ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական կարգադրիչների գործից անջատված մասով մեղադրյալները հրաժարվեցին ցուցմունք տալ 09/27/2014 17:08 | Քրեական խրոնիկոն
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ու մյուսների գործով այսօր դատարանում հարցաքննվեցին գործից անջատված մասով մեղադրյալի կարգավիճակում գտնվող գործով վեց վկաներ:
Բոլոր վեց վկաները հրաժարվեցին ցուցմունք տալուց ու դատավարության մասնակիցների հարցերին պատասխանելուց, այդ պատճառով դատարանում հրապարակվեցին մինչդատական վարույթում նրանց տված ցուցմունքները:
Դատական կարգադրիչների ծառայության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի դատարանի կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Միրզոյանը նախաքննության ընթացքում հայտնել էր, որ ընդգրկել է իր ղեկավարած ստորաբաժանումում փաստացի չաշխատող մի շարք անձանց աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում՝ Դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանի բանավոր ցուցումով: Վերջինս հավաստիացրել էր իրեն, որ այդ անձինք հրամանագրված անձինք են, պարզապես գործուղվել են այլ ստորաբաժանումներ, և այդ մասին ղեկավարությունը տեղյակ է:
Որպես դատական կարգադրիչ՝ ձևակերպվել էր նաև Արմեն Միրզոյանի կինը՝ կադրերի բաժնում աշխատելու համար, ով, ըստ ամուսնու, չէր ներկայացել աշխատանքի՝ առողջական խնդիրների պատճառով, ինքը կնոջ աշխատավարձի քարտով ստացել է գումարներ, որոնք հետագայում հատուցել է:
Վկան տեսանյութի մեջ ճանաչել էր երկու անձանց աշխատավարձի քարտով գումարներ կանխիկացնող անձին՝ Գեղամ Գրիգորյանին:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Արտակ Գևորգյանը Գեղամ Գրիգորյանի ցուցումով տեղեկագրերում ներառել է փաստացի չաշխատող երեք անձանց, որոնցից մեկը հետագայում փաստացի աշխատանքի է անցել իր ղեկավարած ստորաբաժանումում, և այդ ժամանակ է իմացել, որ նա իրականում գործուղման մեջ չի եղել:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Արմեն Պետրոսյանին, ըստ վերջինիս նախաքննական ցուցմունքների, Գեղամ Գրիգորյանը հանձնարարել է վերակազմել տեղեկագրերը՝ իբրև սուրճով կեղտոտված տեղեկագրերի փոխարեն: Տեղեկագրերում անծանոթ անձանց առկայության վերաբերյալ Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալը նույն պատճառաբանությունն է բերել՝ գործուղվել են այլ ստորաբաժանումներ:
Տարբեր ժամանակահատվածներում որպես Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար պաշտոնավարած Արման Մալխասյանը և Թաթուլ Ղուկասյանը նույնպես նախաքննության ժամանակ հայտնել էին՝ Գեղամ Գրիգորյանի բանավոր ցուցումով, փաստացի չաշխատող անձանց տեղեկագրերում ներառելու մասին:
Քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետի պաշտոնակատար Գագիկ Աբրահամյանը նախորդ ամսվա ցուցակից ներառել է մի շարք փաստացի չաշխատող անձանց՝ ստորաբաժանման ղեկավարից տեղեկանալով, որ նրանք հրամանագրված, այլ ստորաբաժանումներ գործուղված անձինք են:
Բոլոր վկաները նշել էին, որ իրենք որևէ անձնական շահագրգռություն չեն ունեցել և որևէ անձնական նախաձեռնություն հանդես չեն բերել:
Գեղամ Գրիգորյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը հնարավորություն չի ունեցել հարցեր ուղղել իր դեմ ցուցմունքներ տված Թաթուլ Ղուկասյանին և այդ հնարավորությունից նա զրկված է նաև դատարանում. Թաթուլ Ղուկասյանը հրաժարվում է պատասխանել հարցերին:
Մեղադրյալի կարգավիճակում գտնվող մի շարք վկաներ չէին ներկայացել դատարան, նրանցից երկուսը դիմում էին ներկայացրել՝ տեղեկացնելով, որ առողջական խնդիրների պատճառով չեն ներկայացել դատարան: Նրանցից մեկը խնդրել էր իր հարցաքննությունը հետաձգել այլ հերթի, իսկ երկրորդը՝ «շարունակել ու ավարտել» դատաքննությունը:
Դատարանը ևս մեկ անգամ կծանուցի վկաներին: Հաջորդ դատական նիստին ներկայանալու մասին արդեն իսկ ծանուցվել է 10 վկա: Ընդհանուր առմամբ վկաները 99-ն են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից