ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարադատության նախարարությունն առաջիկայում պարտավոր է հրապարակել ԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների անունները 09/26/2014 13:07 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Արդարադատության նախարարությունում ձևավորված ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը առավելագույնը շուրջ մեկ ամսից պարտավոր է հրապարակել մրցույթում ընդգրկված հավակնորդների անունները:
Նման պահանջ է պարունակում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի» մասին ՀՀ նախագահի՝ 2014 թվականի օգոստոսի 2-ի հրամանագիրը:
Հիշեցնենք՝ մրցույթի այս փուլում ԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար դիմողների անունները գաղտնի են պահվում, քանի որ, ինչպես պարզաբանում են Արդարադատության նախարարությունում, դիմողները չեն ցանկացել բացահայտել իրենց ինքնությունը: Բայց նույնիսկ այս դեպքում, որոշ անուններ մամուլում արդեն շրջանառում են` ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայան, նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյան, միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյան, ԵԱՀԿ-ում աշխատանքային փորձ ունեցող Դավիթ Հակոբյան, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Դավիթ Խաչատուրյան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան: Վերջին երկուսն, ի դեպ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են, որ դիմել են` մրցույթին մասնակցելու համար:
Ինչևէ, իրականում այս գաղտնի փուլը շատ երկար ձգվել չի կարող:
Բանն այն է, որ, ըստ գործող կարգի, հավակնորդներն իրավունք ունեն շտկելու փաստաթղթերի թերությունները սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում: Իսկ դրանից հետո ևս 2 օրվա ընթացքում, այսինքն` հայտերի ընդունման ժամկետը լրանալուց առավելագույնը 5 օր հետո հանձնաժողովը պետք է կազմի հավակնորդների արդեն վերջնական ցուցակը:
Հիշեցնենք` մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը սեպտեմբերի 24-ին` ժամը 18 :00-ին լրանալուց հետո Արդարադատության նախարարությունը տեղեկացրել էր, որ 11 հոգի են դիմել:
Սակայն երեկ դիմումների քանակն ավելացել է ևս 3-ով: Նախարարությունում դա բացատրում են այսպես` «3 թեկնածուների մոտ փաստաթղթերի անճշտություն է եղել, շտկել են և կրկին դիմել»:
Փաստորեն, հոկտեմբերի 1-ի ժամը 18:00-ից սկսած հայտատուների քանակն այլևս ավելանալ չի կարող: Հենց այդ պահին էլ հայտնի կլինի վերջնական ցուցակը: Բայց այն դեռ չի հրապարակվի, քանի որ դրանից հետո էլ դեռ հնարավոր են փոփոխություններ:
Հոկտեմբերի 1-ից սկսած 10-օրյա ժամկետում մեկնարկելու է արդեն մրցույթի առաջին` փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման փուլը, որի ընթացքում ստուգվելու է ներկայացված տեղեկությունների իսկությունը: Կասկածի դեպքում հանձնաժողովը հայտատուին 10 օր ժամանակ կտա` լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու համար: Ուստի` այս փուլը կարող է շուրջ մեկ ամիս ձգվել:
Իսկ արդեն այս փուլը հաղթահարծ թեկնածուների անունները հանձնաժողովը գաղտնի պահել չի կարող:
Ըստ ՀՀ նախագահի հաստատած կարգի` «Փաստաթղթային ստուգման փուլը հաղթահարած թեկնածուների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը հրապարակվում է պաշտոնական կայքերում»:
Դրանից հետո արդեն թեկնածուներին կմնա հաղթահարել հարցազրույցի փուլը, որ դարձյալ բավական երկարատև գործընթաց է. յուրաքանչյուր մասնակից կարող է քննվել առավելագույնը 2 ժամ:
Մրցութային ամբողջ գործընթացը՝ հայտարարության պահից սկսած մինչև նախագահի վավերացում, կարող է տևել առավելագույնը 50 օր:
Իսկ մրցույթի երկու փուլերը հաղթահարած 3 թեկնածուների անունները կներկայացվեն հանրապետության նախագահին:
Ցուցակի հրապարակմանը հաջորդող մեկ օրվա ընթացքում նախագահն այն պետք է հաստատի և արտաքին գործերի նախարարության միջոցով ներկայացնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին կամ մերժի:
Եվ այս դեպքում ամեն ինչ կարող է սկսվել նորից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ