ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂՀ նախագահն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը 09/27/2014 17:41 | ԼՐԱՀՈՍ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտ քաղաքի հիմնադրման 91-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ այցելած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը, կարեւորելով երեւանյան պատվիրակության մասնակցությունը Ստեփանակերտի տոնին, ընդգծել է, որ իսկապես հաճելի է արձանագրել, որ ինչպես հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների, այնպես էլ ԼՂՀ շրջանների ու Երեւանի վարչական շրջանների միջեւ հաստատված համագործակցությունը ջերմ է ու արդյունավետ. «Երեւանի քաղաքապետարանը, իրոք, ուրույն եւ կարեւոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչը, համոզված եղեք, առանձնակի է կարեւորվում եւ գնահատվում մեր կողմից: Ու ես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ նաեւ Ձեր անմիջական ջանքերի շնորհիվ ինչպես Երեւանի եւ Ստեփանակերտի, այնպես էլ Երեւանի վարչական շրջանների ու Արցախի շրջանների միջեւ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի ու կընդլայնվի»,- ընդգծել է ԼՂՀ նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է ԼՂՀ նախագահին Ստեփանակերտի օրվա կապակցությամբ եւ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանը շարունակելու է սերտորեն համագործակցել Ստեփանակերտի եւ Արցախի շրջանների հետ՝ իր լիազորությունների շրջանակում, ըստ ամենայնի փորձելով աջակցել տարբեր նախաձեռնություններին ու ծրագրերին. «Մեր կողմից, պարոն նախագահ, իսկապես առանձնակի է կարեւորվում Արցախի հետ հարաբերությունների խթանումն ու ընդլայնումը, որը, ինչպես արդարացիորեն նշեցիք նաեւ Դուք, բավականին արդյունավետ զարգացումներ է գրանցում: Ու վստահ եղեք, որ այն լինելու է շարունակական՝ ի բարօրություն թե՛ Երեւանի ու երեւանցիների եւ թե՛ Արցախի ու արցախահայության»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման վերջում Երեւանի քաղաքապետը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին եւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանին պաշտոնապես հրավիրել է հոկտեմբերի 11-12-ին մասնակցելու Էրեբունի-Երեւանի 2796-ամյակի տոնակատարություններին:
Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանը եւս մեծ պատրաստակամությամբ է պատրաստվել տոնին եւ արել է հնարավորը, որպեսզի տոնական այդ օրը ինչպես երեւանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար իսկապես տոնախմբության վերածվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ