ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեակատարողական հիմնարկների պատերը փլվում են 09/26/2014 17:19 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում վերջին կապիտալ վերանորոգումներն իրականացվել են 2006 թվականին: Սա պաշտոնական տեղեկատվություն է, որը հրապարակել է Արդարադատության նախարարությունը: Տարիներ շարունակ քայքայված այս շենքերի միայն ամենահրատապ խնդիրների լուծման համար, նախարարության հաշվարկներով, անհրաժեշտ է շուրջ 200 մլն դրամ:
Նախարարությունից հայտնում են, որ, օրինակ, «Արթիկ» ՔԿՀ-ի շենքn արդեն շուրջ մեկդարյա վաղեմություն ունի: Այն թեև հիմնադրվել է 1966-ին, սակայն նրա մաս կազմող որոշ շենք-շինություններ կառուցված են եղել դեռևս 1930-ական թվականներից: Հիմնարկը կապիտալ վերանորոգման է ենթարկվել 2005-2007 թվականներին, որից հետո որևէ վերանորոգման աշխատանք չի իրականացվել:
«Արթիկ» ՔԿՀ-ի այն մասնաշենքը, որտեղ տեղակայված են դատապարտյալների պահման կիսաբաց տիպի պատիժը կրելու կացարանները, ըստ նախարարության հաղորդման, քայքայվում է, քանի որ յուրաքանչյուր հարկում տեղակայված բաղնիքներում օդափոխության համակարգ չկա, իսկ ջրահեռացման համակարգը թերի է գործում:
«Պատերը գերխոնավացած են, պատի շարվածքը խարխլված է, արտաքին շերտը մասնակի փլված, փքված և շերտազատված: Հիմքերում նկատվում են մասնակի նստվածքներ, ծածկի սալերը գերխոնավեցված են: Վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած սեյսմիկ և մթնոլորտային ազդեցություններից շենքի հյուսիսային հատվածում վնասվածքները մեծացել են, հասնելով սպառնալի չափերի, և շինության անվտանգ շահագործման համար անթույլատրելի են: Առանց շուտափույթ ամրացման և վերանորոգման հետագա շահագործումը հղի է անկանխատեսելի հետևանքներով»,- ասվում է Արդարադատության նախարարության կազմած տեղեկանքում: Իսկ նշված խնդիրների լուծման համար նախարարության հաշվարկով 20 000 000 դրամը բավարար կլինի:
Հաջորդը «Սևան» քրեակատարողական հիմնարկն է, որտեղ գերատեսչության մասնագետներին առավելապես անհանգստացնում է քողարկող պատը:
Այն կառուցվել է 1962թ. և մինչ օրս երբևէ չի վերանորոգվել: «Թափվում են պարսպի քարերը: Երկաթբետոնե միջուկները /սյուները/, որոնք կառուցվել էին որպես պարսպի կմախք, հիմքից քայքայվել են և չեն ծառայում իրենց նպատակին: Բացի այդ, պարսպի բարձրությունը, որը կազմում է 3-3.5 մետր, բավարար չէ անհրաժեշտ պահպանություն և անվտանգություն ապահովելու համար»,- ասված է տեղեկանքում:
Նախարարությունում առաջարկում են այս պատն ընդհանրապես քանդել և փոխարենը կառուցել նորը` 6 մետր բարձրությամբ երկաթբետոնե պարիսպ: Դրա կառուցումը կարժենա 165 մլն դրամ:
Ընդ որում, որպեսզի աշխատանքները շատ չուշանան և մինչև ձմեռ ավարտվեն, նախարարությունում որոշել են դրանք կատարել առանց գնման ընթացակարգի` ուղղակի բանակցային ընթացակարգով:
Նախարարություն արդեն նաև գումար են հայթայթել. խնայողություններ են անելու քրեակատարողական համակարգի աշխատակիցների համար բյուջեում նախատեսված որոշ վարձատրությունների, արտասահմանյան գործուղումների, տեղեկատվական ծառայությունների, կենցաղային և հանրային սննդի նյութերի համար այս տարվա բյուջեոով նախատեսված գումարներից:
Ի դեպ, Քրեակատարողական համակարգի պահպանությանը 2014 թվականի պետական բյուջեով ընդհանուր առմամբ հատկացվել է 9 313 303 000 դրամ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից