երբ հարցը վերաբերում է մեր տարածաշրջանի փխրուն կայունությանը, այդտեղ բնակվող ժողովուրդների անվտանգությանը և ապագային»,-եզրափակել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից