ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆիննախում, ՓՄՁ-ի ձեռքերով, խոշորների դեմ իրավական հիմք են փորձում ստանալ 09/27/2014 15:41 | ԼՐԱՀՈՍ
«Մեր ակնկալիքը այն 12 մլրդ-ը չէ, որ իրենք վճարում են, մեր ակնկալիքը շատ ավելի շատ է խոշորից»,- «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով Շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխության նպատակն ու դրա շուրջ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը՝ ասաց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Իսկ մեր հարցին, թե որքա՞ն է պետության ակնկալիքը խոշոր բիզնեսից, փոոխնախարարը կոնկրետ պատասխան չտվեց` ասելով միայն` «շատ է»:
Հարցը մեկ անգամ ևս պնդելուց հետո էլ, սակայն, այդպես էլ ֆինանսների փոխնախարարից պատասխան չստացանք, թե, ի վերջո, ի՞նչ հաշվարկների հիման վրա է հիմնված նոր օրենքը և ի՞նչ չափով կօգնի այն կրճատել խոշոր բիզնեսի ներկայիս ստվերային շրջանառությունը:
«Խոշորներ կան բոլոր ոլորտներում, շատ քիչ ոլորտներ կան, որտեղ ստվեր չկա: Մենք հեռու ենք այն տեսակետն արտահայտելուց, որ այստեղ ստվեր չկա: Դրա համար է այս ամբողջը կատարվում: Կենկրետ գնահատականներ մենք չունենք, բայց մենք կարծում ենք, որ կա ստվեր և դռևս վաղ է մտածել, որ ստվերը գտնվում է իր բնականոն միջակայքում, որն ընդունված է ամբողջ աշխարհում»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է ինչ երևանյան տոնավաճառներում առևտուր անող փոքր բիզնեսի ներկայացուցիչները բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ` կառավարությունից պահանջելով վերանայել այս նոր հարկատեսակի կիրառությունը:
Հոկտեմբերի 1-ից գործարկվող օրենքի տրամաբանությունը հետևյալն է. գործարարը պետք է իր ամբողջ ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորված տարբերակով ներկայացնի հարկային մարմիններին և փոխարենը վճարի ավելի ցածր հարկ՝ ներկայիս 3.5-ի փոխարեն 1%:
Առևտրականները, սակայն, պնդում են, որ դա հնարավոր չէ անել, քանի որ հաճախ նրանք, ումից իրենք ապրանք են ձեռք բերում, հրաժարվում են գործարքն արձանագրել փաստաթղթերով: Ընդ որում, այս դեպքում խոսքը հատկապես խոշոր բիզնեսի ներկայացուցիչների մասին է:
Կառավարությունն էլ չի թաքցնում, որ այս փոփոխության նպատակն իսկապես ՓՄՁ-ի միջոցով խոշոր բիզնեսին ստվերից դուրս բերելն է: Այսինքն` փոքր բիզնեսը պետք է ստիպի խոշորին իրեն հանձնված ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի դիմաց համապատասխան փաստաթուղթ տալ:
Հակառակ դեպքում՝ ՓՄՁ ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ այդ նույն խոշորների փոխարեն տուգանքների կենթարկվեն հենց իրենք:
«Այնպես չէ, որ վաղը տեսուչը գնալուէ տեսնի սուբյեկտը չունի այդ փաստաթուղթը, ասի` վերջ, դու գնացիր տույժ ու տուգանքների տակ: Դրա համար ի՞նչ ենք ասում: Ասում ենք` առաջին անգամ քեզ միայն նախազգուշացնում են, ասում ենք` մի' արա առանց փաստաթղթի, փաստաթուղթ ուզի: Փաստաթուղթ ուզում ես, չեն տալիս, գոնե մի հատ գրիր, որ այսինչ սուբյեկտը չի տալիս, որ մենք նրա նկատմամբ գործողություն իրականացնենք, որովհետև մի այլ բան է, երբ որ տեսականորեն ասում են` ինչո՞ւ դուք չգիտեք, մի այլ բան է, երբ որ իրավական հիմք եք տալիս: Հիմա մենք ասում ենքч իրավական հիմք տվեք մեզ, որովհետև ցանկացած բանավոր իմացած հեշտությամբ դատարաններում ջարդվում է»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Իսկ մինչ ֆիննախում խոշորների դեմ պայքարելու իրավական հիմքեր են փնտրում, փոքր բիզնեսն արդեն իսկ խոշորների կողմից ճնշումների է ենթարկվում:
Ոսկու շուկայի սեփականատերն արդեն այս ուղղությամբ առաջին քայլերն արել է` ջարդելով ու փողոց նետելով բողոքի ակցիային մասնակցող, իր շուկայում տաղավար վարձակալած, ոսկու վաճառքով զբաղվող մի քանիսի վաճառականների սեղանիկները:
Բայց ՓՄՁ պայքարն էլ այսքանով չի ավարտվել: Կառավարությունից հույսները կտրելովч տոնավաճառների աշխատակիցները որոշել են երկուշաբթի օրն իրենց բողոքը ներկայացնել արդեն օրենսդիր իշխանությանը` հավաքվելով ԱԺ-ի շենքի մոտ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ